00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինսկը և Երևանը քույր քաղաքներ կդառնան. ՀՀ դեսպանը մանրամասներ է ներկայացրել

© Photo : Посольство Республики Армения в Республике БеларусьԲելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը
Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2023
Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մինչև տարվա վերջ Մինսկում կավարտվի հայկական եկեղեցու կառուցումը։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երևանը և Մինսկը քույր քաղաքներ կդառնան։ Ավելին, համապատասխան որոշումն արդեն պատրաստ է և ստորագրվելու է Բելառուսում` Երևանի քաղաքապետի այցի ժամանակ։ Այս մասին «Բելտա»–ին տված հարցազրույցում ասել է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը։
Դեսպանը նշել է, որ երկրները սերտ համագործակցում են ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Առաջիկայում նախատեսվում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումներ։
«Մինսկում հունիսի 29-ին ցուցահանդես է լինելու, որտեղ ցուցադրվելու են «Հայաստանը բելառուս ֆոտոթղթակցի աչքերով» և «Բելառուսը հայ ֆոտոթղթակցի աչքերով» խորագիրներով լուսանկարներ»,– ասել է Խումարյանը։
Նա նաև անդրադարձել է զբոսաշրջության ոլորտին, ընդգծելով` զարգացման կարևորությունը։ Դեսպանի խոսքով` 2019 թվականին ավելի քան 9.000 բելառուս զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, իսկ 2021 թվականին քովիդի հետևանքով մի փոքր նվազել է թիվը` ավելի քան 7.000 քաղաքացի։ 2022 թվականին այդ ցուցանիշը գերազանցել է 17.000-ը, իսկ 2023-ի առաջին կիսամյակում արդեն իսկ 3.5 հազար բելառուս է այցելել Հայաստան։
Խումարյանը նշել է, որ Հայաստանում զբոսաշրջությունն ակտիվ զարգանում է, տարբեր ուղղություններ կան` էքստրեմալ, գաստոտուրիզմ, ուխտագնացություն և այլն։ Նա հույս է հայտնել, որ Բելառուսից զբոսաշրջիկների այցերը կշարունակվեն նաև ապագայում։
Դիվանագետը կարևորել նաև, որ երկրների միջև վիզային ռեժիմ չկա, իսկ «Բելավիան» շաբաթական 3 թռիչք է իրականացնում Մինսկ–Երևան–Մինսկ ուղղությամբ։
Ինչ վերաբերում է հայկական համայնքի գործունեությանը, ապա Խումարյանը նշեց, որ այս տարի կավարտվի Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցու շինարարությունը։
Լրահոս
0