https://arm.sputniknews.ru/20230606/qajl-depi-tun-spjurqahaj-patanineri-hamar-nvor-tsragir-e-meknarkel-60752799.html
«Քայլ դեպի տուն». սփյուռքահայ պատանիների համար նոր ծրագիր է մեկնարկել
«Քայլ դեպի տուն». սփյուռքահայ պատանիների համար նոր ծրագիր է մեկնարկել
Sputnik Արմենիա
25 երկրներից Հայաստան ժամանած 600 սփյուռքահայ պատանիներ 13 օրվա ընթացքում բացահայտելու են հայրենիքն ու բարեկավելու են մայրենիի իմացությունը։ 06.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-06T20:41+0400
2023-06-06T20:41+0400
2023-06-06T20:43+0400
հայաստան
սփյուռքահայ
«քայլ դեպի տուն» ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/06/60750348_0:67:1280:787_1920x0_80_0_0_2c0a3de919a8b334207f4a106731442a.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Մեկնարկել է 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների համար նախատեսված «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։Առաջին փուլի 60 մասնակիցներն արդեն Հայաստանում են։ Նրանք 13 օրումոչ միայն կբացահայտեն Հայաստանն ու հայկական մշակույթը, այլև կբարելավեն հայերենի իմացությունը։«Ինչպես փաստում են ծրագրի նախորդ տարիների մասնակիցները, այս ընթացքում ունեցած հիշողությունները ձեզ կուղեկցեն դեռ երկար ժամանակ և կդառնան ձեր պատանեկության անմոռանալի շրջաններից մեկը»,- իր ողջույնի խոսքում ասել է գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը։Նշենք, որ այս տարի ծրագիրը կընթանա ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում հունիսի 5-ից օգոստոսի 26-ը՝ 6 փուլով։ Մասնակցելու են 25 երկրից ժամանած 600 սփյուռքահայ պատանիներ։Հայաստան–սփյուռք հարաբերությունները բարելավվե՞լ են, թե՞ վատացել. Խաչատրյանը` Սինանյանին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/06/60750348_72:0:1209:853_1920x0_80_0_0_da65fa10f6223011150f0e730586fb48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սփյուռքահայ, «քայլ դեպի տուն» ծրագիր
հայաստան, սփյուռքահայ, «քայլ դեպի տուն» ծրագիր
«Քայլ դեպի տուն». սփյուռքահայ պատանիների համար նոր ծրագիր է մեկնարկել
20:41 06.06.2023 (Թարմացված է: 20:43 06.06.2023) 25 երկրներից Հայաստան ժամանած 600 սփյուռքահայ պատանիներ 13 օրվա ընթացքում բացահայտելու են հայրենիքն ու բարեկավելու են մայրենիի իմացությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Մեկնարկել է 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների համար նախատեսված «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Առաջին փուլի 60 մասնակիցներն արդեն Հայաստանում են։ Նրանք 13 օրումոչ միայն կբացահայտեն Հայաստանն ու հայկական մշակույթը, այլև կբարելավեն հայերենի իմացությունը։
«Ինչպես փաստում են ծրագրի նախորդ տարիների մասնակիցները, այս ընթացքում ունեցած հիշողությունները ձեզ կուղեկցեն դեռ երկար ժամանակ և կդառնան ձեր պատանեկության անմոռանալի շրջաններից մեկը»,- իր ողջույնի խոսքում ասել է գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը։
Նշենք, որ այս տարի ծրագիրը կընթանա ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում հունիսի 5-ից օգոստոսի 26-ը՝ 6 փուլով։ Մասնակցելու են 25 երկրից ժամանած 600 սփյուռքահայ պատանիներ։