https://arm.sputniknews.ru/20230606/iranci-gvortsynkerneri-het-tntesakan-ev-svocialakan-tsragrer-enq-qnnarkum-sjuniqi-marzpet-60702733.html
Իրանցի գործընկերների հետ տնտեսական և սոցիալական ծրագրեր ենք քննարկում. Սյունիքի մարզպետ
Իրանցի գործընկերների հետ տնտեսական և սոցիալական ծրագրեր ենք քննարկում. Սյունիքի մարզպետ
Sputnik Արմենիա
Մարզպետը նշեց, որ Իրանի հետ ներկայում ծրագրերի լայն շրջանակ է համաձայնեցվում, և քննարկումներն արդեն ավարտական փուլում են։ 06.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-06T13:03+0400
2023-06-06T13:03+0400
2023-06-06T13:52+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
սյունիք
մարզպետ
ռոբերտ ղուկասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50187032_0:0:1601:901_1920x0_80_0_0_944a2b75e49e3997c18b06961a32f0ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումից հետո իրանցի գործընկերների հետ սկսվել են տնտեսական և սոցիալական ծրագրերի քննարկումներ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը` անդրադառնալով տարածաշրջանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսություն բացելու արդյունավետությանը։Նա շեշտեց, որ Սյունիքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացումը պետք է ավելի շուտ լիներ, քանի որ մեր երկու երկրները մշտապես ջերմ հարաբերություններ են ունեցել, սակայն հաճախ ծրագրերի իրականացումը տեխնիկական խնդիրներ էր առաջանում. կոմունիկացիաների հետ կապված էին հարցեր առաջանում։Հարցին, արդյոք Իրանի հետ անվտանգային ծրագրերի մասին քննարկումներ լինում են, Ղուկասյանը բացասական պատասխան տվեց։Նշենք, որ 2022-ի հոկտեմբերի 21–ին ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանդիսավոր արարողությամբ բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը:Արարողությանը մասնակցել են երկու երկրների ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ինչպես նաև Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը։
իրանի իսլամական հանրապետություն
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50187032_79:0:1502:1067_1920x0_80_0_0_b0cd710a97b26bad90c992036414f41d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, սյունիք, մարզպետ, ռոբերտ ղուկասյան
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, սյունիք, մարզպետ, ռոբերտ ղուկասյան
Իրանցի գործընկերների հետ տնտեսական և սոցիալական ծրագրեր ենք քննարկում. Սյունիքի մարզպետ
13:03 06.06.2023 (Թարմացված է: 13:52 06.06.2023) Մարզպետը նշեց, որ Իրանի հետ ներկայում ծրագրերի լայն շրջանակ է համաձայնեցվում, և քննարկումներն արդեն ավարտական փուլում են։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումից հետո իրանցի գործընկերների հետ սկսվել են տնտեսական և սոցիալական ծրագրերի քննարկումներ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը` անդրադառնալով տարածաշրջանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսություն բացելու արդյունավետությանը։
«Ծրագրերը ներդրումային են, մշակութային և սոցիալական։ Բուն ծրագրերն այս փուլում դեռ մեկնարկած չեն, բայց բազմաթիվ ծրագրեր կան, որոնց քննարկումներն ավարտական փուլում են, և պետք է մեկնարկենք»,– նշեց Ղուկասյանը։
Նա շեշտեց, որ Սյունիքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացումը պետք է ավելի շուտ լիներ, քանի որ մեր երկու երկրները մշտապես ջերմ հարաբերություններ են ունեցել, սակայն հաճախ ծրագրերի իրականացումը տեխնիկական խնդիրներ էր առաջանում. կոմունիկացիաների հետ կապված էին հարցեր առաջանում։
Հարցին, արդյոք Իրանի հետ անվտանգային ծրագրերի մասին քննարկումներ լինում են, Ղուկասյանը բացասական պատասխան տվեց։
Նշենք, որ 2022-ի հոկտեմբերի 21–ին ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանդիսավոր արարողությամբ
բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը:
Արարողությանը մասնակցել են երկու երկրների ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ինչպես նաև Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը։