https://arm.sputniknews.ru/20230607/rdn-khvosec-kapani-hjupatvosutjan-masin-dran-hetevum-e-em-nmanatip-qajly-surenjanc-60797422.html
ՌԴ–ն խոսեց Կապանի հյուպատոսության մասին, դրան հետևում է ԵՄ նմանատիպ քայլը. Սուրենյանց
ՌԴ–ն խոսեց Կապանի հյուպատոսության մասին, դրան հետևում է ԵՄ նմանատիպ քայլը. Սուրենյանց
Sputnik Արմենիա
Քաղաքագետը չի բացառում, որ Եվրամիության նոր կենտրոնները բացվում են աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում։ 07.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-07T23:43+0400
2023-06-07T23:43+0400
2023-06-07T23:43+0400
եմ առաքելություն
հայաստան
սահման
կապան
իջևան
հյուպատոսություն
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սուրեն սուրենյանց
ռադիո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/07/60798231_0:0:1601:901_1920x0_80_0_0_71b07c480000fd27cb12718e90b86ae5.jpg
ՌԴ–ն խոսեց Կապանի հյուպատոսության մասին, դրան հետևում է ԵՄ նմանատիպ քայլը. Սուրենյանց
Sputnik Արմենիա
ՌԴ–ն խոսեց Կապանի հյուպատոսության մասին, դրան հետևում է ԵՄ նմանատիպ քայլը. Սուրենյանց
Ռուսաստանը խոսեց Կապանում հյուպատոսություն բացելու մասին, հիմա դրան հետևում է Եվրամիության առաքելության նմանատիպ քայլը, ուղղակի այլ ձևաչափով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։Հայտնել ենք, որ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն այսօր հայտարարել է` ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում։Նա չի բացառում նաև, որ ԵՄ առաքելությունը զսպող դերակատարություն այս ընթացքում ունեցել է, սակայն ակնկալիքները, որ կային և առկա իրավիճակը համարժեք չեն։ Ըստ նրա` առաքելությունն ակնհայտորեն չի կարողացել այն ծավալով զսպել ադրբեջանական ագրեսիան, ինչը նախապես ներկայացնում էր մեր իշխանությունը։«Իհարկե, այստեղ ավելի շատ մեր իշխանությունների խնդիրն է` անիրական խնդիրների նշաձող սահմանելը, քան եվրոպացի դիտորդներինը, քանի որ նրանք երբեք էլ չէին խոստանում, որ իրենց` Հայաստանում գտնվելն ամբողջովին զսպելու է Ադրբեջանին»,– նկատեց Սուրենյանցը։ԵՄ առաքելության հետ կապված նա ևս մեկ վերապահում ունի` նրանց զեկույցների հիման վրա Եվրամիության քաղաքականության մեջ ակնհայտորեն որևէ բան չի փոխվել, օրինակ` Ադրբեջանի դեմ որևիցե պատժամիջոց չենք տեսել։Փետրվարի 20-ից ՀՀ–ում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով ԵՄ առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ ՀՀ սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:
կապան
իջևան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/07/60798231_0:0:1425:1068_1920x0_80_0_0_df4d75575049738fe551f5e680793fb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եմ առաքելություն, հայաստան, սահման, կապան, իջևան, հյուպատոսություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սուրեն սուրենյանց, պոդկաստ, аудио
եմ առաքելություն, հայաստան, սահման, կապան, իջևան, հյուպատոսություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սուրեն սուրենյանց, պոդկաստ, аудио
ՌԴ–ն խոսեց Կապանի հյուպատոսության մասին, դրան հետևում է ԵՄ նմանատիպ քայլը. Սուրենյանց
Քաղաքագետը չի բացառում, որ Եվրամիության նոր կենտրոնները բացվում են աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում։
Ռուսաստանը խոսեց
Կապանում հյուպատոսություն բացելու մասին, հիմա դրան հետևում է Եվրամիության առաքելության նմանատիպ քայլը, ուղղակի այլ ձևաչափով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Հայտնել ենք, որ
Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն այսօր հայտարարել է` ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում։
«Եթե Եվրամիությունը նոր կենտրոններ է բացում առաքելության արդյունավետությունը բարձրացնելու համար, դա միանշանակ ողջունելի է։ Առաքելությունն իր մանդատի շրջանակներում այնպես չէ, որ շատ թափանցիկ է, որ կարողանանք հեռուն գնացող ենթադրություններ անել։ Չեմ բացառում նաև, որ գուցե այդ նոր կենտրոնները բացվում են աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում»,– ընդգծեց Սուրենյանցը։
Նա չի բացառում նաև, որ ԵՄ առաքելությունը զսպող դերակատարություն այս ընթացքում ունեցել է, սակայն ակնկալիքները, որ կային և առկա իրավիճակը համարժեք չեն։ Ըստ նրա` առաքելությունն ակնհայտորեն չի կարողացել այն ծավալով զսպել ադրբեջանական ագրեսիան, ինչը նախապես ներկայացնում էր մեր իշխանությունը։
«Իհարկե, այստեղ ավելի շատ մեր իշխանությունների խնդիրն է` անիրական խնդիրների նշաձող սահմանելը, քան եվրոպացի դիտորդներինը, քանի որ նրանք երբեք էլ չէին խոստանում, որ իրենց` Հայաստանում գտնվելն ամբողջովին զսպելու է Ադրբեջանին»,– նկատեց Սուրենյանցը։
ԵՄ առաքելության հետ կապված նա ևս մեկ վերապահում ունի` նրանց զեկույցների հիման վրա Եվրամիության քաղաքականության մեջ ակնհայտորեն որևէ բան չի փոխվել, օրինակ` Ադրբեջանի դեմ որևիցե պատժամիջոց չենք տեսել։
Փետրվարի 20-ից ՀՀ–ում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած
եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով ԵՄ առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ ՀՀ սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: