https://arm.sputniknews.ru/20230606/klaary-erevanum-e-pashinjani-ev-mirzvojani-het-na-khvosel-e-brjuseli-ev-qishnevi-handipumneric-60719475.html
Տոյվո Կլաարը Փաշինյանի և Միրզոյանի հետ խոսել է Բրյուսելի և Քիշնևի հանդիպումներից
Տոյվո Կլաարը Փաշինյանի և Միրզոյանի հետ խոսել է Բրյուսելի և Քիշնևի հանդիպումներից
Sputnik Արմենիա
Քննարկվել են միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող... 06.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-06T16:46+0400
2023-06-06T16:46+0400
2023-06-06T17:26+0400
տոյվո կլաար
բրյուսել
քիշնև
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
արարատ միրզոյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/06/60718389_0:0:1600:901_1920x0_80_0_0_10261d3d977ad3d1869a1443d38c8cb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են Բրյուսելում և Քիշնևում տեղի ունեցած եռակողմ ու հնգակողմ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:Նշվում է, որ վարչապետը կարևորել է տարբեր ձևաչափերով հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը:Նշենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին այսօր ընդունել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Այս հանդիպման առանցքում ևս տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր են եղել։ Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումն առանց ռազմատենչ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքից զերծ միջավայրում։Ինչպես արդեն հայտել ենք, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն այսօր հանդիպել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։Նշենք, որ Կլաարը հունիսի 5-ին Twitter–ի իր էջում հայտնել էր, որ Երևան է գալիս` ԵՄ - ի բարձր մակարդակով բանակցությունները շարունակելու համար։ Սա արդեն Տոյվո Կլաարի` այս տարի Հայաստան կատարած 4–րդ այցն է։ Նա Հայաստանում է եղել նաև մարտին, փետրվարին և հունվարին։
բրյուսել
քիշնև
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/06/60718389_179:0:1600:1066_1920x0_80_0_0_b2783049571abd8cc2a6175874ca9f02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տոյվո կլաար, բրյուսել, քիշնև, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արարատ միրզոյան, նիկոլ փաշինյան
տոյվո կլաար, բրյուսել, քիշնև, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արարատ միրզոյան, նիկոլ փաշինյան
Տոյվո Կլաարը Փաշինյանի և Միրզոյանի հետ խոսել է Բրյուսելի և Քիշնևի հանդիպումներից
16:46 06.06.2023 (Թարմացված է: 17:26 06.06.2023) Քննարկվել են միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են
Բրյուսելում և
Քիշնևում տեղի ունեցած եռակողմ ու հնգակողմ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Նշվում է, որ վարչապետը կարևորել է տարբեր ձևաչափերով հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը:
«Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցերի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Տոյվո Կլաարին այսօր ընդունել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Այս հանդիպման առանցքում ևս տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր են եղել։ Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումն առանց ռազմատենչ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքից զերծ միջավայրում։
Ինչպես արդեն հայտել ենք, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով
ԵՄ հատուկ ներկայացուցիչն այսօր հանդիպել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
Նշենք, որ Կլաարը հունիսի 5-ին
Twitter–ի իր էջում հայտնել էր, որ Երևան է գալիս` ԵՄ - ի բարձր մակարդակով բանակցությունները շարունակելու համար։ Սա արդեն Տոյվո Կլաարի` այս տարի Հայաստան կատարած 4–րդ այցն է։ Նա Հայաստանում է եղել նաև մարտին, փետրվարին և հունվարին։