00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անպտղությունը հաղթահարելու համար զույգերը պատրաստ են ամեն ինչի․ ի՞նչ իրավիճակ է ՀՀ-ում

© Unsplash / Sylwia Bartyzel Հղի կին
Հղի կին - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2023
Հղի կին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանում ամեն 6-րդը բախվում է անպտղության խնդրի հետ։ Թե ինչ իրավիճակ է մեր երկրում այդ առումով, և ինչ է անում պետությունը ծնելիության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ` ներկայացրել ենք մեր հոդվածում։
Հայաստանում հատկապես վերջին տարիներին անպտղության ախտորոշման թվերն աճել են, և դա ժողովրդագրության տեսանկյունից` մահացության, ծերության, միգրացիայի ֆոնին, ևս մեկ լուրջ խնդիր է երկրի համար։ Այն երևում է նաև պաշտոնական տվյալներից. Հայաստանում անպտղության մակարդակն այսօր 16,5% է, ավելի բարձր, քան Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ճգնաժամային ցուցանիշը` 15%-ը։
Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչ խնդիրներին են բախվում զույգերը, միայնակ կանայք այս հարցում, և ինչ է անում պետությունը նրանց օգնելու համար։

Ինչ քայլերի են պատրաստ դիմել զույգերը երեխա ունենալու համար

Մեր հերոսները` 31-ամյա Լիանան (անունը փոխված է) և 38-ամյա Գևորգը (անունը փոխված է), ամուսնացած են շուրջ 9 տարի։ Համատեղ կյանքի առաջին 3 տարին նրանք երեխա չէին պլանավորել, որոշել էին գումար հավաքել, որպեսզի իրենց համար տուն գնեն։ Հիփոթեքով ձեռք բերեցին սեփական բնակարան, հետո նոր որոշեցին երեխա ունենալ։ Գրեթե 1 տարի, ամեն ամիս Լիանան և Գևորգը սպասում էին հրաշքի, բայց հղիություն այդպես էլ չէր լինում։ Նրանք 5 տարի առաջ դիմեցին բժշկի, կնոջ մոտ առկա էր էնդոմետրիոզ։ Բուժումներ ստացավ, այս ընթացքում 4 անգամ «էկո» արեց, բայց անարդյունք։ Լիանան հիմա մտածում է հաջորդ «էկո»-ն անելու մասին, սակայն դեռ հետաձգում է` ընտանիքում այլ խնդիրներ են առաջ եկել` մեծ եղբոր մոտ սուր լեյկոզ է հայտնաբերվել։ Չնայած այս ամենին, կինը վստահ է` 5-րդ փորձը հաջողությամբ կպսակվի։
«Չափազանց մեծ գումարներ ենք ծախսել՝ միայն Հայաստանում մոտավորապես 12 մլն դրամ, կարող է ավելին էլ լինի, չգիտեմ, արդեն խառնում եմ։ Մի պահ կար, երբ պատրաստ էի բաժանվել, որպեսզի Գևը գտնի այնպիսի մեկին, որը կկարողանա իրեն երեխա պարգևել։ Այդ ժամանակ կռվեցինք, ես գնացի ծնողներիս տուն, հաջորդ օրը Գևը եկավ հետևիցս ու ինձ տուն տարավ, ասաց՝ «պայքարում ենք իրար հետ, ու վերջ»»,- պատմեց Լիանան։
Նրանք անգամ պատրաստ են եղել դժվարությամբ ձեռք բերված տունը վաճառել, չնայած դրա հիփոթեքը դեռ չեն մարել, որպեսզի կարողանան բուժման հետագա կուրսերի, էկոների համար վճարել։ Բայց օգնության են հասել Լիանայի և Գևորգի ծնողները։ Զույգը դեռ շարունակում է պայքարել։
Անպտղության դեմ պայքարում մեծ գումարներ ծախսում են նաև այն զույգերը, որոնց խնդիրներն այդքան լուրջ չեն, ինչպես, օրինակ, էնդոմետրիոզի դեպքում է։ 27-ամյա Արևիկը և նրա ամուսինը՝ 31–ամյա Ռոբերտը, 8-րդ տարին է, ինչ ամուսնացած են ու 6 տարի շարունակ չէին կարողանում երեխա ունենալ։ Հուսահատ վիճակի պատճառով Արևիկը նույնիսկ պատրաստ է եղել «հեքիմի» դիմել, բայց հարազատները հետ են պահել այդ մտքից։ Մեծ գումարներ ծախսելուց, բուժումների ամբողջական կուրս անցնելուց հետո, զույգը լիովին ապաքինվել է, սակայն մեկ այլ ախտորոշում է ի հայտ եկել` Արևիկն ու Ռոբերտն անհամատեղելիություն ունեն և բնական ճանապարհով երեխա կարող են ունենալ միայն առանձին–առանձին։ Բայց նրանք այդ մտքի հետ հաշտ չեն եղել և որոշել են «էկո» անել։ Առաջին փորձն անհաջող է եղել։
«Մենք 6 տարի շարունակ ինչ ասես, որ չենք արել, ուր ասես, որ չենք դիմել։ Երկար մտածելուց հետո որոշեցինք, որ ցանկանում ենք արհեստական բեղմնավորման (էկո) միջոցով ունենալ մեր փոքրիկին։ Առաջին փորձն անհաջող եղավ, բայց չհուսահատվեցինք: Որոշեցինք` որոշ ժամանակ անցնի ու կրկին փորձենք, արդեն հոգեպես տրամադրվել էի, որ երկրորդ անգամ պետք է գնանք, ամուսինս ավելի հեշտ էր տանում այդ էտապները։ Մի քանի ստուգում անցա, և ինձ ասացին ամենաանհավանական, բայց միևնույն ժամանակ ամենասպասված, ամենահրաշք լուրը` ես հղի էի, բայց բնական ճանապարհով։ 3 ամսից մեր փոքրիկը լույս աշխարհ կգա»,– պատմեց Արևիկը:
Ստացվում է, որ բժիշկների վերջին ախտորոշումը` զույգի անհամատեղելիության մասին, կա՛մ սխալ է եղել, կա՛մ պատահածն ուղղակի հրաշք է։

