https://arm.sputniknews.ru/20230608/mvoskvan-ev-kievy-karvogh-ein-khaghaghutjun-knqel-bajc-amn-n-ev-britanian-khangarecin-patrushev-60828596.html
Մոսկվան և Կիևը կարող էին խաղաղություն կնքել, բայց ԱՄՆ-ն և Բրիտանիան խանգարեցին. Պատրուշև
Մոսկվան և Կիևը կարող էին խաղաղություն կնքել, բայց ԱՄՆ-ն և Բրիտանիան խանգարեցին. Պատրուշև
Sputnik Արմենիա
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությամբ հետաքրքրված են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան: 08.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-08T13:19+0400
2023-06-08T13:19+0400
2023-06-08T13:23+0400
նիկոլայ պատրուշև
ամն
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
դոնբաս
խաղաղություն
բելառուս
մինսկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43674781_0:165:1600:1065_1920x0_80_0_0_862aad3cd49bc0f8d5f7f26f959863e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն և Բրիտանիան շահագրգռված են Ուկրաինայում հակամարտության շարունակմամբ։ Նման հայտարարություն է արել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:Նա նշել է, որ դրանում առաջին հերթին շահագրգռված են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։Բանակցությունները կախված են Կիևի և Արևմուտքի պատրաստակամությունից. ՌԴ ԱԳՆՊատրուշևի խոսքով՝ Մոսկվան և Կիևը կարող էին խաղաղության պայմանագիր կնքել, բայց ԱՄՆ-ն խանգարեց:«Այստեղ պետք է հստակ հասկանալ, որ իրենք չեն խղճում այն մարդկանց, որոնք զոհվում են։ Քանի որ դա նրանց ժողովուրդը չէ: Եվ քանի որ նրանք ռազմական գործողություններ չեն իրականացնում իրենց տարածքում։ Այդ պատճառով շահագրգիռ մարդիկ կան», - ավելացրել է նա։Անկարայի կողմից Կիևին զենք մատակարարելը հակասում է հրադադարի մասին մտադրությանը. ՌԴ ԱԳնՀիշեցնենք` այսօր Մինսկում կայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ:
ամն
ուկրաինա
դոնբաս
բելառուս
մինսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43674781_155:0:1575:1065_1920x0_80_0_0_616147e29840cc2f02275abfa6ac60f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլայ պատրուշև , ամն, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, դոնբաս, խաղաղություն, բելառուս, մինսկ
նիկոլայ պատրուշև , ամն, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, դոնբաս, խաղաղություն, բելառուս, մինսկ
Մոսկվան և Կիևը կարող էին խաղաղություն կնքել, բայց ԱՄՆ-ն և Բրիտանիան խանգարեցին. Պատրուշև
13:19 08.06.2023 (Թարմացված է: 13:23 08.06.2023) ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությամբ հետաքրքրված են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան:
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն և Բրիտանիան շահագրգռված են Ուկրաինայում հակամարտության շարունակմամբ։ Նման հայտարարություն է արել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
«Ուկրաինայի ժողովուրդը շահագրգռված չէ հակամարտության շարունակմամբ։ Ռուսաստանի ժողովուրդը նույնպես շահագրգռված չէ։ Ժողովուրդները, որոնք ապրում են ՀԱՊԿ տարածքում, նույնպես շահագրգռված չեն։ Բայց, չգիտես ինչու` հակամարտությունը ծավալվում է, չգիտես ինչու` այն սկսվել է»,- լրագրողներին այսօր ասել է Պատրուշևը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից հետո։
Նա նշել է, որ դրանում առաջին հերթին շահագրգռված են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։
Պատրուշևի խոսքով՝ Մոսկվան և Կիևը կարող էին խաղաղության պայմանագիր կնքել, բայց ԱՄՆ-ն խանգարեց:
«Նույնիսկ Ուկրաինայի ղեկավարներն իրենք էին պատրաստ խաղաղության պայմանագիր կնքելուն և Ռուսաստանին գրավոր առաջարկներ էին տալիս, որոնց հավանություն տվեցինք։ Առավոտյան մենք առաջարկներ փոխանցեցինք, իսկ երեկոյան նրանք ասացին՝ ոչ, մենք հրաժարվում ենք: Դա միայն այն պատճառով էր, որ ԱՄՆ-ն ճնշում գործադրեց նրանց վրա և ասաց՝ ոչ մի բանակցություն չվարել», - ասել է Պատրուշևը։
«Այստեղ պետք է հստակ հասկանալ, որ իրենք չեն խղճում այն մարդկանց, որոնք զոհվում են։ Քանի որ դա նրանց ժողովուրդը չէ: Եվ քանի որ նրանք ռազմական գործողություններ չեն իրականացնում իրենց տարածքում։ Այդ պատճառով շահագրգիռ մարդիկ կան», - ավելացրել է նա։
Հիշեցնենք` այսօր Մինսկում կայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ: