00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայաստանը հայտնվել էր դիվանագիտական և արարողակարգային նվաստացուցիչ վիճակում. Մելքոնյան

Դա պարտվածի այց էր հաղթանակած երկրի ուրախությանը․ թուրքագետ
Բաժանորդագրվել
Թուրքագետի կարծիքով` Էրդողանի երդմնակալության ժամանակ Ալիևի թիկունքում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտնվելը թուրքական արարողակարգի հերթական քայլն էր` ցույց տալու, թե ինչպես է ընկալվում Հայաստանը Թուրքիայում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանը հայտնվել էին դիվանագիտական և արարողակարգային նվաստացուցիչ վիճակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը։ Իսկ նախագահական համալիրում Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Բուն արարողության ժամանակ Փաշինյանը նստած է եղել հրավիրյալների երկրորդ շարքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետևում։
© Photo : Instagram / Mehriban AliyevaԷրդողանի երդմնակալության արարողության ժամանակ
Мехрибан Алиева опубликовала фотографии с церемонии инаугурации президента Турции Реджепа Эрдогана - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2023
Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ
«Որքան էլ ՀՀ իշխանությունը հիմնավորի, թե արարողակարգով նախատեսվում է այց, միևնույն է, դա կարող էր լինել ոչ վարչապետի, այլ ուրիշ պաշտոնյայի մակարդակով»,– ասաց թուրքագետը։
Նրա կարծիքով` նման դեպքերում չեն անտեսվում պետությունների միջև գոյություն ունեցող խնդիրները, իսկ Թուրքիան Արցախի մեծ մասի կորստի, այդքան զոհերի և հիմա էլ Հայաստանի հանդեպ շարունակվող թշնամական քաղաքականության գլխավոր շահառուն է։
«Ուրախությամբ այդ երկիր այցելելը կամ նախագահին հոտնկայս դիմավորելը, ով 2020 թվականի Բաքվի զորահանդեսի ժամանակ հայտարարում էր, թե փառավորվեց Էնվեր փաշայի հոգին, երբ իրենք գրավեցին Շուշին, բնականաբար ո՛չ դիվանագիտության, ո՛չ արարողակարգի, ո՛չ էլ պետության արժանապատվության տեսանկյունից ընդունելի չէր։ Դա պարտվածի այց էր հաղթանակած երկրի ուրախությանը»,– նշեց մեր զրուցակիցը։
Մելքոնյանի դիտարկմամբ` արարողակարգերն ընդհանրապես մեսիջների յուրատեսակ հարթակներ են, զուտ մեխանիկական քայլեր չեն, թե ով որտեղ պետք է նստի, հետևաբար Ալիևի թիկունքում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտնվելը թուրքական արարողակարգի հերթական քայլն էր` ցույց տալու, թե ինչպիսի վերաբերմունք ունի Թուրքիան Հայաստանի նկատմամբ։
«Չի կարելի անտեսել, որ Հայաստանի ղեկավարի ներկայությունը այդ միջոցառմանը նաև ասոցացվելու էր մեր պետականության ու հայ ժողովրդի հետ, որովհետև նվաստացումը միայն կոնկրետ անձինը չէր։ Պատերազմում պարտության գլխավոր պատասխանատու հանդիսացող Փաշինյանը շարունակում է պարտվողական բանակցություններ վարել, և կարծես ոչինչ էլ չի եղել, նա ժպտերես մասնակցում էր հաղթածների ուրախությանը։ Շարքային թուրքն ու ադրբեջանցին այդ կադրերը նայելիս` ի՞նչ պատկերացում կարող են ունենալ մեր պետականության ու ժողովրդի մասին»,– տարակուսեց թուրքագետը։
Էրդողանն ազդարարեց Թուրքիայի «նոր դարը». Հայաստանի հնարավորությունները սահմանափակվում են
Նրա տեղեկացմամբ` թուրքական մամուլում հատուկ արձանագրվեց, որ ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի վարչապետն այցելեց Թուրքիա և Էրդողանի երդմնակալության ժամանակ հայտնվեց Ալիևի թիկունքում, ավելին`Փաշինյանի այցը դրական շեշտադրմամբ չի ուղեկցվել, կար նուրբ արևելյան արհամարհանք, որը դրսևորվում էր տողատակերում, իսկ երբեմն էլ բացահայտ, ինչը ևս մեկ ապացույց է, որ Փաշինյանի` Անկարա կատարած այցը Հայաստանի տեսանկյունից տապալված է, իսկ թուրք–ադրբեջանական տանդեմի տեսանկյունից` ստացված։
Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով հաղթեց երկրի գործող նախագահը։ Նրա օգտին էին քվեարկել ընտրողների ավելի քան 52 տոկոսը: Էրդողանի մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքեց քվեների 47,82 տոկոսը։
Լրահոս
0