https://arm.sputniknews.ru/20230607/hhum-rusakan-nerdrumnery-46--vov-gerazancum-en-otarerkrja-ambvoghj-kapitaly-mishustin-60786516.html
ՀՀ–ում ռուսական ներդրումները 46 %-ով գերազանցում են օտարերկրյա ամբողջ կապիտալը. Միշուստին
ՀՀ–ում ռուսական ներդրումները 46 %-ով գերազանցում են օտարերկրյա ամբողջ կապիտալը. Միշուստին
Sputnik Արմենիա
Ռուսաստան-Հայաստան առևտրաշրջանառությունը հունվարից ապրիլ աճել է 96 տոկոսով։ 07.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-07T16:35+0400
2023-06-07T16:35+0400
2023-06-07T16:47+0400
միխայիլ միշուստին
հայաստան
ռուսաստան
առևտուր
ներդրում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/07/60784206_0:0:1600:901_1920x0_80_0_0_5bbbc9874365d61f216dd755b15d4309.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ–ում աշխատում է ռուսական 4 500 ընկերություն, իսկ ռուսական կապիտալով ընդհանուր ներդրումներն այսօր ավելի, քան 46 տոկոսով գերազանցում են ՀՀ տնտեսության մեջ եղած օտարերկրյա ամբողջ կապիտալը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այսօր Սոչիում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։Երկու երկրների վարչապետները Սոչիում հանդիպել են Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերի ժամանակ։Ուրախ եմ, որ ռուս գործարարները Հայաստանում իրենց լավ են զգում. Փաշինյանը` ՄիշուստինինՆա նաև հայտարարեց, որ երկու երկրների առևտրային, տնտեսական և ներդրումային համագործակցությունն ակտիվորեն և դինամիկ զարգանում են` ի հեճուկս ոչ բարեկամ երկրների ապօրինի տնտեսական պատժամիջոցներին։ Միշուստինի խոսքով` անհրաժեշտ է օգտագործել եղած հնարավորությունները` մեծացնելու առևտրաշրջանառությունը, ներդրումները։ ՌԴ վարչապետն ընդգծեց, որ իրենք հետաքրքրված են համատեղ նոր ծրագրերի իրականացմամբ` էներգետիկայի, հանքաարդյունաբերության և ագրարային գյուղատնտեսության ոլորտներում։Միխայիլ Միշուստինը տեղեկացրեց նաև, որ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եղած պայմանավորվածության համաձայնության` աշխատանքներ են իրականացվում նաև Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ` ստեղծելով ենթակառուցվածքային նոր երթուղիներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/07/60784206_28:0:1525:1123_1920x0_80_0_0_2357cfef30395be0fa8f4e87452c6c97.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ միշուստին, հայաստան, ռուսաստան, առևտուր, ներդրում
միխայիլ միշուստին, հայաստան, ռուսաստան, առևտուր, ներդրում
ՀՀ–ում ռուսական ներդրումները 46 %-ով գերազանցում են օտարերկրյա ամբողջ կապիտալը. Միշուստին
16:35 07.06.2023 (Թարմացված է: 16:47 07.06.2023) Ռուսաստան-Հայաստան առևտրաշրջանառությունը հունվարից ապրիլ աճել է 96 տոկոսով։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ–ում աշխատում է ռուսական 4 500 ընկերություն, իսկ ռուսական կապիտալով ընդհանուր ներդրումներն այսօր ավելի, քան 46 տոկոսով գերազանցում են ՀՀ տնտեսության մեջ եղած օտարերկրյա ամբողջ կապիտալը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այսօր Սոչիում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Երկու երկրների վարչապետները Սոչիում հանդիպել են Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերի ժամանակ։
«Հունվարից ապրիլ երկու երկրների փոխադարձ առևտրաշրջանառությունը աճել է 96 տոկոսով, որը կազմում է 140 մլրդ ռուբլի կամ ավելի, քան 660 մլրդ ՀՀ դրամ։ Իհարկե, կարևոր է պահպանել դրական այս դինամիկան և փոխադարձ առևտրաշրջանառության մեջ նոր ռեկորդներ սահմանել»,– ասաց ՌԴ վարչապետը։
Նա նաև հայտարարեց, որ երկու երկրների առևտրային, տնտեսական և ներդրումային համագործակցությունն ակտիվորեն և դինամիկ զարգանում են` ի հեճուկս ոչ բարեկամ երկրների ապօրինի տնտեսական պատժամիջոցներին։ Միշուստինի խոսքով` անհրաժեշտ է օգտագործել եղած հնարավորությունները` մեծացնելու առևտրաշրջանառությունը, ներդրումները։ ՌԴ վարչապետն ընդգծեց, որ իրենք հետաքրքրված են համատեղ նոր ծրագրերի իրականացմամբ` էներգետիկայի, հանքաարդյունաբերության և ագրարային գյուղատնտեսության ոլորտներում։
«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև միջմարզային համագործակցությանը։ Այժմ ՀՀ և ՌԴ համապատասխան կառույցների միջև կա ուղիղ կապ և Հայաստանում այս ընթացքում կազմակերպվել է 24 բիզնես–հանդիպում։ Ես վստահ եմ` այն որոշումները, որոնք մենք կկայացնենք այսօր Սոչիում, կտան նոր իմպուլսներ տարածաշրջանում տնտեսական ինտեգրացիայի համար»,– ընդգծեց նա։
Միխայիլ Միշուստինը տեղեկացրեց նաև, որ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եղած պայմանավորվածության համաձայնության` աշխատանքներ են իրականացվում նաև Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ` ստեղծելով ենթակառուցվածքային նոր երթուղիներ։