00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կարող է Իրանի և Վրաստանի հետ էներգետիկ նախագծեր իրականացնել. ԵԱԶԲ ներկայացուցիչ

© Photo : пресс-служба Евразийского Банка Развития (ЕАБР)Եվգենի Վինոկուրով
Եվգենի Վինոկուրով - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Եվգենի Վինոկուրով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետը էներգետիկան համարում է պետություն-մասնավոր հատված գործընկերության հեռանկարային ուղղություն:
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանում պետություն-մասնավոր հատված գործընկերության տեսանկյունից: Sputnik Արմենիայի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Սոչիում ընթացող «Եվրասիական կոնգրեսի» շրջանակներում լրագրողներին ասել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը։
«Մենք երկու հավանական գաղափար ունենք։ Մեկը տրանսպորտային միջանցքն է, իսկ երկրորդը կապված է նրա հետ, որ Հայաստանը ներկայումս մեծացնում է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ դեպի Իրան վերաարտահանման ներուժով։ Համապատասխանաբար կարող է ստեղծվել էլեկտրաէներգիայի արտահանման գծերի կառուցման անդրսահմանային նախագիծ»,-նշել է Վինոկուրովը։
Միաժամանակ անդրսահմանային պետություն-մասնավոր հատված համագործակցության համար 2 երկիր է հարկավոր, համապատասխանաբար, Հայաստանի համատեքստում, պետք է պայմանավորվածություններ ձեռք բերել կամ Իրանի, կամ Վրաստանի հետ։ Եթե երկու երկրների հետ պայմանավորվածություն լինի, ապա այդ համագործակցությունը կարող է ձևավորվել նաև Հայաստանում։
Ինչ վերաբերում է տրանսպորտային թեմային, ապա առաջին հերթին անհրաժեշտ է լուծել ռուս-վրացական սահմանին Վերին Լարսի անցակետի խնդիրները։ Այս տեսանկյունից Վինոկուրովը հույս ունի, որ անցակետի թողունակության ընդլայնման ներդրումային նախագիծը, որի մասին հաղորդվել էր ավելի վաղ, Ռուսաստանին և Հայաստանին կօգնի կապվել առավել հուսալի տրանսպորտային կառույցով:
ԵԱՏՄ միասնական էներգետիկ շուկային միանալու համար ՀՀ–ն պետք է արագացնի քայլերը. փորձագետ
Հունիսի 8-ին Սոչիում սկսվել է «Եվրասիական կոնգրես-23»-ը: Համաժողովին մասնակցում են ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների իշխանությունների, բիզնեսի, գիտական և փորձագիտական համայնքների ներկայացուցիչները:
Քննարկման գլխավոր թեման Եվրասիական տարածքի ապագան է, անդրսահմանային պետություն-մասնավոր հատված գործընկերությունը, պարենային անվտանգությունը, ջրային ռեսուրսներով ապահովվածությունը, ներդրումների և կապիտալի աճի հնարավորությունները:
Լրահոս
0