00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
On air
13:07
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեխզննո՞ւմ, թե՞ այլ տարբերակ. ի՞նչ անել, որ վարորդները չկուրանան «սխալ» լուսարձակներից

© Sputnik / Aram NersesyanԱվտոմեքենա
Ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Ավտոմեքենա
Բաժանորդագրվել
Արսեն Թորոսյանը բացատրում է, թե ինչու է դիմել լիազոր մարմիններին, իսկ «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավարը հստակ լուծում է առաջարկում։
Ավտոմեքենաների մգացված ապակիների համար տուգանելու թեման դեռ «չսառած»` այժմ ոչ գործարանային լուսարձակների հարցն է բուռն քննարկման թեմա դարձել։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն օրերս դիմել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին` խնդրելով լուծումներ գտնել ավտոմեքենաների վրա ոչ գործարանային լուսարձակների տեղադրման հարցում։ Վարորդների մի մասը քննադատում է նրան, մյուս մասը` ողջունում այս նախաձեռնությունը, իսկ ոմանք էլ վստահեցնում են, որ այն որևէ արդյունք չի տա։ Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցել է Թորոսյանի և «Վարորդի ընկեր» ՀԿ–ի նախագահ Տիգրան Քեյանի հետ։
Պատգամավորը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ խնդրի մասին բարձրացրել են բազմաթիվ վարորդներ երթևեկության խնդիրները քննարկելու շրջանակում։
«Որպես վարորդ հաստատում եմ, որ ոչ գործարանային լուսատուները անհարմարություն են ստեղծում դիմացից եկող մեքենայի վարորդների համար»,– ավելացրեց նա։
Թորոսյանն ինքն էլ չգիտի` որն է խնդրի լուծումը` տեխզննո՞ւմը, թե՞ այլ տարբերակ, այդ պատճառով էլ խնդրել է լիազոր մարմիններին, որպեսզի այդ հարցը քննարկման առարկա դարձնեն։
«Որովհետև Հայաստանում, օրինակ, անցյալ տարի ճանապարհներին մահացել է մոտավորապես 350 մարդ, ինչը, կարծում եմ, շատ լուրջ ու մեծ թիվ է։ Ինձ համար շատ տարօրինակ է, որ այդ ամենը դիմադրության է արժանանում։ Տպավորություն է ստեղծվում, որ նորմալ է, կարելի է ամեն ինչ անել, ով ում վրայով ուզի, կարող է քշել, կարմիր լույսի տակով էլ անցնել, արագություններն էլ գերազանցել։ Արդյոք դա՞ է մեր ուզածը, թե հակառակը` կանոնակարգված երթևեկություն, որտեղ մարդկանց կյանքը հնարավորինս քիչ են վտանգի տակ դրվում»,–նշեց նա։
Պատգամավորը վստահեցրեց, որ անգամ ՀՀ ժամանած զբոսաշրջիկներն են բողոքում մեր երթևեկությունից, ասում են` աղետալի վիճակ է։ Իսկ իրականում, նրա դիտարկմամբ, ՀՀ–ում կան գրված օրենքներ, որոնք պետք է վերահսկվեն, որպեսզի պահպանվեն։
«Վարորդի ընկեր» ՀԿ–ի նախագահ Տիգրան Քեյանը համաձայն է Թորոսյանի ասածին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ընդգծեց, որ վարչական մարմիններն իրենց տեղում չեն աշխատում դրա համար արդեն իսկ գրված օրենքները պահպանելու համար վարորդները պատգամավորի միջոցով են խնդիրների մասին բարձրաձայնում։
«Հասարակ քաղաքացիներին չեն լսում, պատգամավորին լսում են։ Մնում է` խնդրենք, Արսեն Թորոսյանը նաև ասի, որ ճանապարհային նորմերը պահպանվեն, երթևեկության կանոններին հետևեն պատկան մարմինները»,–ասաց նա։
Քեյանը նկատեց, որ անկախ նրանից ավտոմեքենայի լուսարձակները գործարանային են, թե ոչ ն, հիմնականում խնդիր են առաջացնում այն վարորդները, որոնք չեն պահպանում լուսարձակման կանոնները։ Այսինքն` մոտակա լույսերի փոխարեն հեռահար լույսեր են միացնում, և դա լուրջ խնդիրներ է առաջացնում վարորդների միջև։
Մեկ այլ խնդիր էլ այն է, թե գործարանային և ոչ գործարանային լուսարձակները ինչպես են հարմարեցված մեքենային, այսինքն` լույսերը ճիշտ են արձակվում, թե սխալ։
ՀԿ նախագահի խոսքով` նման դեպքերում ցանկալի է բարձրացնել ոչ թե լուսարձակների, այլ տեխզննման հարցը, և բոլոր մեքենաները համապատասխանեն իրենց տեխնիկական պահանջներին, այսինքն` լուսարձակները ճիշտ տեղադրված լինեն, որ վերև–ներքև «չգցեն» լույսերը։
«Կարծում եմ` լուսարձակներինը խնդիր չէ, և տեխզննման ժամանակ կարող է ստուգվել, որ այն ճիշտ տեղադրված լինի, որ լույսերը ճիշտ արձակվեն և դրանով խոչընդոտ չհանդիսանան դիմացից երթևեկող տրանսպորտային միջոցների համար»,–ասաց նա։
ՀԿ նախագահը նշեց, որ Հայաստանում կան վարորդներ, որոնք հավելյալ խոշոր լուսարձակներ են տեղադրել մեքենաների վրա, սակայն դրանք կիրառվում և թույլատրվում են արտաճանապարհային երթևեկությունների, տուրերի համար, մնացած դեպքերում նման լուսարձակներ տեղադրելու համար վարչարարություն է իրականացվում։
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը հունվարին դիմել էր ՆԳՆ նախարարին պարզելու համար, թե ինչու վարչական պատասխանատվության չեն ենթարկվում դիմացի կողային ապակիների թաղանթապատում իրականացրած վարորդները։ Նա պատասխան էր ստացել, որ դա գործող օրենսդրությամբ վարչական պատասխանատվություն չի նախատեսում:
Արդեն հունիսի 1–ից, Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն, մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: Եթե լուսաթափանցելիությունը դրանից պակաս է, ապա օրենքով նախատեսվում է վարորդի նկատմամբ 25 հազար դրամ տուգանք կիրառել։
Լրահոս
0