00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆիդանը հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունները քննարկել է Բլինկենի հետ

© AFP 2024 / ADEM ALTANՀաքան Ֆիդան
Հաքան Ֆիդան - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Հաքան Ֆիդան
Բաժանորդագրվել
Թուրքիայի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստ են սեղմ ժամկետում հանդիպում կազմակերպել:
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր է քննարկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Տեղեկությունը հայտնում է CNN Turk-ը։
«Բլինկենը նախարար Ֆիդանին շնորհավորել է նոր նշանակման կապակցությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացները, F-16-ների ձեռքբերումն ու արդիականացումը, ինչպես նաև ուկրաինական հացահատիկի մասին համաձայնագիրը», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հաքանը և Բլինկենը պատրաստակամություն են հայտնել հնարավորինս սեղմ ժամկետում հանդիպում կազմակերպել ընդհանուր օրակարգի հարցերը լուծելու համար:
Հիշեցնենք` Հաքան Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարար նշանակվեց ընտրություններից և նոր կառավարության ձևավորումից հետո՝ այդ պաշտոնում փոխարինելով Մևլութ Չավուշօղլուին:
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը:
Լրահոս
0