Խնդիրները տարբեր են, ախտորոշումը` նույնը

Անպտղության հետ կապված խնդիրներն ամբողջ աշխարհում գրեթե նույնն են, օրինակ` թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ ամենատարածվածն են հորմոնալ խախտումը, ճարպակալումը, սեռավարակները, նյութափոխանակության խանգարումը։ Կանանց մոտ հաճախ հանդիպում են ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը, էնդոմետրիոզը և այլն։ Տղամարդկանց դեպքում կարող է խնդիր լինել անառողջ սննդակարգը, ալկոհոլի չարաշահումը, որոշ դեպքերում էլ` թմրանյութերի օգտագործումը, ինչի հետևանքով սերմի որակի կտրուկ փոփոխություններ են լինում։ Հայաստանում վերջին տարիներին առողջական այս խնդիրներին ավելացել են նաև սթրեսները, հոգեբանական խնդիրները։

«Բա որ սենց լինի». կանանց մոտ տարածված է տագնապային մտածողությունը

Sputnik Արմենիան զրուցել է հոգեբան Եվա Մարգարյանի հետ, որն աշխատում է անպտղության խնդրին բախված զույգերի հետ։ Վստահեցրեց` կանանց մոտ շատ տարածված է տագնապային մտածողությունը, նրանք հաճախ են ասում` «բա որ սենց լինի, բա որ նենց չլինի» և այլն։ Նմանատիպ արտահայտություններ հիմնականում սկսում են անել այն կանայք, որոնք մի քանի անգամ «էկո» են արել և հուսահատվել են։
Մարգարյանը ներկայացրեց երկու դեպք, որոնցից մեկի պարագայում կինը 9 տարի կինը չէր կարողանում երեխա ունենալ։ Հոգեբանի մոտ այցելելուց հետո պարզվել է, որ այդ կնոջ եղբայրն ի ծնե առողջական լուրջ խնդիրներ ունի, և իր մոտ վախ կա` գուցե իր երեխան էլ այդ խնդրով ծնվի։ Եվ այդ վախը շատ է խանգարել նրան։
Մեկ այլ դեպքում էլ կինը 7 ինսեմինացիայի և 6 էկոյի փորձ էր ունեցել, բոլորն էլ անարդյունք։ Նա հոգնել էր այդ երկարատև գործընթացներից, բայց իր կյանքի ամբողջ իմաստը տեսնում էր միայն երեխա ունենալու մեջ։ Փառք Աստծո, նա արդեն իրականացրել է իր կյանքի երազանքը, արդեն մայրիկ է։ Աշխատանքների ընթացքում երկու դեպքում էլ հոգեբանը փորձել է հնարավորին չափով փոխել կանանց մտածողության ուղղությունները։
Նա ընդգծեց, որ տագնապային մտածողության և առհասարակ երեխա չունենալու պատճառով սթրեսները լինում են նաև շրջապատի մարդկանց պատճառով, որոնք չեն կարողանում պահել էթիկայի սահմանները։ Մեր հասարակությունում քիչ չեն այն մարդիկ, որոնք «քիթը մտցնում են» նորապսակների անձնական կյանք, հետաքրքրվում` երբ են երեխա ունենալու, ինչու են ուշացնում և նմանատիպ այլ արտահայտություններ։ Այդ դեպքերում զույգերը սկսում են պայքարել նախհասարակության կարծիքի համար։

Անձի մոտ կարող է ախտորոշվել անպտղություն, եթե մոտ 2 տարի ամուսնացած լինելով չի կարողանում երեխա ունենալ

Հաշվի առնելով այս խնդիրները` պետությունը վերջին 4 տարին կարևոր ծառայություն է տրամադրում 20-35 տարեկան բոլոր այն կանանց, որոնք չունեն երեխա, և առկա է առնվազն 2 տարվա անպտղություն։ Նրանց պետպատվերի շրջանակում ցուցված է «էկո»–ի ծառայությունը։ Բայց, եթե մարդիկ ցանկանում են վճարովի հիմունքներով անցնել այդ բոլոր պրոցեդուրաները, ապա օրինակ՝ էնդոմետրիոզի դեպքում, 1 «էկո» անելու համար մոտավորապես 2-2,5 մլն դրամ է անհրաժեշտ։

