00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպիսին էր իրականում լեգենդար Արամ Խաչատրյանը. զրույց կոմպոզիտորի 91–ամյա ընկերոջ հետ

© Sputnik / Олег Макаров / Անցնել մեդիապահոցԱրամ Խաչատրյանը
Արամ Խաչատրյանը - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2023
Արամ Խաչատրյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արամ Խաչատրյանի 120–ամյակի առթիվ Խաչատրյան մարդու, հայի, քաղաքացու մասին հանրությանը քիչ հայտնի փաստեր է ներկայացրել գրող-հրապարակախոս, լոնդոնաբնակ մշակութային գործիչ, 91-ամյա Ասատուր Գյուզելյանը, որն անձամբ ծանոթ է եղել և շփվել է աշխարհահռչակ կոմպոզիտորի հետ։
Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում Ասատուր Գյուզելյանը հետաքրքիր բացահայտումներ է արել «Սուսերով պարի» ստեղծման վերաբերյալ և հպարտությամբ նշել, որ այն քչերից մեկն է, ում կոմպոզիտորը գրել է բացառապես հայերեն: Զրուցել է Սուսաննա Հովհաննիսյանը։
- Պարոն Գյուզելյան, ինչպե՞ս և որտե՞ղ ծանոթացաք Արամ Խաչատրյանի հետ։
-1970-ականներին Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդը Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանն էր, որը նաև իմ զարմիկն էր։ Նա ասել էր, որ Արամ Խաչատրյանը Լոնդոնում է։ Պարզվեց, որ «Դորչեստր» հյուրանոցում կոմպոզիտորը մամուլի ասուլիս ունի։ Գնացի։ Մի անկյունում կանգնած հետևում էի ասուլիսին։ Հանկարծ նա բարձրացավ բեմ և, ողջունելով բոլորին, իր թարգմանչի միջոցով ասաց․ «Որպեսզի այս ասուլիսը տեղի ունենա, ես մի-քանի պայման ունեմ։
Առաջին` դուք անընդհատ ձեր թերթերում գրում եք «ռուս կոմպոզիտոր», ես ռուս չեմ, ես հայ եմ, բայց սխալ չհասկանաք, ես ռուս ժողովրդին շատ եմ սիրում, բայց հայրս և մայրս հայ են։ Կարող եք ասել՝ հայ կամ սովետական կոմպոզիտոր։
Երկրորդ` դուք մեր ժողովրդի մասին շատ բան չգիտեք, անպայման պետք է նշեք, որ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։
Երրորդ` առաջին քրիստոնեական տաճարն աշխարհում կառուցվել է Հայաստանում և կոչվում է Էջմիածին։ Եթե հարգեք իմ այս պայմանները, կարող եք իմ ասածները հեռարձակել հեռուստատեսությամբ և տպել թերթերում»։
Ես ապշած էի, փշաքաղված, որովհետև ինձ պատմել էին, թե իբր Արամ Խաչատրյանը հայրենասեր չէ, իբր չի ուզում հայերի հետ շփվել և այլն։ Հաջորդ օրը բոլոր թերթերն իրենց առաջին էջում գրել էին՝ «Արամ Խաչատրյանը հայտարարում է՝ նա ռուս չէ, նա հայ է»։
Երբ ասուլիսն ավարտվեց, Ներսես Սրբազանը Արամ Խաչատրյանի հետ մոտեցավ ինձ։ Այդ տարիներին ես ծխամորճ էի ծխում։ Հանկարծ Խաչատրյանը բղավեց ինձ վրա․ «Հանգցրե՛ք այդ ծխամորճը, ինձ մոտ չի՛ կարելի ծխել»։ Մտածեցի՝ այս ինչ վայրագ մարդ է։
