00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր է ոչ թե հարթակը, այլ պայմանավորվածությունը․ փոխվարչապետը՝ ապաշրջափակման մասին

© Sputnik / Aram NersesyanՄհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2023
Մհեր Գրիգորյան
Բաժանորդագրվել
Գրիգորյանն ընդգծեց, որ հայկական կողմի համար կան կարմիր գծեր, մասնավորապես՝ ՀՀ տարածքով անցնող հաղորդակցության ուղիները պետք է գործեն հայկական իրավազորության ներքո։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մոսկովյան հանդիպմանը միջազգային օպերատորների հարց չի քննարկվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մեկնաբանելով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ հանդիպման արդյունքները։
Նա հավելեց, որ հարցը դեռ քննարկումների փուլում է, և ճիշտ կլինի, որ այդ մասով դետալներ չբացահայտվեն։ Փոխվարչապետը հավելեց, որ այս փուլում, այնուամենայնիվ, բոլոր հարցերը վերաբերում են մաքսային և սահմանային հսկողության գործառույթի հետ կապված հարցերին։
Որևէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին
«Ես ուզում եմ վստահ լինել, որ բոլոր կողմերը շահագրգռված են ապաշրջափակման հարցերի շուտափույթ լուծմամբ»,- ասաց փոխվարչապետը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի լրագրողի հարցին, թե արդյոք չկա ռիսկ, որ Ադրբեջանը պարզապես հարցի լուծմամբ հետաքրքրված լինելու իմիտացիա է ստեղծում։
Փոխվարչապետը խոսեց նաև այն մասին, թե կա արդյոք տարբերություն՝ որ հարթակում կանցկացվեն այս ապաշրջափակման հարցով քննարկումները՝ պայմանականորեն ռուսական կամ արևմտյան։
«Նշանակություն ունի պայմանավորվածության բովանդակությունը, որ այն ֆունկցիոնալ և աշխատող լինի»,- շեշտեց փոխվարչապետը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ճանապարհների ապաշրջափակման հարցում հայկական կողմի համար շարունակում են ռիսկեր լինել՝ Գրիգորյանը շեշտեց՝ մեզ համար կան կարմիր գծեր, որոնց մասին բազմիցս հայտարարվել է՝ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո։
Լրագրողների հետ զրույցում փոխվարչապետը նաև նշեց, որ ապաշրջափակման հարցն ուղիղ կապ չունի խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։
«Սա ինքնուրույն հարց է՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում»,- ասաց նա։
Մեկնաբանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կետը, որտեղ ասվում է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինները, Գրիգորյանը նշեց, որ դա հայ-ռուսական երկկողմ, այլ ոչ թե եռակողմ օրակարգի հարց է։
«Ես չեմ կարծում, որ մենք պետք է նման հարց քննարկենք եռակողմ օրակարգում։ Իսկ թե ինչ կլինի և ինչպես, դա առանձին հարց է», - ասաց Գրիգորյանը։
Եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպման մասին պայմանավորվածություններ չկան, սակայն Գրիգորյանը չբացառեց, որ առաջիկայում այն հնարավոր է, ինչպես նաև առանձին հանդիպում ռուս գործընկեր Ալեքսեյ Օվերչուկի հետ:
Հիշեցնենք` հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:
Հանդիպումից հետո կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:
Լրահոս
0