https://arm.sputniknews.ru/20230610/vahan-qervobjany-masnakcel-e-vochkharneri-khuzman-paratvonin-60960205.html
Վահան Քերոբյանը Սյունիքում մասնակցել է «Ոչխարների խուզման» փառատոնին
Վահան Քերոբյանը Սյունիքում մասնակցել է «Ոչխարների խուզման» փառատոնին
Sputnik Արմենիա
Փառատոնի նպատակը Սյունիքի ավանդույթներն ու մշակույթը ճանաչելի դարձնելն է, ինչպես նաև մարզում զբոսաշրջության զարգացմանը նպաստելը: 10.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-10T17:03+0400
2023-06-10T17:03+0400
2023-06-10T17:04+0400
փառատոն
ոչխար
խուզի փառատոն
սյունիք
վահան քերոբյան
էկոնոմիկայի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0a/60959086_0:58:1280:778_1920x0_80_0_0_7324b6925e9014a8aa355825d81594e7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ կոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 10-ին Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցել է «Ոչխարների խուզման» փառատոնին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջից։Միջոցառման հիմնական նպատակն է ՀՀ Սյունիքի մարզի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը առավել ճանաչելի դարձնելն ու մարզում զբոսաշրջության զարգացմանը նպաստելը:«Զբոսաշրջությունը Հայաստանում հիմա բավականին լավ զարգանում է։ Այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով՝ մեր երկիր է այցելել մոտավորապես 806 հազար զբոսաշրջիկ, սակայն մեզ համար ներքին զբոսաշրջության զարգացումը նույնպես շատ կարևոր է», - իր խոսքում նշել է Վահան Քերոբյանը։Նշվում է, որ փառատոնն ուղեկցվել է հայկական տարազների ցուցադրությամբ, համերգային ծրագրով ու ինտերակտիվ խաղերով ու մրցույթներով։Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել համտեսել տաղավարներում ներկայացվող գյուղմթերքն ու խմիչքները, ձեռք բերել ձեռագործ հուշանվերներ։Նշենք, որ «Ոչխարների Խուզման» փառատոնը Հայաստանում անց է կացվում 2014 թվականից։
https://arm.sputniknews.ru/20230606/khuzi-mrcujt-hamergajin-tsragir-hunisi-10in-kanckacvi-vochkharneri-khuzman-paratvony-60710739.html
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0a/60959086_101:0:1237:852_1920x0_80_0_0_3c78f097b1252ec7189651443f440a08.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փառատոն, ոչխար, խուզի փառատոն, սյունիք, վահան քերոբյան, էկոնոմիկայի նախարարություն
փառատոն, ոչխար, խուզի փառատոն, սյունիք, վահան քերոբյան, էկոնոմիկայի նախարարություն
Վահան Քերոբյանը Սյունիքում մասնակցել է «Ոչխարների խուզման» փառատոնին
17:03 10.06.2023 (Թարմացված է: 17:04 10.06.2023) Փառատոնի նպատակը Սյունիքի ավանդույթներն ու մշակույթը ճանաչելի դարձնելն է, ինչպես նաև մարզում զբոսաշրջության զարգացմանը նպաստելը:
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ կոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 10-ին Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցել է «Ոչխարների խուզման» փառատոնին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության
ֆեյսբուքյան էջից։
Միջոցառման հիմնական նպատակն է ՀՀ Սյունիքի մարզի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը առավել ճանաչելի դարձնելն ու մարզում զբոսաշրջության զարգացմանը նպաստելը:
«Զբոսաշրջությունը Հայաստանում հիմա բավականին լավ զարգանում է։ Այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով՝ մեր երկիր է այցելել մոտավորապես 806 հազար զբոսաշրջիկ, սակայն մեզ համար ներքին զբոսաշրջության զարգացումը նույնպես շատ կարևոր է», - իր խոսքում նշել է Վահան Քերոբյանը։
Նշվում է, որ փառատոնն ուղեկցվել է հայկական տարազների ցուցադրությամբ, համերգային ծրագրով ու ինտերակտիվ խաղերով ու մրցույթներով։
Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել համտեսել տաղավարներում ներկայացվող գյուղմթերքն ու խմիչքները, ձեռք բերել ձեռագործ հուշանվերներ։
Նշենք, որ «Ոչխարների Խուզման» փառատոնը Հայաստանում անց է կացվում 2014 թվականից։