00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բելառուսի ազատագրումն ու Մինսկում ՀՀ դեսպանի տատիկի զարդերը. Խումարյանի բացահայտումը

© Photo : Посольство Армении в Белоруссии Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը
 Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը  - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2023
Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դիվանագետը նշել է, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայերն ակտիվ պայքար էին մղում գերմանա–ֆաշիստական զավթիչների դեմ, այդ թվում Բելառուսի տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը ներկայացրել է իր ընտանեկան պատմությունը և ասել, թե ինչ կապ ունեն իր տատի թանկարժեք զարդերը Բելառուսի հետ։
ԲԵԼՏԱ–ին տված հարցազրույցում դիվանագետը նշել է, որ Հայաստանի և Բելառուսի հարաբերությունների պատմության մեջ հատուկ տեղ է գրավում Հայրենական մեծ պատերազմը, երբ հայերն ու բելառուսները ուս-ուսի կռվում էին գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ։
«Բազմաթիվ հայեր են մասնակցել Բելառուսի ազատագրման մարտերին։ Ավելի քան 10 հազարը զոհվել են։ Նրանց անուններին կարելի է հանդիպել գրեթե բոլոր մարզկենտրոններում` Բելառուսի տարածքի 803 եղբայրական գերեզմաններում», – փաստել է Խումարյանը։
Դեսպանը հիշեցրել է, որ շուրջ հազար հայ մասնակցել է պարտիզանական շարժմանը, պարտիզանական 3 բրիգադ և 10 պարտիզանական ջոկատներ են եղել հայերի հրամանատարության տակ, 101 հայ մասնակցել է Բրեստ ամրոցի պաշտպանությանը։ Բելառուսի ազատագրման համար 15 հայ Խորհրդային Միության հերոսի կոչում է ստացել։
Բոլոր այս իրադարձությունների մասնակից է եղել նաև Խումարյանի տատը, որը նվիրաբերել է իր թանկարժեք իրերը Բելառուսն ազատագրող Սասունցի Դավթի անվան տանկային շարասյան ստեղծման համար։
Խումարյանը պատմել է, որ պատերազմի տարիներին Հայ Առաքելական եկեղեցին դիմել էր ամբողջ աշխարհի հայերին` կոչ անելով գումար հավաքել Խորհրդային բանակի համար։ Եվ աշխարհասփյուռ մեր հայրենակիցների, այդ թվում` ԱՄՆ-ի, Կանադայի, Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Իրանի և մի շարք այլ երկրների հայերի հանգանակություններով գումարներ էին հավաքվել տանկային երկու շարասյուն ստեղծելու համար։
Այդ տարիներին դեսպանի մորական ընտանիքն ապրում էր Սիրիայում, ուր փախել էին Հայոց ցեղասպանության տարիներին։ Գումար նվիրաբերածների թվում էր նաև Խումարյանի տատը։
Այն ժամանակ հանգանակած միջոցները բավականացրին 1944 թվականին 21 տանկից բաղկացած գնդի նյութական մասի կազմավորման համար։ Շարասյունը համալրեցին Т-34-85 տանկերով, որոնց վրա «Սասունցի Դավիթ» հայերեն գրառում կար։ Տանկերը 1944 թվականի փետրվարին փոխանցեցին 119-րդ ինժեներա–տանկային առանձին գնդին, որը կռվում էր 2-րդ Մերձբալթյան ճակատի կազմում։
«Զարմանալի են ճակատագրի շրջադարձները։ Այսօր աշխատում եմ Բելառուսում, որի ազատագրումը տեղի էր ունենում հենց Սասունցի Դավթի անվան տանկային շարասյան մասնակցությամբ, որոնց տանկերի համար տատս նվիրաբերեց իր բոլոր զարդերը, թեև Խորհրդային Միության տարածքում չէր ապրում։ Բոլորը միավորված էին դարչնագույն ժանտախտից մարդկությանն ազատագրելու գաղափարով», – ասել է Խումարյանը։
Դիվանագետը նշել է, որ Պոլոցկը ևս ազատագրել է 51-րդ գվարդիական դիվիզիան, որն ավելի վաղ կոչվել է 76-րդ հայկական հրաձգային դիվիզիա (քանի որ գրեթե ամբողջությամբ բաղկացած է եղել հայերից)։
Լրահոս
0