https://arm.sputniknews.ru/20230611/artur-davtjany-world-challenge-cup-i-haghtvogh-e-tshanachvel-60984936.html
Արթուր Դավթյանը World Challenge Cup-ի հաղթող է ճանաչվել
Արթուր Դավթյանը World Challenge Cup-ի հաղթող է ճանաչվել
Sputnik Արմենիա
Հայ մարմնամարզիկը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել «World Challenge Cup» մրցաշարերում։ 11.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-11T19:57+0400
2023-06-11T19:57+0400
2023-06-11T19:58+0400
արթուր դավթյան
մարմնամարզություն
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0b/60984649_8:0:1876:1051_1920x0_80_0_0_8e21e75d3e4b096182c2a23a4b8ef0a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում անցկացվող «World Challenge Cup» սպորտային մարմնամարզության ժամանակ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը զբաղեցրել է առաջին տեղը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։Նա հենացատկ վարժությունում հերթական անգամ ապացուցել է, որ իրեն հավասարը չունի ու 15,033 միավորով գերազանցել բոլոր մրցակիցներին` նվաճելով իր երկրորդ ոսկե մեդալը «World Challenge Cup» մրցաշարերում։Երրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի, իսկ երկրորդը` Բրազիլիայի ներկայացուցիչը։Հունիսի 10-ին էլ հայ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանն էր ոսկե մեդալ նվաճել։ Նժույգ թափեր վարժությունում նա առաջ էր անցել Արթուր Դավթյանից, որն արծաթի էր արժանացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0b/60984649_241:0:1642:1051_1920x0_80_0_0_6fb39d71e1bf82108694244dbcf00aea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր դավթյան, մարմնամարզություն, մեդալ, видео
արթուր դավթյան, մարմնամարզություն, մեդալ, видео
Արթուր Դավթյանը World Challenge Cup-ի հաղթող է ճանաչվել
19:57 11.06.2023 (Թարմացված է: 19:58 11.06.2023) Հայ մարմնամարզիկը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել «World Challenge Cup» մրցաշարերում։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում անցկացվող «World Challenge Cup» սպորտային մարմնամարզության ժամանակ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը զբաղեցրել է առաջին տեղը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության
ֆեդերացիան։
Նա հենացատկ վարժությունում հերթական անգամ ապացուցել է, որ իրեն հավասարը չունի ու 15,033 միավորով գերազանցել բոլոր մրցակիցներին` նվաճելով իր երկրորդ ոսկե մեդալը «World Challenge Cup» մրցաշարերում։
Երրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի, իսկ երկրորդը` Բրազիլիայի ներկայացուցիչը։
Հունիսի 10-ին էլ հայ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանն էր
ոսկե մեդալ նվաճել։ Նժույգ թափեր վարժությունում նա առաջ էր անցել Արթուր Դավթյանից, որն արծաթի էր արժանացել։