https://arm.sputniknews.ru/20230608/shph-tntesagitakan-ambivoni-varichy-usanvoghneric-60340-hazar-dram-kasharq-e-vercrel-60858104.html
ՇՊՀ տնտեսագիտական ամբիոնի վարիչը ուսանողներից 60–340 հազար դրամ կաշառք է վերցրել
ՇՊՀ տնտեսագիտական ամբիոնի վարիչը ուսանողներից 60–340 հազար դրամ կաշառք է վերցրել
Sputnik Արմենիա
Դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար երկու տասնյակ ուսանողներից ամբիոնի վարիչը... 08.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-08T17:51+0400
2023-06-08T17:51+0400
2023-06-08T17:52+0400
շիրակի պետական համալսարան
դասախոս
կաշառք
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1286/16/12861611_0:0:1601:901_1920x0_80_0_0_5a8b3c15937b032c2083b7b66e6b59fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը դրական գնահատական նշանակելու համար ուսանողներից կաշառք է վերցրել։ Նրան ձերբակալելու որոշում է կայացվել։ Տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունից։Նշվում է, որ բացի կաշառք վերցնելուց, փաստական տվյալներ են ստացվել նաև կաշառքի միջնորդության և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ:Այնուհետև Շիրակի պետական համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերում կեղծ տվյալներ են ներառել՝ ուսանողների կողմից քննությունները և մագիստրոսական թեզերը դրական ստանալու և պաշտպանելու վերաբերյալ:ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից որոշում է կայացվել Արթուր Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար) նախատեսված հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալելու մասին:Նախքաննությունը շարունակվում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1286/16/12861611_54:0:1475:1066_1920x0_80_0_0_dfe8ee1dd29187fe1ac1d51563884fa4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շիրակի պետական համալսարան, դասախոս, կաշառք, ձերբակալություն
շիրակի պետական համալսարան, դասախոս, կաշառք, ձերբակալություն
ՇՊՀ տնտեսագիտական ամբիոնի վարիչը ուսանողներից 60–340 հազար դրամ կաշառք է վերցրել
17:51 08.06.2023 (Թարմացված է: 17:52 08.06.2023) Դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար երկու տասնյակ ուսանողներից ամբիոնի վարիչը կաշառք է վերցրել։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը դրական գնահատական նշանակելու համար ուսանողներից կաշառք է վերցրել։ Նրան ձերբակալելու որոշում է կայացվել։ Տեղեկանում ենք
Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունից։
Նշվում է, որ բացի կաշառք վերցնելուց, փաստական տվյալներ են ստացվել նաև կաշառքի միջնորդության և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ:
«Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ ամբիոնի վարիչ Ա. Մ.-ն, շուրջ երկու տասնյակ ուսանողների 2022-2023 թվականների ուսումնական կիսամյակի քննությունները դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար նրանցից ստացել է տարբեր չափերի՝ 60.000-340.000 ՀՀ դրամ կաշառք»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Այնուհետև Շիրակի պետական համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերում կեղծ տվյալներ են ներառել՝ ուսանողների կողմից քննությունները և մագիստրոսական թեզերը դրական ստանալու և պաշտպանելու վերաբերյալ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից որոշում է կայացվել Արթուր Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար) նախատեսված հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալելու մասին:
Նախքաննությունը շարունակվում է։