00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն դեպի Նախիջևան երթուղին չի ընկալում որպես 3-րդ երկիր տանող երթուղի. Ալեն Սիմոնյան

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահը վստահեցնում է` Հայաստանը կողմ է, որպեսզի բոլոր ճանապարհներն ապաշրջափակվեն։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Բաքուն դեպի Նախիջևան երթուղին չի ընկալում որպես երրորդ երկիր տանող երթուղի` պնդելով, որ հեշտացված տարբերակ է պետք, այդ պատճառով Հայաստանի համար էլ պետք է նման ռեժիմ գործի Նախիջևանով Սյունիք շարժվելու համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ընդհանուր ընկալում կա, հիմնականում տեխնիկական են խնդիրները։ Օրինակ` թե ինչ–որ բեռ այստեղից այնտեղ ինչպես պետք է անցնի, հարցը դրանում է։ Իմ ընկալմամբ` խնդիրը հետևյալն է. խոսքը մի պետության մեջ տեղաշարժման մասին է, և Ադրբեջանի դիրքորոշման մեջ հիմնական կարմիր գիծն այն է, որ ինքն իր երկրից երրորդ երկիր չի տեղափոխվում, ասենք, Բաքվից Նախիջևան գնալիս։ Իր պատկերացմամբ դա ենթադրում է, որ մենք ինչ–որ այլ, հեշտացված տարբերակ պետք է հասկանանք»,– նշեց Սիմոնյանը։

Նա վստահեցրեց` Հայաստանը կողմ է, որպեսզի բոլոր ճանապարհներն ապաշրջափակվեն, իսկ Ադրբեջանը ցանկանում է իրավիճակից հնարավորինս շատ բան ստանալ։
Թե ինչ պահանջներ է ներկայացնում ադբեջանական կողմը, Սիմոնյանը շեշտեց` որպես այդպիսին խնդիր չկա, կա բանակցային պրոցես և կան կարծիքներ, որոնցից փորձ է արվում ընդհանուր համագումար ստանալ։ Հայկական տարածքում վերահսկողության առումով էլ շեշտեց` Հայաստանը կորոշի, թե ով է դա իրականացնելու։
Նա շեշտեց` սահմանների ապաշրջափակումը փոխադարձ գործընթաց է և, եթե ադրբեջանցին պետք է գա Հայաստանի տարածքով գնա Նախիջևան, դա նշանակում է, որ Հայաստանի բնակիչն էլ կարող է Ադրբեջանի տարածքով գնալ Ռուսաստան կամ որևէ այլ երկիր։
Հիշեցնենք` հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:
Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում:
Ավելի ուշ «Մոսկվա-Բաքու» պարբերականի հետ զրույցում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ասել էր` նախատեսվում է վերականգնել առկա տրանսպորտային հաղորդակցություններն ու կառուցել նորերը, որոնք Նախիջևանը կկապեն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ` հավելելով, որ հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքեց այդ հայտարարությունը` նշելով, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Լրահոս
0