Լինում է նաև երկրորդային անպտղություն

Պտղաբերության կենտրոնի փոխտնօրեն Տաթևիկ Համբարձումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ լինում է ոչ միայն առաջնային, այլև երկրորդային անպտղություն։ Սրանք այն դեպքերն են, երբ զույգը 1 երեխա արդեն ունի, սակայն մի քանի տարի չի կարողանում 2–րդ երեխան ունենալ։ Երկրորդային անպտղության դեպքում խնդիրները մի փոքր այլ են` դրանք կարող են զարգանալ աբորտների հետևանքով, կեսարյան հատումներից առաջացած կպումներից, վիրուսային և վարակիչ հիվանդություններից առաջացած բարդություններից և այլն։ Բժիշկն ասում է, որ երկրորդային անպտղության դեպքում հաճախ զույգերը չեն գիտակցում, որ գուցե անպտղության խնդրի առաջ են կանգնել, քանի որ արդեն ունեն 1 երեխա։
© Sputnik / Aram NersesyanՊտղաբերության կենտրոնի փոխտնօրեն Տաթևիկ Համբարձումյանը
Заместитель директора Центра репродукции Татевик Амбарцумян - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2023
Պտղաբերության կենտրոնի փոխտնօրեն Տաթևիկ Համբարձումյանը

Կարծրատիպերը գրեթե անցյալում են

Նախկինում անպտղությունը միշտ ասոցացվում էր միայն կանանց հետ, բայց հիմա արդեն առողջապահական համակարգում փոփոխություններ են մտցվել, և առնվազն 2 տարի երեխա չունենալուց հետո ստուգումներ պետք է անցնեն և՛ կինը, և՛ տղամարդը։ Բժիշկներն էլ վստահ են` գրագետ գործողությունների համար պետք է բուժումը զուգահեռ սկսել` տղամարդը սերմի քննություն է հանձնում, իսկ կինը` արյան անալիզ, որով որոշվում է հակամյուլլերյան հորմոնի քանակն արյան մեջ։
Բուժումների ավարտից հետո, եթե դրանք չեն օգնել, կատարվում է ներարգանդային սերմնավորում (ինսեմինացիա) կամ արտամարմնային բեղմնավորում (էկո)։ Այսօր արդեն սկսել է աճել այն զույգերի թիվը, որոնց ցուցված է այս մեթոդը։ Երեխա ունենալու ամենավերջին տարբերակը փոխնակ մայրերն են, սակայն Հայաստանում այդ ծառայությունն այդքան էլ զարգացած չէ։
Հանրության մեջ տարածված է մի կարծրատիպ, որ «էկո»–ից հետո կարող է քաղցկեղ կամ այլ առողջական խնդիրներ առաջանալ։ Տաթևիկ Համբարձումյանն այս առումով շեշտում է, որ յուրաքանչյուր դեղորայք էլ անձի առողջության վրա որոշակի ազդեցություն ունենում է։ Հորմոնալ դեղերն էլ ոչ թե նպաստում են քաղցկեղի առաջացմանը, այլ, եթե կնոջ մոտ կան որոշակի խնդիրներ կամ ժառանգական գործոններ, ապա կարող են ակտիվանալ, դա էլ այն դեպքում, եթե մի քանի փորձ է արվել։ Չկա այնպիսի ապացույց, որ «էկո»–ից հետո կնոջ մոտ քաղցկեղ է առաջանում։
Այսօր երեխա կարող են ունենալ նաև այն կանայք, որոնք ինչ–ինչ պատճառներից ելնելով չունեն զուգընկեր։ Բժիշկը նշեց, որ վերջին 2 տարում Հայաստանում այս առումով աճ է նկատվում։

Առողջապահության նախարարության տվյալները

Պետությունն անպտղության ախտորոշումով անձանց համար վերջին տարիներին մշակել է «Անպտղության հաղթահարման» ծրագիր. 2019 թվականից ի վեր հազարավոր անձինք շահառու են դարձել, և հարյուրավոր երեխաներ են ծնվել։
Առողջապահության նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան տվյալներ է ներկայացրել, համաձայն որի 2019 թվականին ծրագրի շահառու է դարձել 385 անձ, 2020–ին` 524, 2021–ին` 917, 2022 թվականին` 842, իսկ 2023–ի հունվար-մարտ ամիսներին` 1132 անձ: «Անպտղության հաղթահարման» ծրագրի շնորհիվ 2020, 2021, 2022, 2023 (հունվար-մարտ) թվականներին համապատասխանաբար ծնվել է 49, 76, 128, 22 երեխա:
Տղամարդիկ նույնպես կարող են մասնակցել «Անպտղության հաղթահարման» ծրագրին, եթե դիմում են որպես ամուսնական զույգ:
Լրահոս
0