00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում ասոցիացիաներին ուզում են թույլ տալ մասնակցել բժշկական քաղաքականության մշակմանը

© Sputnik / Asatur YesayantsԱրսեն Թորոսյանը ԱԺ–ում
Արսեն Թորոսյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2023
Արսեն Թորոսյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Առաջարկվում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել բժշկական ասոցիացիաների և նախարարության հարաբերությունները։ Նախագիծը 4 կողմ և 1 դեմ ձայնով ընդգրկվեց առաջիկա նիստերի օրակարգ։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Եթե բժշկական ասոցիացիաները համապատասխանեն սահմանված սկզբունքներին, կարող են ակտիվ համագործակցել առողջապահության նախարարության հետ։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի և ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի առաջարկած համապատասխան նախագիծը 4 կողմ և 1 դեմ ձայնով, հանձնաժողովում քննարկվելուց հետո, ընդգծվեց առաջիկա նիստերի օրակարգ։
«Նախագծով նախատեսվում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել բժշկական ասոցիացիաների և նախարարության հարաբերությունները և ասոցիացիաների ներուժն օգտագործել ի շահ առողջապահության համակարգի կայացման»,–ներկայացնելիս ասաց Զեյնալյանը։
Նա հավելեց, որ նախագծով նախատեսում է մի շարք գործառույթներ տրամադրել ասոցիացիաներին` մասնակցելու տարբեր նորմատիվ իրավական ակտերի քննարկմանը ԱՆ–ի առաջարկությամբ, մշակել կլինիկական ուղեցույցներ, որոնք նախարարությունը նպատակահարմար գտնելու դեպքում նկարող է կիրառել։
Հանձնաժողովի նախագահ Զեյնալյանը ընդգծեց, որ այսօր բժշկական ասոցիացիաները ՀԿ-ներ են, որոնց մի մասն ակտիվ է, մի մասը` ոչ այնքան։
«Մենք նախագծով ասում ենք` հարգելի ասոցիացիա, եթե դու ուզում ես տվյալ գործառույթները ստանձնել և համագործակցել նախարարության հետ, օգտվես լիազորություններից, պետք է համապատասխանես չափանիշին, որը ֆիքսված է նախագծում»,–ասաց նա։
Նախագծի համահեղինակ Լուսին Բադալյանն էլ հավելեց, որ այն բոլոր ասոցիացիաները , որոնք չեն համապատասխանում չափանիշներին, չի նշանակում, որ օրենքի փոփոխությամբ կդադարեն գոյություն ունենալ։
Քննարկմանը ներկա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը կարծում է, որ թեպետ բժշկական հասարակական կազմակերպությունների դերը պետք բարձրացվի, սակայն համարում է, որ գործընկերները շտապում են։
«Մի քիչ շտապում ենք այս ամենը ցեմենտավորելով։ Առաջարկում եմ` բովանդակալից քննարկում անենք։ Ես համաձայն եմ, որ պետք է ներկայացուցչական մակարդակը բարձրացնենք։ Եկեք չշտապենք և ավելի լավ լուծում գտնենք։ Մենք կարծես թե օրենքի լրջությանն ենք կպնում սրանով, որ հայեցողության մակարդակի լիքը բաներ վերցնում, գրում ենք օրենքի մեջ։ Ինչը այդքան էլ ճիշտ չէ, որովհետև եթե օրենքով ինչ–որ բան գրած չէ, դա հայեցողության դաշտում է»,–ասաց նա։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ընդգծեց, որ նման նախագծով խրախուսական և նախադեպ ստեղծելու տրամաբանությամբ են առաջնորդվում։
«Կարծում եմ` այն չի վնասի այլ ինչ-որ առումով կօգնի ասոցիացիաների խոշորացմանը։ Իսկ ՀՀ–ում մասնագիտական ասոցիացիաների խոշորացումն արդեն իսկ փաստ է, դրան ականատես ենք։ Եվ շարունակական մասնագիտական զարգացման բարեփոխումները ևս նպաստել են, որ մասնագիտական ասոցիացիաները շատ ավելի կարևոր ֆունկցիա ձեռք բերեն»,–նշեց Ավանեսյանը։
Նա առաջարկեց օրենքում չօգտագործել ասոցիացիա տերմինը, որովհետև ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը չունի նման տերմին և այդ կերպ չեն ցանկանում սահմանափակում դնել հասարակական կազմակերպությունների համար։
Լրահոս
0