00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն փորձում է դուրս մղել ՌԴ-ին. Գալուզինը խոսել է Երևան-Բաքու բանակցությունների մասին

© Photo : ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Spokesperson of MFA of Armenia / ScreenshotԱրարատ Միրզոյան, Էնթոնի Բլինկեն
Արարատ Միրզոյան, Էնթոնի Բլինկեն - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2023
Արարատ Միրզոյան, Էնթոնի Բլինկեն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանի փոխարտգործնախարարը եռակողմ պայմանավորվածությունները հայ-ադրբեջանական կարգավորման այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ է համարում։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական կարգավորմանը վաշինգտոնյան հարթակի միացումը պետք է դիտարկել Ռուսաստանին բանակցային ուղուց դուրս մղելու ԱՄՆ փորձերի համատեքստում։ Նման կարծիք է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«ԱՄՆ-ն ամեն տեղ փորձում է հասնել նույն բանին՝ մի կողմից դուրս մղել Ռուսաստանին, մյուս կողմից՝ նեոգաղութատիրական ոճով իրեն ենթարկել անկախ պետությունները, որոնք Ռուսաստանի գործընկերներն ու դաշնակիցներն են, խանգարել մեր գործընկերությանն ու դաշնակցությանը մեր բարեկամների ու հարեւանների հետ։ Ըստ էության, դա մինչ այժմ եղել է ԱՄՆ-ի գլխավոր խնդիրը», - ընդգծել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Ընդ որում, նա նշել է, որ Ռուսաստանն ամենևին դեմ չէ, որ ինչ-որ այլ երկրներ իրենց ներդրումն ունենան հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու գործում, սակայն դա պետք է լինի ոչ թե խոսքով, այլ գործով և լինի այն սկզբունքային հիմնարար պայմանավորվածությունների հունի մեջ, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից:
Ըստ այդմ, արևմտյան միջնորդների ջանքերը պետք է «ավելացված արժեք» հաղորդեն հենց հայ-ադրբեջանական կարգավորման հիմնարար փաստաթղթերի իրագործման տեսանկյունից, որոնց, Գալուզինի խոսքով, այլընտրանք չկա։
Ադրբեջանի բնապահպանական կեղծ ահազանգերն անհիմն են․ ՇՄՆ-ն՝ մետալուրգիական գործարանի մասին
«Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ հայ-ադրբեջանական կարգավորման անայլընտրանքային ճանապարհային քարտեզներ են մնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են չորս համատեղ հայտարարություններում, որոնցից առաջինը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին», - նշել է դիվանագետը:
Նա հիշեցրել է, որ այդ պայմանավորվածությունները նախատեսում են Ռուսաստանի աջակցությամբ համատեղ քայլերի համալիր՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, խաղաղության պայմանագրի պատրաստում և ստորագրում, սահմանի սահմանազատում և կարգավորման գործընթացի աջակցություն՝ Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների, խորհրդարանի և փորձագետների երկխոսության միջոցով:
«Ինչպես գիտեք, այդ ուղղություններից յուրաքանչյուրով աշխատանքներ են տարվում։ Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի է ունեցել փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի խորհրդակցությունը՝ Ալեքսեյ Օվերչուկի նախագահությամբ, որտեղ քննարկվել են տրանսպորտային հաղորդակցության վերսկսման հարցերը, և էական առաջընթաց է գրանցվել»,-ասել է ԱԳ փոխնախարարը։
Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը կշարունակի իր ջանքերը հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի ամբողջ համալիրի լուծմանն աջակցելու, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման առաջխաղացման հարցում։
Լրահոս
0