https://arm.sputniknews.ru/20230608/mishustiny-haj-gvortsynkernerin-hravirel-e-rd-hhum-atvomakajani-karucman-harcy-qnnarkelu-60836390.html
Միշուստինը հայ գործընկերներին հրավիրել է ՌԴ` ՀՀ–ում ատոմակայանի կառուցման հարցը քննարկելու
Միշուստինը հայ գործընկերներին հրավիրել է ՌԴ` ՀՀ–ում ատոմակայանի կառուցման հարցը քննարկելու
Sputnik Արմենիա
ՀՀ–ում նոր ատոմակայանի հզորության հարցը բարձրացվել է նաև Սոչիում «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսում, երբ ԵԱՏՄ երկրների վարչապետներն այցելել են «Ռոսատոմի»... 08.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-08T14:38+0400
2023-06-08T14:38+0400
2023-06-08T14:45+0400
հայաստան
ռուսաստան
ատոմակայան
միխայիլ միշուստին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/08/60823137_0:0:2560:1440_1920x0_80_0_0_3c576ab7170d34770343cd35d4135c14.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսի ժամանակ առաջարկել է հայ գործընկերներին հրավիրել, որպեսզի խոսեն Հայաստանում նոր ատոմակայանի արտադրողականության գնի մասին:Այսպես է նա արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, որ «Ռոսատոմը» առաջարկում է միայն 1200 մեգավատտ հզորությամբ բլոկների կառուցում, բայց ոչ ավելի ցածր: «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն ասել է, որ ընկերությունը կարող է և՛ 600 մեգավատտ անել, և՛ 400, բայց դրանք կլինեն առաջատար նախագծեր և մի փոքր ավելի թանկ:Բացի այդ, նա պատվիրակությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ԱԷԿ-ի կառուցման նախագծերի իրականացման գիտահետազոտական և կոնստրուկտորական աշխատանքներին կարող են մասնակցել այն երկրների գիտնականներն ու տեխնոլոգիաները, որոնց տեխնոլոգիաներ է առաջարկում «Ռոսատոմը»:«Տեսեք, թե որտեղ եք հնարավոր համարում ձեր արդյունաբերական, շինարարական հնարավորություններով մասնակցությունը», - ասել է Միշուստինը:Նա «Ռոսատոմի» ղեկավարին առաջարկել է ԵԱՏՄ երկրների գործընկերներին և դիտորդներին հրավիրել Ռուսաստան՝ ծանոթանալու բլոկների ամբողջ շղթային ՝ ըստ հզորության, որը կարող է կառուցել ընկերությունը:Նշենք, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի տաղավարում ԵԱՏՄ երկրների պատվիրակությունների ղեկավարներին պատմել են աշխարհում ամենաերիտասարդ և արդյունավետ կայանի՝ ռուս-բելառուսական ԱԷԿ-ի համատեղ նախագծի մասին: «Սա համաշխարհային բեսթսելլեր է, 1200 մեգավատտ հզորությամբ երկու բլոկ», - ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը: Այս պահին Բելառուսական ԱԷԿ-ի առաջին բլոկն արդեն շահագործման է հանձնվել, իսկ երկրորդը փորձարկումներ է անցնում։Հիշեցնենք` ՀԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվեց 2016 թ-ին։ Մինչ այդ` 2012թ.–ին, կառավարությունը որոշում ընդունեց այն 10 տարով երկարացնելու մասին։ Այդ նպատակով ՀԱԷԿ-ում իրականացվեցին մեծածավալ արդիականացման ու վերազինման աշխատանքներ, որոնց գերակշիռ մասի` շուրջ 189 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը կատարվեց ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներով, 63,2 մլրդ դրամը (մոտ 160 մլն ԱՄՆ դոլար)` ՀՀ պետական բյուջեից։ ՀԱԷԿ–ի թարմացված էներգաբլոկի աշխատանքի ժամկետն ավարտվում է 3 տարի հետո` 2026թ.-ին։ Ուստի կառավարությունը մտածում է այն երկրորդ անգամ երկարացնելու մասին, մինչ լիովին նոր ատոմակայան կառուցելը։ՀՀ–ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով միջգերատեսչական խումբ է ստեղծվումՀաշվի առնելով արդեն կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաև պրոֆիլային կազմակերպությունների կարծիքները և նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարաձգման միջազգային փորձը, նախատեսվում է լրացուցիչ ներդրումների և աշխատանքների հաշվին հնարավորություններ ստեղծել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու համար (մինչև 2036 թ.):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/08/60823137_450:0:2370:1440_1920x0_80_0_0_84721d5a924a077f19675f489624f2b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ատոմակայան, միխայիլ միշուստին
