https://arm.sputniknews.ru/20230611/vanadzvorum-vitshabanutjun-ev-danakaharutjun-e-eghel-ka-viravvor-60975632.html
Վանաձորում վիճաբանություն և դանակահարություն է եղել. կա վիրավոր
Վանաձորում վիճաբանություն և դանակահարություն է եղել. կա վիրավոր
Sputnik Արմենիա
Ոստիկաններն արդեն ճշտել են դեպքի հանգամանքներն ու ենթադրյալ կասկածյալի ինքնությունը 11.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-11T13:29+0400
2023-06-11T13:29+0400
2023-06-11T13:38+0400
վանաձորի բկ
վանաձոր
դանակահարություն
վեճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/02/60553517_0:129:1601:1029_1920x0_80_0_0_53d91dd4348f5822da36455422e775d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Լոռու մարզում երեկ վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել, հայտնում է Shanshyan.com-ը։Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում Mercedes և Mazda մակնիշի ավտոմեքենաների ուղևորների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ մեկին դանակահարել են։ Կարճ ժամանակ անց «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։Լոռու մարզի ոստիկանները պարզել են, որ նա Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա Արկադի Մարուքյանն է։ Ոստիկաններն արդեն ճշտել են դեպքի հանգամանքներն ու ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են նշված ավտոմեքենաները, որոնցից մեկի մեջ եղել են արնանման հետքեր։
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/02/60553517_7:0:1431:1068_1920x0_80_0_0_94b8f8cd7219dbccdb770f7124b579ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վանաձորի բկ, վանաձոր, դանակահարություն, վեճ
վանաձորի բկ, վանաձոր, դանակահարություն, վեճ
Վանաձորում վիճաբանություն և դանակահարություն է եղել. կա վիրավոր
13:29 11.06.2023 (Թարմացված է: 13:38 11.06.2023) Ոստիկաններն արդեն ճշտել են դեպքի հանգամանքներն ու ենթադրյալ կասկածյալի ինքնությունը
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Լոռու մարզում երեկ վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել, հայտնում է
Shanshyan.com-ը։
Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում Mercedes և Mazda մակնիշի ավտոմեքենաների ուղևորների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ մեկին դանակահարել են։
Կարճ ժամանակ անց «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկներն ասել են, որ վիրավորը իրենց հայտնել է, որ վնասվածքը ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով և ի վիճակի չէ կատարված մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Լոռու մարզի ոստիկանները պարզել են, որ նա Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա Արկադի Մարուքյանն է։
Ոստիկաններն արդեն ճշտել են դեպքի հանգամանքներն ու ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են նշված ավտոմեքենաները, որոնցից մեկի մեջ եղել են արնանման հետքեր։