00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ֆիննախը հարթակ է պատրաստել ԵԱՏՄ երկրների ոսկերչական իրերի արտահանման համար

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Առայժմ ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկնում թանկարժեք մետաղների և քարերի արդյունահանման գրեթե մեկ երրորդը, բայց պատրաստի արտադրանքի շուկայինը` միայն 1 տոկոսը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը պատրաստել է ԵԱՏՄ երկրներ ոսկերչական իրերի արտահանման էլեկտրոնային հարթակի նախատիպը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Յուլիա Գոնչարենկոն ԵԱՏՄ երկրների թվային նախագծերի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ։ Այն տեղի է ունենում Սոչիում` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում։ Քննարկման կազմակերպիչն Է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի ղեկավար Տիգրան Սարգսյանը:
Ըստ Գոնչարենկոյի` Ռուսաստանը 2017 թվականին առաջարկել է թվայնացնել ոսկերչական իրերի, թանկարժեք մետաղների և քարերի շրջանառությունը։ Այժմ ազգային մակարդակով այդ հարցը ՌԴ-ում լուծված է, և հաստատվել է ինտեգրումը Բելառուսում ստեղծված նմանատիպ հարթակի հետ։
«Այդ ազգային պլատֆորմների հիման վրա կարելի է ստեղծել ընդհանուր եվրասիական հարթակ, որը թույլ կտա այնտեղ ցուցադրել ԵԱՏՄ բոլոր հանրապետությունների արտադրությունը և պրոֆեսիոնալ մարքեթոլոգների օգնությամբ ներկայացնել երրորդ երկրների շուկաներում»,- հայտարարել է Գոնչարենկոն:
Ռուսաստանի և Բելառուսի ֆինանսների նախարարությունները, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկը արդեն մշակել են նման հարթակի կառուցվածքը։ Այժմ օրենսդրության մեջ լրացումներ կատարելու նախագծեր են կազմվում, որոնք անհրաժեշտ են նման առցանց վաճառքի համար:
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը առաջարկել է նաև այս տարի Հայաստանում անցկացնել եվրասիական ոսկերչական ցուցահանդես:
«Ոսկերչական արդյունաբերությունը մեր երկրների մշակույթի մի մասն է։ Հայաստանում ոսկերչության շատ հին ավանդույթներ կան, և հուսով ենք, որ Հայաստանն այս տարի կընդունի մեզ, որպեսզի մենք կարողանանք ԵԱՏՄ-ում պատրաստված զարդերը ցույց տալ մասնակիցների լայն շրջանակին»,- հավելել է նա։
Հնդկական ընկերությունն Աբովյանում ադամանդի մշակման գործարան կբացի
Իր հերթին Սարգսյանը նշել է, որ թանկարժեք մետաղների և քարերի համաշխարհային արդյունահանման մեջ ԵԱՏՄ-ն զբաղեցնում է 30%-ը, իսկ պատրաստի արտադրանքի շուկայում՝ մոտ 1%-ը: Այստեղ հիմնական պահանջները` որպես կանոն, ուղղված էին ֆինանսների նախարարություններին, որոնք խստորեն կարգավորում էին վաճառքն այս ոլորտում՝ «ստվերային» տնտեսության դեմ պայքարելու համար: Բայց թվային տեխնոլոգիաները ցույց են տալիս, որ հնարավոր է պարզեցնել վերահսկողությունը՝ չկորցնելով դրա արդյունավետությունը, նշել է նա։
Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ում գրեթե 6 000 ոսկերչական արտադրություն կա, որոնց շրջանառությունը 2022 թ. կազմել է մոտ 1,6 մլրդ դոլար։
Նշենք, որ Հայաստանում ոսկերչական իրերի արտադրությունը 2021 թվականին (այսինքն՝ դեռ ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց առաջ) 28 միլիոն դոլարից հասել է 74 միլիոն դոլարի (2022 թվականի տվյալները դեռ չեն հրապարակվել)։ Այդ թվում՝ դեպի Էմիրություններ արտահանումը կազմել է 24,6 մլն դոլար, Թուրքմենստան՝ 6,5 մլն դոլար, Ղազախստան՝ 2,6 մլն դոլար, ԱՄՆ՝ 35,1 մլն դոլար, Բելառուս՝ 1,8 մլն դոլար, Ռուսաստան՝ 1 մլն դոլարից մի փոքր պակաս։
Լրահոս
0