հայաստան, ռուսաստան, ատոմակայան, միխայիլ միշուստին
Միշուստինը հայ գործընկերներին հրավիրել է ՌԴ` ՀՀ–ում ատոմակայանի կառուցման հարցը քննարկելու
14:38 08.06.2023 (Թարմացված է: 14:45 08.06.2023) ՀՀ–ում նոր ատոմակայանի հզորության հարցը բարձրացվել է նաև Սոչիում «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսում, երբ ԵԱՏՄ երկրների վարչապետներն այցելել են «Ռոսատոմի» տաղավար։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսի ժամանակ առաջարկել է հայ գործընկերներին հրավիրել, որպեսզի խոսեն Հայաստանում նոր ատոմակայանի արտադրողականության գնի մասին:
Այսպես է նա արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, որ «Ռոսատոմը» առաջարկում է միայն 1200 մեգավատտ հզորությամբ բլոկների կառուցում, բայց ոչ ավելի ցածր: «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն ասել է, որ ընկերությունը կարող է և՛ 600 մեգավատտ անել, և՛ 400, բայց դրանք կլինեն առաջատար նախագծեր և մի փոքր ավելի թանկ:
«Ալեքսեյ (Լիխաչով), այսօրվա դրությամբ ուրեմն պետք է քննարկենք գնային քաղաքականությունը։ Մենք պատրաստ ենք քննարկել, դա առաջնահերթ է։ Եվ նույնը Ղազախստանի գործընկերների հետ, մենք պատրաստ ենք», - ասել է ՌԴ վարչապետը։
Բացի այդ, նա պատվիրակությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ԱԷԿ-ի կառուցման նախագծերի իրականացման գիտահետազոտական և կոնստրուկտորական աշխատանքներին կարող են մասնակցել այն երկրների գիտնականներն ու տեխնոլոգիաները, որոնց տեխնոլոգիաներ է առաջարկում «Ռոսատոմը»:
«Տեսեք, թե որտեղ եք հնարավոր համարում ձեր արդյունաբերական, շինարարական հնարավորություններով մասնակցությունը», - ասել է Միշուստինը:
Նա «Ռոսատոմի» ղեկավարին առաջարկել է ԵԱՏՄ երկրների գործընկերներին և դիտորդներին հրավիրել Ռուսաստան՝ ծանոթանալու բլոկների ամբողջ շղթային ՝ ըստ հզորության, որը կարող է կառուցել ընկերությունը:
Նշենք, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի տաղավարում ԵԱՏՄ երկրների պատվիրակությունների ղեկավարներին պատմել են աշխարհում ամենաերիտասարդ և արդյունավետ կայանի՝ ռուս-բելառուսական ԱԷԿ-ի համատեղ նախագծի մասին:
«Սա համաշխարհային բեսթսելլեր է, 1200 մեգավատտ հզորությամբ երկու բլոկ», - ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը: Այս պահին Բելառուսական ԱԷԿ-ի առաջին բլոկն արդեն շահագործման է հանձնվել, իսկ երկրորդը փորձարկումներ է անցնում։
Հիշեցնենք` ՀԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվեց 2016 թ-ին։ Մինչ այդ` 2012թ.–ին, կառավարությունը որոշում ընդունեց այն 10 տարով երկարացնելու մասին։ Այդ նպատակով ՀԱԷԿ-ում իրականացվեցին մեծածավալ արդիականացման ու վերազինման աշխատանքներ, որոնց գերակշիռ մասի` շուրջ 189 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը կատարվեց ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներով, 63,2 մլրդ դրամը (մոտ 160 մլն ԱՄՆ դոլար)` ՀՀ պետական բյուջեից։ ՀԱԷԿ–ի թարմացված էներգաբլոկի աշխատանքի ժամկետն ավարտվում է 3 տարի հետո` 2026թ.-ին։ Ուստի կառավարությունը մտածում է այն երկրորդ անգամ երկարացնելու մասին, մինչ լիովին նոր ատոմակայան կառուցելը։
Հաշվի առնելով արդեն կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաև պրոֆիլային կազմակերպությունների կարծիքները և նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարաձգման միջազգային փորձը, նախատեսվում է լրացուցիչ ներդրումների և աշխատանքների հաշվին հնարավորություններ ստեղծել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու համար (մինչև 2036 թ.):