00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր է խաղաղ նպատակներով էկոլոգիապես մաքուր միջուկային էներգիայի զարգացումը. Փաշինյան

© SputnikՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում
Բաժանորդագրվել
Վարչապետը խոսել է ԱՊՀ շրջանակներում երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման մասին։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայկական կողմը վերահաստատում է անփոփոխ կառուցողական մտադրությունը խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը՝ այս տարի Ղրղզստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման շրջանակներում։ Այսօր ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա խոսել է ԱՊՀ երկրների առջև ծառացած կարևոր խնդիրների մասին, մասնավորապես` տնտեսվարող սուբյեկտների միջև արդյունաբերական կոոպերացիոն կապերի ակտիվացում, գիտաարտադրական գոտիների ձևավորում և այլն։
«Գիտելիքի ինտենսիվ նոր ճյուղերի ստեղծումը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ներուժի արդիականացումը հիմնական գործոնն է կայուն և նորարար տնտեսական զարգացման հասնելու համար, ինչպես նաև մեր տնտեսությունների մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ պայման»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետը խոսել է նաև գիտական և տեխնոլոգիական արագ առաջընթացի ֆոնին աստիճանաբար ավելի սրվող բնապահպանական խնդիրների մասին։ Ըստ նրա` շրջակա միջավայրի համար ռիսկերը նվազեցնելու արդյունավետ մեխանիզմների ստեղծման պահանջարկը մեծանում է:
«Հետևաբար, խաղաղ նպատակներով էկոլոգիապես մաքուր միջուկային էներգիայի զարգացումը էական նշանակություն ունի կայուն զարգացում ապահովելու և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար»,– շեշտել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ հայկական կողմն աջակցում է Ռադիացիոն իրավիճակի մոնիտորինգի նպատակով տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրմանը։ Այն ուղղված է ոչ էներգետիկ նպատակներով, մասնավորապես՝ գիտության, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում միջուկային տեխնոլոգիաների օգտագործման մեխանիզմների օպտիմալ մոտեցումների մշակմանը։
Հիշեցնենք` ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացվում է Սոչիում։
Լրահոս
0