00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջարկվում է ծխախոտի ակցիզային հարկը բարձրացնել 10%-ով․Պողոսյանը՝ ռիսկերի մասին

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցТабачная фабрика
Табачная фабрика - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2023
Բաժանորդագրվել
Ծխախոտի գինը շատ բարձրացնելու դեպքում ռիսկ կա, որ ծխողները կանցնեն ավելի ցածրարժեք, անորակ ու անգամ տնայնագործական եղանակով պատրաստվող ծխախոտի օգտագործման։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Առաջիկա երեք տարիների համար առաջարկվում է ծխախոտի ակցիզային հարկը բարձրացնել 10 տոկոսով։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում բարձրացված հարցերին։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարիներին ծխախոտի ակցիզային հարկը բարձրացվել է 15 տոկոսով։ Փոխնախարարի խոսքով՝ հաշվի է առնվել Հայաստանի հետ համադրելի այլ երկրների փորձը, որոնք որոշակի բարձրացումից հետո դադար են վերցնում։
«Մենք առաջարկում ենք յուրաքանչյուր տարի բարձրացնել 10 տոկոսով։ Պատճառներից մեկն էլ այն է, որ ակցիզային հարկի գումարը նաև ավելացված արժեքի հարկի բազայում է հաշվառվում, և սպառման հարկի բարձրացումը գնահատելիս պետք է երկու հարկատեսակները միասին վերցնել»,- նշեց փոխնախարարը։
10, ոչ թե 15 տոկոսով ակցիզային հարկը բարձրացնելու որոշման համար հիմք է դարձել նաև այն, որ, որպես կանոն, երբ շատ է բարձրանում ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկը, հիմնականում արտադրողներն ու ներմուծողները փորձում են դա տեղափոխել գնի մեջ։ Այսինքն՝ հարկը վճարում են ոչ թե իրենց շահույթների հաշվին, այլ, ինչպես ասում են, թողնում են սպառողի վրա։
«Իսկ երբ գինը էականորեն բարձրանում է, շատ սպառողներ, բախվելով իրենց վճարունակության սահմանափակման խնդրին, սկսում են ավելի ցածրարժեք ծխախոտի արտադրանք սպառել, որը, ըստ հետազոտությունների, կարող է ավելի վնասակար լինել առողջության համար: Էլ չեմ ասում, որ տնայնագործական մակարդակում պատրաստված ծխախոտի արտադրանք կարող են սկսել օգտագործել»,- շեշտեց փոխնախարարը։
Հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը կվաճառվի սպիտակ տուփերով
Նա նշեց, որ ևս մեկ մտահոգող հանգամանք կա։ Երբ բարձրարժեք ծխախոտից անցում է արվում միջին կամ ցածր արժեք ունեցող ծխախոտի արտադրանքի սպառման, կառավարությունը՝ որպես հանրային ֆինանսների կառավարման պատասխանատու, կորցնում է ավելացված արժեքի հարկի որոշակի մաս։
Պողոսյանն ընդգծեց, որ այս որոշումը հավասարակշռված տարբերակ է, որին կառավարությունը եկել է տնտեսվարող սուբյեկտների հետ քննարկումների արդյունքում։ Ըստ նրա՝ կարևոր է, որ կառավարության որոշումները հասկանալի ու նաև ընդունելի լինեն գործարարների համար, որովհետև նրանք աշխատատեղեր են բացում, հարկեր են վճարում և այլն։
Փոխնախարարը հիշեցրեց, որ այս ոլորտը տարեկան շուրջ 120 մլրդ դրամի հարկ է վճարում, մեր ներքին շուկայի տարեկան տարողությունը շուրջ 5 մլրդ գլանակ է։ Դրա մոտ կեսը տեղում է արտադրվում, մյուս մասը՝ ներմուծվում։
Լրահոս
0