https://arm.sputniknews.ru/20230610/khersvoni-marzi-hegheghvats-bnakavajreric-aveli-qan-6-hazar-bnakich-e-tarhanvel-60951310.html
Խերսոնի մարզի հեղեղված բնակավայրերից ավելի քան 6 հազար բնակիչ է տարհանվել
Խերսոնի մարզի հեղեղված բնակավայրերից ավելի քան 6 հազար բնակիչ է տարհանվել
Sputnik Արմենիա
Կախովկայի ՀԷԿ-ի ավերումից հետո հեղեղված Ալյոշկի և Գոլայա Պրիստան (Խերսոնի մարզ) քաղաքներում ջրի մակարդակը սկսել է իջնել։ 10.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-10T12:58+0400
2023-06-10T12:58+0400
2023-06-10T12:58+0400
կախովկայի հէկ
խերսոն
էվակուացիա
ջրամբար
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/06/60706749_0:0:1600:901_1920x0_80_0_0_04fc477a6166e6bc7f24e59581db8d86.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Խերսոնի մարզի ավելի քան 6 հազար բնակիչներ, այդ թվում՝ 235 երեխա, տարհանվել են տարածաշրջանի հեղեղված բնակավայրերից: Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն։Նա նաև հայտնել է, որ Կախովկայի ՀԷԿ-ի ավերումից հետո հեղեղված Ալյոշկի և Գոլայա Պրիստան (Խերսոնի մարզ) քաղաքներում ջրի մակարդակը սկսել է իջնել։Ուկրաինական զորքերը հունիսի 6-ի գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Կախովկայի ՀԷԿ-ին, ինչի հետևանքով ավերվել է կայանի վերին հատվածը (ջրամբարի բուն ամբարտակը չի տուժել): Ջրի չկարգավորվող արտահոսք է ընթանում։ Սկսվել է խաղաղ բնակչության տարհանումը երեք՝ Նովայա Կախովկա, Գոլոպրիստանսկի և Ալյոշկինսկի շրջաններից։Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի և Կախովկայի ՀԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակըՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևի ռեժիմի կողմից Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման նպատակներից մեկը կապված է Ղրիմը ջրազրկելու հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացումը Կիևի ռեժիմի բարբարոսական գործողություն է անվանել և նշել, որ դա հանգեցրել է լայնածավալ բնապահպանական և հումանիտար աղետի:ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հերթին հայտարարել է, որ Կիևի ռեժիմը պայթեցրել է ԿախովկայիՀԷԿ-ը, քանի որ թուլացել են նրա դիրքերը Խերսոնի ուղղությամբ. այնտեղից զորքերը տեղափոխել են հարձակման շրջան: ՌԴ քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։Կախովկայի հիդրոէլեկտրակայանը Դնեպրի հիդրոէլեկտրակայանների կասկադի վեցերորդ (ստորին և վերջին) աստիճանն է, գտնվում է Խերսոնի մարզի Նովայա Կախովկա քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքը 2022 թվականի սեպտեմբերի 30-ից հանրաքվեի արդյունքներով Ռուսաստանի կազմի մեջ է։
խերսոն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/06/60706749_215:0:1600:1039_1920x0_80_0_0_8f70d6a6e4e9df72b1199ff735b61343.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կախովկայի հէկ, խերսոն, էվակուացիա, ջրամբար, ուկրաինա
կախովկայի հէկ, խերսոն, էվակուացիա, ջրամբար, ուկրաինա
Խերսոնի մարզի հեղեղված բնակավայրերից ավելի քան 6 հազար բնակիչ է տարհանվել
Կախովկայի ՀԷԿ-ի ավերումից հետո հեղեղված Ալյոշկի և Գոլայա Պրիստան (Խերսոնի մարզ) քաղաքներում ջրի մակարդակը սկսել է իջնել։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Խերսոնի մարզի ավելի քան 6 հազար բնակիչներ, այդ թվում՝ 235 երեխա, տարհանվել են տարածաշրջանի հեղեղված բնակավայրերից: Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն։
«Հունիսի 10-ի առավոտյան Խերսոնի մարզի Նովայա Կախովկայի քաղաքային, Ալեշկիի և Գոլոպրիստանի քաղաքային շրջանների հեղեղված տարածքներից տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ, որոնցից 235-ը երեխաներ են և 81-ը՝ սակավ շարժունակ քաղաքացիներ»,-գրել է Սալդոն:
Նա նաև հայտնել է, որ Կախովկայի ՀԷԿ-ի ավերումից հետո հեղեղված Ալյոշկի և Գոլայա Պրիստան (Խերսոնի մարզ) քաղաքներում ջրի մակարդակը սկսել է իջնել։
Ուկրաինական զորքերը հունիսի 6-ի գիշերը մի շարք
հարվածներ են հասցրել Կախովկայի ՀԷԿ-ին, ինչի հետևանքով ավերվել է կայանի վերին հատվածը (ջրամբարի բուն ամբարտակը չի տուժել): Ջրի չկարգավորվող արտահոսք է ընթանում։
Սկսվել է խաղաղ բնակչության տարհանումը երեք՝ Նովայա Կախովկա, Գոլոպրիստանսկի և Ալյոշկինսկի շրջաններից։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևի ռեժիմի կողմից Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման նպատակներից մեկը
կապված է Ղրիմը ջրազրկելու հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացումը Կիևի ռեժիմի բարբարոսական գործողություն է անվանել և նշել, որ դա հանգեցրել է լայնածավալ բնապահպանական և հումանիտար աղետի:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հերթին հայտարարել է, որ Կիևի ռեժիմը պայթեցրել է ԿախովկայիՀԷԿ-ը, քանի որ թուլացել են նրա դիրքերը Խերսոնի ուղղությամբ. այնտեղից զորքերը տեղափոխել են հարձակման շրջան: ՌԴ քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Կախովկայի հիդրոէլեկտրակայանը Դնեպրի հիդրոէլեկտրակայանների կասկադի վեցերորդ (ստորին և վերջին) աստիճանն է, գտնվում է Խերսոնի մարզի Նովայա Կախովկա քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքը 2022 թվականի սեպտեմբերի 30-ից հանրաքվեի արդյունքներով Ռուսաստանի կազմի մեջ է։