Մի րոպեի չափ մնացի, ասացի՝ ցտեսություն։ Երբ ուզում էի հեռանալ, հանկարծ Խաչատրյանն ասաց․ «Երիտասարդ, հե՛տ արի, կներես, որ բղավեցի քեզ վրա։ Ես վիրահատվել եմ և շատ եմ նեղվում ծխից։ Անկիրթ վարվեցի քեզ հետ։ Վաղն ազա՞տ ես»։ Ես այդ տարիներին ո՛չ գործ ունեի, ո՛չ փող։ Ասացի՝ այո։ Ասաց՝ վաղը 9-ին կգաս ինձ մոտ։ Հաջորդ օրը գնացի։ Այդ օրվանից մեր ծանոթությունը դարձավ ընկերություն, ընկերությունը՝ մտերմություն, մտերմությունն էլ՝ սրտակցություն։
- Ձեր ընկերությունը խորհրդանշական է եղել նաև նամակագրության տեսանկյունից։ Հայտնի է, որ մայրենի լեզուն նա ինքնուրույն էր սովորել։ Դուք այն քչերից եք, որոնց նա գրել է հայերեն։ Ինչի՞ մասին էին այդ նամակները։ Հիշո՞ւմ եք դրանցից առանձին տողեր։
- Վարպետը չորս նամակ է գրել ինձ։ Առաջինն այսպես էր սկսվում․ «Սիրելի և անմոռանալի Ասատուր։ Արդեն տասներկու օր է՝ հեռացել եմ Լոնդոնից․ ամեն բաները և մանրամասնությունները քիչ-քիչ մոռանում եմ, բայց քեզ չեմ կարող մոռանալ։ Հիշում եմ մեր շփումը, խոսակցությունը և շատ ու շատ լավ մտքեր։
Քեզ սիրեցի քո պարզ բնավորության համար․ սիրեցի, որ դիպլոմատ չես, խելոք ես, բայց խորամանկություն չունես և փառք Աստծո, որ չունես` մեկ խելոք ես, մեկ թեթև սոլիկ, մեկ տրագիկ, մեկ լիրիկ և այլն․ մի խոսքով` անձնավորությունը լայն մասշտաբ ունի»։
Իսկ երկրորդ նամակում բողոքում է, որ չեմ պատասխանել իր առաջին նամակին, այնինչ ես պատասխանել էի, բայց նամակը տեղ չէր հասել, և երկրորդ անգամ ստիպված էի այն ուղարկել ծանոթի միջոցով։ Եթե մեկին սիրում էր՝ սիրում էր անսահման, ուղղակի սեփականաշնորհում։ Բայց վայ նրան, ում չսիրեր, Աստված հեռու պահեր։
- Յուրաքանչյուր հայտնի արվեստագետի բազմաթիվ գործերից հանրությանը հայտնի է դառնում 1–2-ը։ «Սուսերով պարը» Արամ Խաչատրյանի երաժշտական այցեքարտերից մեկն է։ Ձեզ հայտնի՞ է դրա ստեղծման պատմությունը։
- Իհարկե։ Մի առիթով հարցրի նրան` վարպետ, կարո՞ղ եք պատմել` «Սուսերով պարը» ինչպես եք գրել։ Ասաց` ես չեմ գրել։ Ու պատմեց դրա պատմությունը։ 1939 թվականին նա և մի խումբ հայ կոմպոզիտորներ Մոսկվայից մեկնել են Հայաստանի գյուղեր` Կոմիտասի ավանդությամբ հայկական ժողովրդական երգեր հավաքելու։
Ամառային մի երեկո մի գյուղ են հասել և հարսանիքի հանդիպել։ Հնչել է պարեղանակ ու երիտասարդները պարել են սրերով։ Սա մոտիվացրել է կոմպոզիտորին հետագայում Պերմում գրելու «Սուսերով պարը», որը հետագայում «Գայանե» բալետի մաս կազմեց։ Ասում էր` ուրեմն, այն ժողովուրդն է գրել, ես միայն նոտագրել եմ։ Իր ամբողջ երաժշտությունը գրված է հայկական ժողովրդական երգերի հիման վրա։
- Ձեր հուշերում կա՞ մի պատմություն, որ առավել շատ է բնութագրում Խաչատրյանի մարդկային տեսակը, էությունը։
- Երբ Լոնդոնում էր, ամեն օր մեր տանն էր։ Տիկնոջս՝ Վիվիենի հետ երեքով զրուցում էինք։ Ասաց, որ շատ բարդ վիրահատություն է տարել, շապիկը բացեց, մի ծայրից մյուսը վիրահատության սպին էր, գոտի է հարկավոր, իր գոտին մաշվել էր։ Վարպետն այդ թեմայով մի հուզիչ պատմություն պատմեց։
