https://arm.sputniknews.ru/20230609/adrbejani-bnapahpanakan-keghts-ahazangern-anhimn-en-shmn-n-metalurgiakan-gvortsarani-masin-60914266.html
Ադրբեջանի բնապահպանական կեղծ ահազանգերն անհիմն են․ ՇՄՆ-ն՝ մետալուրգիական գործարանի մասին
Ադրբեջանի բնապահպանական կեղծ ահազանգերն անհիմն են․ ՇՄՆ-ն՝ մետալուրգիական գործարանի մասին
Sputnik Արմենիա
Տարածքը, որտեղ նախատեսվում է մետալուրգիական գործարանի շահագործումը, գտնվում է Նախիջևանի սահմանից մոտ 800 մ հեռավորության վրա։ 09.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-09T17:57+0400
2023-06-09T17:57+0400
2023-06-09T18:37+0400
ադրբեջան
բնապահպանական
շրջակա միջավայրի նախարարություն
նախիջևան
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/2265/39/22653919_0:0:1600:901_1920x0_80_0_0_07b9da597ab42e89ef0beafd54735c60.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան, իսկ Ադրբեջանի մեղադրանքներն անհիմն են։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։Հունիսի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան՝ զրոյից։Ընդգծվում է, որ ՀՀ-ն հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունների կատարմանը։Հիշեցնենք` 2022 թ. տարեվերջին հայտնի դարձավ, որ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն նախատեսում է Արարատի մարզի Երասխ գյուղում կազմակերպել սև մետաղի ջարդոնի վերամշակում։ Ընկերությունը մտադրվել է ստանալ ամրաններ (արմատուրա) և աղացների համար գնդեր։Ըստ «Հետք» պարբերականի` ընկերության բաժնեմասում 50 տոկոս մասնակցություն ունի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը` Նոնո Արմենի Սարգսյանը, նույնքան էլ՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգը։Տարածքը, որտեղ նախատեսվում է գործունեություն ծավալել, գտնվում է սահմանագոտում` Նախիջևանի սահմանից մոտ 800 մ հեռավորության վրա։ Այն նախկինում օգտագործվել է որպես պահեստարան։ Զբաղեցնելու է 1,5 հա տարածք։ Գործարանի համար հումք է հանդիսանալու սև մետաղի ջարդոնը, որը հիմնականում գնվելու է ջարդոնների ընդունման կետերից։ Նախատեսվում է տարեկան 12 000 տոննա սև մետաղի ջարդոն վերամշակել։
ադրբեջան
նախիջևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2265/39/22653919_176:0:1600:1068_1920x0_80_0_0_008ad688ea261e402072090f4565f6b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, բնապահպանական, շրջակա միջավայրի նախարարություն, նախիջևան, սահման
ադրբեջան, բնապահպանական, շրջակա միջավայրի նախարարություն, նախիջևան, սահման
Ադրբեջանի բնապահպանական կեղծ ահազանգերն անհիմն են․ ՇՄՆ-ն՝ մետալուրգիական գործարանի մասին
17:57 09.06.2023 (Թարմացված է: 18:37 09.06.2023) Տարածքը, որտեղ նախատեսվում է մետալուրգիական գործարանի շահագործումը, գտնվում է Նախիջևանի սահմանից մոտ 800 մ հեռավորության վրա։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան, իսկ Ադրբեջանի մեղադրանքներն անհիմն են։ Այս մասին հայտարարություն է տարածել
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Հունիսի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար
Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան՝ զրոյից։
«Գործարանի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցությանը վերաբերող`Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Այս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն է»,-նշված է հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ ՀՀ-ն հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունների կատարմանը։
Հիշեցնենք` 2022 թ. տարեվերջին հայտնի դարձավ, որ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն նախատեսում է Արարատի մարզի Երասխ գյուղում կազմակերպել սև մետաղի ջարդոնի վերամշակում։ Ընկերությունը մտադրվել է ստանալ ամրաններ (արմատուրա) և աղացների համար գնդեր։
Ըստ
«Հետք» պարբերականի` ընկերության բաժնեմասում 50 տոկոս մասնակցություն ունի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը` Նոնո Արմենի Սարգսյանը, նույնքան էլ՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգը։
Տարածքը, որտեղ նախատեսվում է գործունեություն ծավալել, գտնվում է սահմանագոտում` Նախիջևանի սահմանից մոտ 800 մ հեռավորության վրա։ Այն նախկինում օգտագործվել է որպես պահեստարան։ Զբաղեցնելու է 1,5 հա տարածք։ Գործարանի համար հումք է հանդիսանալու սև մետաղի ջարդոնը, որը հիմնականում գնվելու է ջարդոնների ընդունման կետերից։ Նախատեսվում է տարեկան 12 000 տոննա սև մետաղի ջարդոն վերամշակել։