https://arm.sputniknews.ru/20230607/rdn-yntrum-e-hhi-het-erkkhvosutjuny-zakharvovan-grigvorjani-hajtararutjunneri-masin-60792686.html
«ՌԴ–ն ընտրում է ՀՀ–ի հետ երկխոսությունը». Զախարովան՝ Գրիգորյանի հայտարարությունների մասին
«ՌԴ–ն ընտրում է ՀՀ–ի հետ երկխոսությունը». Զախարովան՝ Գրիգորյանի հայտարարությունների մասին
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հարցազրույցը Մոսկվայի հասցեին ոչ բարեկամական արտահայտություններ էր... 07.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-07T17:59+0400
2023-06-07T17:59+0400
2023-06-07T18:05+0400
ռուսաստան
մարիա զախարովա
արմեն գրիգորյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/07/60792007_0:0:1920:1080_1920x0_80_0_0_25b5fb6035007fef310bb7ca96334c13.jpg
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները։Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր` ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանապահ ծառայությունն իրականացվելու է միայն հայկական ծառայությունների կողմից: Նա նշել էր, որ ՀՀ դիրքորոշումը շատ հստակ է այս հարցում, և կողմերն ուղղակի ի գիտություն են ընդունել, և հույս ունեն, որ այս սկզբունքով կշարժվեն նաև մյուս գործընկերները: Բացի այդ, Գրիգորյանը բարձրացրել էր Հայաստանին զենք վաճառելու, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում համագործակցելու հարցը:Զախարովան նշել է, որ հարցը բարձրաձայնելիս ԶԼՄ–ի ներկայացուցիչը Գրիգորյանի հայտարարությունն ամբողջությամբ չի մեջբերել։Ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այդ հարցը առարկայորեն մշակվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների կողմից:Նա հավելել է, որ ճիշտ չի համարում արձագանքել Գրիգորյանի` սահմանային հատվածներում վերահսկողության վերաբերյալ մեկնաբանությանը և ընդգծել է, որ այդ հարցը գտնվում է համապատասխան ներկայացուցիչների իրավասության ներքո, որոնք նշանակվել են, և որոնց իրենց ֆունկցիոնալ պարտականությունների մեջ է դրվել նման հարցերի քննարկումը երեք երկրներից յուրաքանչյուրի ղեկավարության կողմից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/07/60792007_286:0:1726:1080_1920x0_80_0_0_8d1505075caa4a5f8f3125322c71a133.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, մարիա զախարովա, արմեն գրիգորյան, видео, հայաստան
ռուսաստան, մարիա զախարովա, արմեն գրիգորյան, видео, հայաստան
«ՌԴ–ն ընտրում է ՀՀ–ի հետ երկխոսությունը». Զախարովան՝ Գրիգորյանի հայտարարությունների մասին
17:59 07.06.2023 (Թարմացված է: 18:05 07.06.2023) ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հարցազրույցը Մոսկվայի հասցեին ոչ բարեկամական արտահայտություններ էր պարունակում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները։
Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր` ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանապահ ծառայությունն իրականացվելու է միայն հայկական ծառայությունների կողմից: Նա նշել էր, որ ՀՀ դիրքորոշումը շատ հստակ է այս հարցում, և կողմերն ուղղակի ի գիտություն են ընդունել, և հույս ունեն, որ այս սկզբունքով կշարժվեն նաև մյուս գործընկերները: Բացի այդ, Գրիգորյանը բարձրացրել էր Հայաստանին զենք վաճառելու, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում համագործակցելու հարցը:
Զախարովան նշել է, որ հարցը բարձրաձայնելիս ԶԼՄ–ի ներկայացուցիչը Գրիգորյանի հայտարարությունն ամբողջությամբ չի մեջբերել։
«Այնտեղ հարձակումներ են եղել Մոսկվայի հասցեին։ Նախ` կուզեի, որ Ձեր նշած բարձրաստիճան ներկայացուցիչը (Արմեն Գրիգորյանը. խմբ.) այնուամենայնիվ կողմնորոշվեր` կա՛մ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, որը պետք է լինի, և որի փորձը մենք ունենք հայկական կողմի հետ, կա՛մ նման հայտարարություններ։ Մենք ընտրում ենք առաջինը», - ասել Է Զախարովան։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այդ հարցը առարկայորեն մշակվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների կողմից:
Նա հավելել է, որ ճիշտ չի համարում արձագանքել Գրիգորյանի` սահմանային հատվածներում վերահսկողության վերաբերյալ մեկնաբանությանը և ընդգծել է, որ այդ հարցը գտնվում է համապատասխան ներկայացուցիչների իրավասության ներքո, որոնք նշանակվել են, և որոնց իրենց ֆունկցիոնալ պարտականությունների մեջ է դրվել նման հարցերի քննարկումը երեք երկրներից յուրաքանչյուրի ղեկավարության կողմից: