https://arm.sputniknews.ru/20230607/em-araqelutjuny-nvor-operativ-kentrvonner-kbaci-jermukum-ev-ijevanum-60772223.html
ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում
ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում
Sputnik Արմենիա
Ռիտերի խոսքով` առաքելության նպատակը, ի թիվս այլ հարցերի, սահմանամերձ շրջաններում անվտանգության առումով կայունության հաստատման գործում ներդրում ունենալն է: 07.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-07T13:31+0400
2023-06-07T13:31+0400
2023-06-07T14:59+0400
հայաստան
եվրամիություն
միջազգային փաստահավաք առաքելություն
կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0c/58068723_0:82:788:525_1920x0_80_0_0_43f48ce2e3025a967f0357beddd8af63.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում։ Ինչպես հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։Նրա խոսքով՝ աշխատանքի մեկնարկից ի վեր առաջին երեք ամիսներին առաքելությունն իր կենտրոններից ընդհանուր առմամբ ավելի քան 300 պարեկություն է իրականացրել Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում: Ամեն շաբաթ պարեկներն ավելի քան 3800 կմ են անցնում:«Մեր նպատակն է, ի թիվս այլ հարցերի, ներդրում ունենալ սահմանամերձ շրջաններում անվտանգության կայունացման գործում։ Եվ, ըստ շատ հայ պաշտոնյաների, EUMA-ն նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Սակայն իրավիճակը դեռ անկայուն է», - հավելել է Ռիտերը։Առաքելությունը, որի շտաբը գտնվում է Եղեգնաձորում, ունի վեց օպերատիվ կենտրոն և կապի գրասենյակ Երևանում:Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:ՀՀ–ԵՄ հարաբերությունների դինամիկան 2022 թվականին աճել է. Միրզոյանը նշեց պատճառը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0c/58068723_0:0:701:525_1920x0_80_0_0_28ddedcd383746949b76cd2345edf191.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, միջազգային փաստահավաք առաքելություն, կենտրոն
հայաստան, եվրամիություն, միջազգային փաստահավաք առաքելություն, կենտրոն
ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում
13:31 07.06.2023 (Թարմացված է: 14:59 07.06.2023) Ռիտերի խոսքով` առաքելության նպատակը, ի թիվս այլ հարցերի, սահմանամերձ շրջաններում անվտանգության առումով կայունության հաստատման գործում ներդրում ունենալն է:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում։ Ինչպես հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
«Առաքելությունը նախատեսում է առաջիկա ամիսներին երեք լրացուցիչ օպերատիվ կենտրոն բացել Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում՝ մոտ ապագայում աստիճանաբար հասնելով լիարժեք պատրաստության», - ասել է Ռիտերը:
Նրա խոսքով՝ աշխատանքի մեկնարկից ի վեր առաջին երեք ամիսներին առաքելությունն իր կենտրոններից ընդհանուր առմամբ ավելի քան 300 պարեկություն է իրականացրել Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում: Ամեն շաբաթ պարեկներն ավելի քան 3800 կմ են անցնում:
«Մեր նպատակն է, ի թիվս այլ հարցերի, ներդրում ունենալ սահմանամերձ շրջաններում անվտանգության կայունացման գործում։ Եվ, ըստ շատ հայ պաշտոնյաների, EUMA-ն նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Սակայն իրավիճակը դեռ անկայուն է», - հավելել է Ռիտերը։
Առաքելությունը, որի շտաբը գտնվում է Եղեգնաձորում, ունի վեց օպերատիվ կենտրոն և կապի գրասենյակ Երևանում:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը: