https://arm.sputniknews.ru/20230606/nvor-skandal-uzhajin-karujci-pashtvonjaji-vordu-meqenajum-240-park-tmranjut-en-gtel-60692207.html
Նոր սկանդալ. ուժային կառույցի պաշտոնյայի որդու մեքենայում 240 պարկ թմրանյութ են գտել
Նոր սկանդալ. ուժային կառույցի պաշտոնյայի որդու մեքենայում 240 պարկ թմրանյութ են գտել
Sputnik Արմենիա
Պաշտոնատար անձի որդուն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, կալանավորել են: 06.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-06T09:38+0400
2023-06-06T09:38+0400
2023-06-06T09:49+0400
թմրանյութ
կոկաին
սկանդալ
պաշտոնյա
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
զլմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/05/37165625_0:316:3072:2044_1920x0_80_0_0_a7739152a2ba681ebdbe4cce3a932d23.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik.Օրերս թմրանյութի մի նոր սկանդալ է արձանագրվել արդեն Երևանի ճանապարհին: Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։«Ժողովուրդը» գրում է նաև, որ պաշտոնատար անձի որդուն կալանավորել են: Իսկ թե ով է պաշտոնատար անձը, լրատվամիջոցը չի հայտնել նախաքննությանը չվնասելու համար։Հիշեցնենք` Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին էր հայտնաբերել, որը Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Դրանից հետո Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):Պարզվեց` 1 տոննա կոկաինի հասցեատերը ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է, որը հետախուզման մեջ է։ Շատ չանցած Պողոսյանը հայտարարություն տարածեց՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել, ապա նաև տեսանյութ հրապարակեց, որում երևում է, թե ինչպես է «Մրգենի» ՍՊԸ աշխատակիցը բանանի արկղի մեջ պատահաբար կոկաին հայտնաբերում։ Դրանից հետո հայտնի դարձավ ևս մեկ թմրամիջոցային պատմություն. լրատվամիջոցները գրեցին, որ ԱԱԾ-ն մայիսի 31-ի գիշերը ներխուժել է ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, քանի որ օպերատիվ տեղեկություններ է ունեցել, որ Արաբկիրի բաժնի քննիչները քրեական վարույթների շրջանակներում հայտնաբերված թմրանյութերն իրացնելու գործընթաց են իրականացրել կամ, այսպես ասած, վաճառք են կազմակերպել։Հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ այդ գործի շրջանակում 3 քննիչ է ձերբակալվել: Ըստ տեղեկությունների` 2-ը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։Քյարամյանը պաշտոնից ազատել է Արաբկիրի քննչական բաժնի պետին ու նրա 2 տեղակալներին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/05/37165625_341:0:3072:2048_1920x0_80_0_0_7ad1cf3b7e07a9d9d95f2e86e3efed46.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թմրանյութ, կոկաին, սկանդալ, պաշտոնյա, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, զլմ
թմրանյութ, կոկաին, սկանդալ, պաշտոնյա, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, զլմ
Նոր սկանդալ. ուժային կառույցի պաշտոնյայի որդու մեքենայում 240 պարկ թմրանյութ են գտել
09:38 06.06.2023 (Թարմացված է: 09:49 06.06.2023) Պաշտոնատար անձի որդուն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, կալանավորել են:
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik.Օրերս թմրանյութի մի նոր սկանդալ է արձանագրվել արդեն Երևանի ճանապարհին: Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Օրերս իրավապահները Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել են ՀՀ ուժային կառույցներից մեկում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի որդու, որի մեքենայի մեջ եղել է մոտ 240 պարկ թմրանյութ: Վերջինս, ըստ լուրերի, թմրանյութը տեղափոխում էր Երևան»,–գրում է թերթը:
«Ժողովուրդը» գրում է նաև, որ պաշտոնատար անձի որդուն կալանավորել են: Իսկ թե ով է պաշտոնատար անձը, լրատվամիջոցը չի հայտնել նախաքննությանը չվնասելու համար։
Հիշեցնենք` Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում
2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին էր հայտնաբերել, որը Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Դրանից հետո
Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):
Պարզվեց` 1 տոննա կոկաինի հասցեատերը ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է, որը հետախուզման մեջ է։ Շատ չանցած Պողոսյանը
հայտարարություն տարածեց՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել, ապա նաև
տեսանյութ հրապարակեց, որում երևում է, թե ինչպես է «Մրգենի» ՍՊԸ աշխատակիցը բանանի արկղի մեջ պատահաբար կոկաին հայտնաբերում։
Դրանից հետո հայտնի դարձավ ևս մեկ թմրամիջոցային պատմություն. լրատվամիջոցները գրեցին, որ ԱԱԾ-ն մայիսի 31-ի գիշերը ներխուժել է ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, քանի որ օպերատիվ տեղեկություններ է ունեցել, որ Արաբկիրի բաժնի քննիչները քրեական վարույթների շրջանակներում հայտնաբերված թմրանյութերն իրացնելու գործընթաց են իրականացրել կամ, այսպես ասած, վաճառք են կազմակերպել։
Հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ այդ գործի շրջանակում 3 քննիչ է ձերբակալվել: Ըստ տեղեկությունների` 2-ը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։