https://arm.sputniknews.ru/20230607/eatmi-tekhnvolvogiakan-inqnabavutjuny-rdi-hamar-arajnahertutjun-e-mishustin-60794177.html
ԵԱՏՄ–ի տեխնոլոգիական ինքնաբավությունը ՌԴ–ի համար առաջնահերթություն է. Միշուստին
ԵԱՏՄ–ի տեխնոլոգիական ինքնաբավությունը ՌԴ–ի համար առաջնահերթություն է. Միշուստին
Sputnik Արմենիա
ԵԱՏՄ–ում նախագահության շրջանում Ռուսաստանի մի շարք այլ առաջնահերթությունների թվում պարենային անվտանգության և տրանսպորտային ենթակառուցվածների ամրապնդումն է, որը... 07.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-07T18:19+0400
2023-06-07T18:19+0400
2023-06-07T18:25+0400
միխայիլ միշուստին
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/07/60793427_0:0:2765:1555_1920x0_80_0_0_c981e614393808da88167b7e9696b121.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի-Sputnik. ԵԱՏՄ տեխնոլոգիական ինքնաբավությունը Ռուսաստանի համար առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Սոչիում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:«Միջկառավարական խորհրդի նիստին զուգահեռ տեղի կունենա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հանդիպումը։ «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսին կներկայացվեն ինտեգրացիոն նախագծեր, նախատեսվում են նաև մի շարք այլ կարևոր միջոցառումներ: Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ միության շրջանակում համագործակցությունը շարունակում է ամրապնդվել, իսկ միությունը ներկայանում է որպես աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը: Հնգյակի երկրներին միավորում են երկարամյա բարեկամության ավանդույթները, նրանք հարգում են միմյանց շահերը և լուծում են իրենց քաղաքացիների համար կարևոր հարցերը, որպեսզի եվրասիական տարածքը հարմարավետ լինի բիզնեսի համար»,– նշել է Միշուստինը:Մասնավորապես, 2015-2022 թթ ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառությունն աճել է 90 տոկոսով։Նա հիշեցրել է, որ այս տարի Ռուսաստանը նախագահում է ԵԱՏՄ գործադիր մարմիններում, իսկ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է նախագահության ընթացքում երկրի առաջնահերթությունները: Դա առաջին հերթին տեխնոլոգիական ներուժի և ինքնաբավության զարգացումն է, պարենային անվտանգության և տրանսպորտային ենթակառուցվածքի ամրապնդումը, որը համապատասխանում է նոր տնտեսական իրողություններին և հաշվի է առնում միության երկրներից յուրաքանչյուրի շահերը։Եվրասիական ընկերակցությունը պետք է կառուցվի նորարարությունների հիման վրա. ՄիշուստինՀիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանների գնահատականներով՝ ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը 2022 թ կազմել Է 80,6 մլրդ դոլար։Հավելենք, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից առաջ Միշուստինը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/07/60793427_34:0:2765:2048_1920x0_80_0_0_f91ea04b3af20a8f7dcbe0951e378f30.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ միշուստին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
միխայիլ միշուստին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
ԵԱՏՄ–ի տեխնոլոգիական ինքնաբավությունը ՌԴ–ի համար առաջնահերթություն է. Միշուստին
18:19 07.06.2023 (Թարմացված է: 18:25 07.06.2023) ԵԱՏՄ–ում նախագահության շրջանում Ռուսաստանի մի շարք այլ առաջնահերթությունների թվում պարենային անվտանգության և տրանսպորտային ենթակառուցվածների ամրապնդումն է, որը համապատասխանում է տնտեսական նոր իրողություններին և հաշվի է առնում միության բոլոր երկրների շահերը:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի-Sputnik. ԵԱՏՄ տեխնոլոգիական ինքնաբավությունը Ռուսաստանի համար առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Սոչիում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:
«Միջկառավարական խորհրդի նիստին զուգահեռ տեղի կունենա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հանդիպումը։ «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսին կներկայացվեն ինտեգրացիոն նախագծեր, նախատեսվում են նաև մի շարք այլ կարևոր միջոցառումներ: Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ միության շրջանակում համագործակցությունը շարունակում է ամրապնդվել, իսկ միությունը ներկայանում է որպես աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը: Հնգյակի երկրներին միավորում են երկարամյա բարեկամության ավանդույթները, նրանք հարգում են միմյանց շահերը և լուծում են իրենց քաղաքացիների համար կարևոր հարցերը, որպեսզի եվրասիական տարածքը հարմարավետ լինի բիզնեսի համար»,– նշել է Միշուստինը:
Մասնավորապես, 2015-2022 թթ ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառությունն աճել է 90 տոկոսով։
«Արդյունաբերական համագործակցություն և կապեր են հաստատվում թվային փոխակերպման ոլորտում, ձևավորվում են գազի, նավթի, էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաներ, որոշումներ են կայացվում նոր լոգիստիկ հնարավորությունների վերաբերյալ, ամրապնդվում են կապերը արտերկրի գործընկերների հետ: Այդ համագործակցությունը հատկապես պահանջված է, երբ սրվել են համաշխարհային տնտեսության համակարգային խնդիրները»,–հավելել է Միշուստինը։
Նա հիշեցրել է, որ այս տարի Ռուսաստանը նախագահում է ԵԱՏՄ գործադիր մարմիններում, իսկ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է նախագահության ընթացքում երկրի առաջնահերթությունները: Դա առաջին հերթին տեխնոլոգիական ներուժի և ինքնաբավության զարգացումն է, պարենային անվտանգության և տրանսպորտային ենթակառուցվածքի ամրապնդումը, որը համապատասխանում է նոր տնտեսական իրողություններին և հաշվի է առնում միության երկրներից յուրաքանչյուրի շահերը։
Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանների գնահատականներով՝ ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը 2022 թ կազմել Է 80,6 մլրդ դոլար։
Հավելենք, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից առաջ
Միշուստինը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: