https://arm.sputniknews.ru/20230607/sahmanin-haraberakanvoren-kajun-e-intensiv-krakvocneri-depqum-ardzaganqum-enq-pvokhnakharar-60771142.html
Սահմանին հարաբերականորեն կայուն է, ինտենսիվ կրակոցների դեպքում արձագանքում ենք. փոխնախարար
Սահմանին հարաբերականորեն կայուն է, ինտենսիվ կրակոցների դեպքում արձագանքում ենք. փոխնախարար
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության փոխնախարարը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց սահմանային լարվածության դեպքերը։ 07.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-07T12:47+0400
2023-06-07T12:47+0400
2023-06-07T12:50+0400
արման սարգսյան
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
հհ պաշտպանության նախարարություն (պն)
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սյունիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905456_360:9:1485:642_1920x0_80_0_0_24f147ab34e9f14f27d0e3c3bbb7fab8.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը չի ցանկանում մեկնաբանել Սյունիքի մարզպետի այն հայտարարությունը, որ Տեղ գյուղի որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են քաշվել։ Այս մասին նա ասաց այսօր ՀՀ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։Հունիսի 6-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Տեղ համայնքում որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են գնացել` չհստակեցնելով, թե ադրբեջանական ստորաբաժանումները կոնկրետ որ տեղերից և քանի մետր են հեռացել:Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, ապա փոխնախարարը նշեց, որ այս պահին հարաբերականորեն կայուն է, ինտենսիվ կրակոցների դեպքում անմիջապես արձագանքում են։«Երեկ կրակոցներ եղել են, հաղորդագրություն եղել է»,–ասաց նա։Նշենք, որ երեկ` հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում (Գեղարքունիքի մարզ. խմբ) ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ:
ադրբեջան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905456_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dc55cf546e1a1d9b3f00049a9fb85aa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման սարգսյան, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, հհ պաշտպանության նախարարություն (պն), ադրբեջան, հայ-ադրբեջանական, սյունիք
արման սարգսյան, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, հհ պաշտպանության նախարարություն (պն), ադրբեջան, հայ-ադրբեջանական, սյունիք
Սահմանին հարաբերականորեն կայուն է, ինտենսիվ կրակոցների դեպքում արձագանքում ենք. փոխնախարար
12:47 07.06.2023 (Թարմացված է: 12:50 07.06.2023) ՀՀ պաշտպանության փոխնախարարը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց սահմանային լարվածության դեպքերը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը չի ցանկանում մեկնաբանել Սյունիքի մարզպետի այն հայտարարությունը, որ Տեղ գյուղի որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են քաշվել։ Այս մասին նա ասաց այսօր ՀՀ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։
Հունիսի 6-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Տեղ համայնքում որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են գնացել` չհստակեցնելով, թե ադրբեջանական ստորաբաժանումները կոնկրետ որ տեղերից և քանի մետր են հեռացել:
«Այդ մասին ես նույնպես լսել եմ ու այդ մասին հաղորդագրություններ եղել են, թեկուզ հպանցիկ… Այդ թեմային, սակայն, ցանկալի չէ, որ ես անդրադառնամ ու որևիցե մեկնաբանություն տամ։ Թեման մի քիչ զգայուն է»,– հայտարարեց նա։
Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, ապա փոխնախարարը նշեց, որ այս պահին հարաբերականորեն կայուն է, ինտենսիվ կրակոցների դեպքում անմիջապես արձագանքում են։
«Երեկ կրակոցներ եղել են, հաղորդագրություն եղել է»,–ասաց նա։
Նշենք, որ երեկ` հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները
կրակ են բացել Կախակնի հատվածում (Գեղարքունիքի մարզ. խմբ) ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: