00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտադատական կարգով հարց լուծելը պետական քաղաքականության գիծ չէ.Սիմոնյանը` «Նեմեսիսի» մասին

© Sputnik / Asatur Yesayants«Նեմեսիս» արձանը Երևանում
«Նեմեսիս» արձանը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
«Նեմեսիս» արձանը Երևանում
Բաժանորդագրվել
ԱԺ խոսնակը տպավորություն ունի, որ գոնե այս փուլում Թուրքիայի կողմից հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման կամք կա։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Արտադատական կարգով հարց լուծելը չի կարող պետական քաղաքականության գիծ լինել։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով «Նեմեսիսի» արձանի տեղադրմանը և Թուրքիայի արձագանքին։
Նա կրկնեց իր տեսակետը, որ անձամբ արձանի տեղադրումը սխալ է համարում։
«Չասեք, որ այնտեղ դատարանի որոշում կա, դա մեր դատարանի որոշումը չէ, իսկ արտադատական կարգով հարցեր լուծելը որևէ պետություն կամ պետության ներկայացուցիչ չի կարող խրախուսել»,– նշեց Սիմոնյանը։
Նա շեշտեց, որ այնուամենայնիվ, «Նեմեսիսի» արձանի տեղադրման հարցի օգտագործումը Թուրքիայի կողմից ընդամենն առիթ էր։ Ինքն էլ կարող էր միլիոնավոր պատճառներ գտնել Թուրքիայի չայցելելու համար, բայց չարեց դա։
«Եթե Թուրքիայի կողմից կամքը կա, իսկ ես տպավորություն ունեմ, հարաբերությունները կարգավորելու եզակի, պատմական հնարավորություն է սա, և մենք` հայկական կողմը, դրան պատրաստ է` անգամ անցնելով մեծ քննադատությունների միջով, բայց ՀՀ–ին երկարատև խաղաղություն բերելու համար»,– նշեց Սիմոնյանը։
Նշենք, որ Երևանի օղակաձև զբոսայգում «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված աղբյուր–հուշակոթողը տեղադրելու որոշումը կայացվել է 2021 թվականի սեպտեմբերի 14-ին։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետն էր Հայկ Մարությանը։
Արձանը տեղադրվեց որոշումից ավելի քան 1.5 տարի անց` 2023 թվականի ապրիլի 25-ին։
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման մասին, նշել էր` կայացվել է սխալ որոշում։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, և ինքը չէր ցանկանա, որ դա դիտվեր իբրև Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։
Լրահոս
0