00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նոր Զովքի» սխեմայով. Իջևանում և Դիլիջանում տնտեսվարողները 500 միլիոնի հարկ են թաքցրել

© Photo : official site of the President of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2023
ՀՀ քննչական կոմիտե
Բաժանորդագրվել
Մեղադրվող 6 անձանցից 5-ը կալանավորված են, մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չբացակայելու արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում տնտեսվարողները էլեկտրոնային առևտրային ծրագրի օգնությամբ շուրջ 500 միլիոն դրամ հարկ են թաքցրել պետությունից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Ա․Ղ․-ն, 2021-2023 թթ. ընթացքում թվով 5 ՍՊ ընկերությունների և 1 անհատ ձեռնարկատիրոջ միջոցով Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում գործող խանութներում զբաղվելով մթերային ու տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով և հանդիսանալով այդ հարկ վճարողների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, նշված ՍՊ-ների հիմնադիրներ, տնօրեններ հանդիսացող Հ․Ղ․-ի, Լ․Ա․-ի, Ս․Հ-ի, հաշվապահներ Ն․Մ-ի և Մ․Ա․-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 501.701.858 դրամ հարկեր չվճարելու նպատակով, թաքցրել են ընկերությունների և ԱՁ-ի հարկման օբյեկտը և հարկային հաշվարկներում մտցրել խեղաթյուրված տվյալներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Խանութներից ստացվող եկամուտները թաքցնելու համար Ա․Ղ․-ն ներգրավել է «Ակթրեյդ-Սոֆթ» ՍՊԸ սեփականատեր Վ․Ս․-ին (Վլադիմիր Սարգսյան. խմբ)։ Վերջինս նշված ընկերությունների և անհատ ձեռնարկատիրոջ խանութներում ներդրել է «1C» առևտրային ծրագիրը, որը համակցել է իր տան նկուղում թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգին և սպասարկել այն (հենց այդ նույն սերվերային համակարգից հայտնաբերվել են նաև «Նոր Զովքի» կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տվյալները)։
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա․Ղ․-ի և վերոնշյալ 5 անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Միջնորդությունները բավարարվել են, և վերջիններիս մեղադրանք է ներկայացվել։
Ա․Ղ․-ի ու ևս 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Նախաքննությունը շարունակվում է։
Լրահոս
0