https://arm.sputniknews.ru/20230613/ashtaraki-khtshughum-vtaric-tuzhatsneric-1-y-verakendanacman-bazhanmunqum-e-61042193.html
Աշտարակի խճուղում վթարից տուժածներից 1-ը վերակենդանացման բաժանմունքում է
Աշտարակի խճուղում վթարից տուժածներից 1-ը վերակենդանացման բաժանմունքում է
Sputnik Արմենիա
«Արմենիա» ԲԿ տեղափոխված 7 վիրավորից 3-ն օտարազգի են, նրանք ամբուլատոր բուժում են ստացել և դուրս գրվել։ 13.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-13T11:52+0400
2023-06-13T11:52+0400
2023-06-13T11:53+0400
ավտովթար
տուժածներ
աշտարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0d/61035881_37:0:1319:721_1920x0_80_0_0_7ca17cd49c9f517a13f1afd66e41d83e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Աշտարակի խճուղում` Նորաշեն թաղամասի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 7 պացիենտից 1-ը վերակենդանացման բաժանմունքում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:Հիշեցնենք` այսօր ժամը 06։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում՝ Նորաշեն թաղամասի մոտակայքում «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին։Փրկարարները Sprinter –ից դուրս են բերել երեք արգելափակված քաղաքացու։ 29-ամյա Է. Ա.-ին, 54-ամյա Թ․Տ․-ին, 18-ամյա Լ․Խ․-ին, 29-ամյա Մ․Բ․-ին, 26-ամյա Դ․Կ․-ին, 31-ամյա Է․Հ․-ին և Ա․Մ․-ին մոտեցրել են շտապօգնության մեքենային։
աշտարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0d/61035881_198:0:1159:721_1920x0_80_0_0_3d302b39c3b28a0aca739095add29c9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտովթար, տուժածներ, աշտարակ
ավտովթար, տուժածներ, աշտարակ
Աշտարակի խճուղում վթարից տուժածներից 1-ը վերակենդանացման բաժանմունքում է
11:52 13.06.2023 (Թարմացված է: 11:53 13.06.2023) «Արմենիա» ԲԿ տեղափոխված 7 վիրավորից 3-ն օտարազգի են, նրանք ամբուլատոր բուժում են ստացել և դուրս գրվել։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Աշտարակի խճուղում` Նորաշեն թաղամասի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 7 պացիենտից 1-ը վերակենդանացման բաժանմունքում է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս գրվել: Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 1-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 2-ը` նյարդավիրաբուժական, 1 հոգի` տրավմատոլոգիայի բաժանմունքում»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հիշեցնենք` այսօր ժամը 06։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում՝ Նորաշեն թաղամասի մոտակայքում «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին։
Փրկարարները Sprinter –ից դուրս են բերել երեք արգելափակված քաղաքացու։ 29-ամյա Է. Ա.-ին, 54-ամյա Թ․Տ․-ին, 18-ամյա Լ․Խ․-ին, 29-ամյա Մ․Բ․-ին, 26-ամյա Դ․Կ․-ին, 31-ամյա Է․Հ․-ին և Ա․Մ․-ին մոտեցրել են շտապօգնության մեքենային։