00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախը չի՛ մտնելու Ադրբեջանի կազմի մեջ․ «Միասին» շարժումը դիմել է ՌԴ ղեկավարությանը

© Sputnik / Janna PoghosyanՍտեփանակերտի խորհրդանիշ արձանը
Ստեփանակերտի խորհրդանիշ արձանը - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2023
Բաժանորդագրվել
«Միասին» շարժման անդամները մերժում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, երբ նա հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ Լեռնային Ղարաբաղը նրա կազմում։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ գործունեությունը Ռուսաստանի Դաշնությանը տրված իրավունք է՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, որը պետք է գործի մինչև Արցախի Հանրապետության կարգավիճակի վերջնական սահմանումը, իր քաղաքացիների անվտանգության երաշխավորված ապահովումը։ «Միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային շարժումը դիմել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում իրադարձությունների ծայրահեղ բացասական զարգացման առիթով։
Նշվում է, որ չնայած ռուսական կողմի ջանքերին` Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժի անվտանգությունն ու իրավունքը ապահովելու համար, ի հեճուկս շրջափակումը վերացնելու և Լաչինի միջանցքն իր հինգ կիլոմետր լայնությամբ ազատելու բազմաթիվ կոչերի, Ադրբեջանը շարունակում է անտեսել ռուսական կողմի և միջազգային կազմակերպությունների դիմումները։
Արցախի ինքնորոշման իրավունքը չի կարող սակարկության առարկա դառնալ. Արամ Ա
Ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակը ձեռք է բերվել 1990-ի ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենսդրության համաձայն, որի կետերից մեկը թույլ էր տալիս ինքնավար սուբյեկտներին դուրս գալ ԽՍՀՄ-ից հեռացած հանրապետության կազմից։ Որոշումը հաստատվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի և Արցախի Ազգային ժողովի, խորհրդարանի որոշումների կայացման միջոցով։

«Հնարավոր չէ հաշվի չառնել այն փաստը, որ Արցախի չճանաչված Հանրապետությունը 35 տարի գոյություն ունի որպես անկախ պետական սուբյեկտ՝ ունենալով իր տարածքը, բնակչությունը, ընտրված իշխանությունները և ժողովրդավարական հաստատությունները։ Արցախի քաղաքացիների կամքի արտացոլումը, որին սատարում է համայն հայությունը, ներկայացված է Հանրապետության Սահմանադրության մեջ․ Արցախը անկախ սուբյեկտ է, որը չի ենթարկվելու Ադրբեջանի ագրեսիային և չի մտնելու նրա կազմի մեջ»,-նշված է հայտարարության մեջ։

«Միասին» շարժման անդամները մերժում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ Լեռնային Ղարաբաղը նրա կազմում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22–ի ասուլիսում նա հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Խորհրդային Ադրբեջանի անկլավները։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։

Հավելենք, որ այսօր՝ ժամը 18։30-ին, Երևանի Ազատության հրապարակում «Միասին» հասարակական-քաղաքական շարժումը հրավիրել է հանրահավաք «Նոր իշխանություն հանուն Հայաստանի և Արցախի» նշանաբանով։
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ու Կանադայի վարչապետը խոսել են Արցախի մասին
Ներկայացվելու է կառավարման նոր համակարգ, հատուկ արկղում հավաքելու են քաղաքացիների առաջարկությունները իշխանության արդյունավետ թիմ կազմավորելու վերաբերյալ։
Լրահոս
0