https://arm.sputniknews.ru/20230613/ashtaraki-khtshughum-bakhvel-en-mercedes-sprintern-u-zil-y-7-tuzhats-ka-61037648.html
ՀՀ ՆԳՆ–ն մանրամասներ ու լուսանկարներ է ներկայացրել Sprinter–ի վթարից
ՀՀ ՆԳՆ–ն մանրամասներ ու լուսանկարներ է ներկայացրել Sprinter–ի վթարից
Sputnik Արմենիա
Sprinter–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած բեռնատարին։ 13.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-13T10:36+0400
2023-06-13T10:36+0400
2023-06-13T12:37+0400
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
ավտովթար
տուժածներ
աշտարակ
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0d/61035903_0:72:2048:1224_1920x0_80_0_0_e55967f306bc43373ef8b2bc956ff988.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, ՆԳՆ–ի տվյալներով, տուժել է 7 քաղաքացի։Տեղեկությունը հայտնում է ՀՀ գերատեսչության մամուլի ծառայությունը։shamshyan.com–ն այսօր գրել էր, որ Երևանում Mercedes Sprinter–ը բախվել է վերամբարձ կռունկներին, կա 10 տուժած, որոնք, նախական տվյալներով, միևնույն ընկերության աշխատակիցներ են։ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում վթարի մասին ահազանգը ստացել են ժամը 06։30-ին։ Հաղորդվել է, որ Երևանի Աշտարակի խճուղում՝ Նորաշեն թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը»,– նշված է հաղորդագրության մեջ։Երևանում Mercedes Sprinter–ը բախվել է վերամբարձ կռունկներին. 10 վիրավոր կաՏեղում պարզվել է, որ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին։Փրկարարները Sprinter –ից դուրս են բերել երեք արգելափակված քաղաքացու։ 29-ամյա Է. Ա.-ին, 54-ամյա Թ․Տ․-ին, 18-ամյա Լ․Խ․-ին, 29-ամյա Մ․Բ․-ին, 26-ամյա Դ․Կ․-ին, 31-ամյա Է․Հ․-ին և Ա․Մ․-ին մոտեցրել են շտապօգնության մեքենային։
աշտարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0d/61035903_136:0:1956:1365_1920x0_80_0_0_1f4d6304702ba46e8bea8bd7521bc6bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, ավտովթար, տուժածներ, աշտարակ, հիվանդանոց
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, ավտովթար, տուժածներ, աշտարակ, հիվանդանոց
ՀՀ ՆԳՆ–ն մանրամասներ ու լուսանկարներ է ներկայացրել Sprinter–ի վթարից
10:36 13.06.2023 (Թարմացված է: 12:37 13.06.2023) Sprinter–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած բեռնատարին։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, ՆԳՆ–ի տվյալներով, տուժել է 7 քաղաքացի։Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գերատեսչության մամուլի ծառայությունը։
shamshyan.com–ն այսօր գրել էր, որ Երևանում Mercedes Sprinter–ը բախվել է վերամբարձ կռունկներին, կա 10 տուժած, որոնք, նախական տվյալներով, միևնույն ընկերության աշխատակիցներ են։
ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում վթարի մասին ահազանգը ստացել են ժամը 06։30-ին։ Հաղորդվել է, որ Երևանի Աշտարակի խճուղում՝ Նորաշեն թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Տեղում պարզվել է, որ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին։
Փրկարարները Sprinter –ից դուրս են բերել երեք արգելափակված քաղաքացու։ 29-ամյա Է. Ա.-ին, 54-ամյա Թ․Տ․-ին, 18-ամյա Լ․Խ․-ին, 29-ամյա Մ․Բ․-ին, 26-ամյա Դ․Կ․-ին, 31-ամյա Է․Հ․-ին և Ա․Մ․-ին մոտեցրել են շտապօգնության մեքենային։