Մոսկվայում հիվանդանոցում պառկած է եղել, երբ եկել է վարչապետ Կոսիգինը և ասել, որ սովետական կառավարությունը որոշել է ուղարկել իրեն վիրահատության, որտեղ կցանկանա՝ Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, Ամերիկա կամ այստեղ՝ Ռուսաստան։ Մտածել է` եթե պիտի մեռնի, այստեղ մեռնի, ինչու օտար երկրում։
«Հաջորդ օրը պատրաստեցին վիրահատության։ Ես կյանքը շատ եմ սիրում։ Կյանք սիրող մարդը մահից սարսափում է։ Առաջին ներարկումն արել են, որոշ չափով թմրել էի, հանկարծ դուռը թակեցին, ներս բերեցին մի հեռագիր։ Բացեցի, կարդացի, հոնգուր-հոնգուր արտասվեցի։ Այն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից էր, Վազգեն կաթողիկոսից։ «Մենք ուղարկում ենք Ձեզ մեր Հայրապետական ողջույնները և ապաքինման բարեմաղթանքները։ Իջման սեղանի առաջ ծունկի եկած աղոթում ենք Ձեր ապաքինման համար։ Դուք անմեռ եք, դուք անմահ եք։ Կվերադառնանք, կգաք ուխտի Էջմիածին։ Օրհնությամբ՝ Վազգեն Ա Կաթողիկոս»»,–պատմել է կոմպոզիտորը։
Երկու ամիս անց գնացել է էջմիածին, չորս ոչխար մատաղել։ Վեհափառի ձեռքը համբուրել և օրհնություն խնդրել։ Իսկ Վազգեն կաթողիկոսը նրան ժամացույց է նվիրել, հետագայում առանց այդ ժամացույցի նա ոչ մի համերգ չի ղեկավարել։
- Ո՞ր հատկանիշներն էին նրա բնավորության մեջ Ձեզ առավել շատ զարմացնում։
- Այս պատմությունը կկոտրի գոյություն ունեցող կարծրատիպն այն մասին, թե Խաչատրյանը ժլատ մարդ էր։ Մի օր գնացի իր մոտ։ Հարցրեց` Ասատուր, Անգլիայում կա՞ կազմակերպություն, որ զբաղվում է չքավոր երեխաների օգնությամբ։ Ասացի, որ «Փրկեք երեխաներին» հիմնադրամն է։ Խնդրեց, որ զանգեմ նրանց քարտուղարին, ասեմ, որ ուզում է իր անտիպ ձեռագրերից մեկը նվիրել, աճուրդով վաճառեն և եկամուտը տան երեխաների ֆոնդին։ 10 օր հետո այդ ձեռագիրը վաճառվեց 15․000 ֆունտով։
- Կարելի՞ է ասել, որ նա ավելի հայրենասեր էր, քան կարող էր թվալ, քան մեզ հայտնի է։
- Դա իրոք այդպես է։ Մի օր հարցրի, թե ինչպես է, որ բոլոր հայ կոմպոզիտորները Եղեռնին նվիրված ստեղծագործություն ունեն, բայց Դուք` ոչ։ Ասաց` ոնց չունի, իր ամբողջ երաժշտությունը հայ ժողովրդին է նվիրված, որովհետև նրանից է ստացել։ «Անպայման պետք է գրե՞լ, որ նվիրված է Եղեռնին։ Երբ տխուր բան եմ գրել, Դեր Զորի անապատով անցնող որբերին եմ պատկերացրել։ Իմ ամբողջ երաժշտությունը նվիրված է հայ ժողովրդի լավին և վատին», - պատասխանել է Խաչատրյանը։
Զրույցի ավարտին, Գյուզելյանն ընթերցեց իր հեղինակած «Ձոն Ամենայն Հայոց երաժիշտ Արամ Խաչատրյանին»–ը։ Կոմպոզիտորը ժամանակին այնքան էր հավանել այն, որ տվել էր ռուսերեն թարգմանության և պատրաստվում էր գրել երաժշտություն, բայց վատառողջ լինելու պատճառով այդպես էլ չհասցրեց։
Լրահոս
0