https://arm.sputniknews.ru/20230606/hajastanum-sirajum-ev-afrikjan-erkrnerum-rusakan-dprvocner-ksteghtsven-60731346.html
Հայաստանում, Սիրայում և աֆրիկյան երկրներում ռուսական դպրոցներ կստեղծվեն
Հայաստանում, Սիրայում և աֆրիկյան երկրներում ռուսական դպրոցներ կստեղծվեն
Sputnik Արմենիա
Աշխատանքներ են տարվում աֆրիկյան, ասիական-խաղաղօվկիանոսյան, լատինա–ամերիկյան տարածաշրջանների ավելի քան 60 երկրներում ռուսերենով կրթության կենտրոններ ստեղծելու... 06.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-06T17:39+0400
2023-06-06T17:39+0400
2023-06-06T17:39+0400
ռուսերեն
հայաստան
սիրիա
դպրոց
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1402/24/14022491_0:79:1498:922_1920x0_80_0_0_e61ca5a24e74d465e169998820fa1ddf.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՌԴ կրթության նախարարությունը մշակում է Հայաստանում, Սիրիայում, ինչպես նաև աֆրիկյան մի շարք երկրներում համատեղ դպրոցների ստեղծման հարցը: Նման հայտարարություն է արել ՌԴ կրթության փոխնախարար Տատյանա Վասիլևան «Ռուսաց լեզվի պաշտպանության, աջակցության և առաջխաղացման ոլորտում պետական քաղաքականության կատարելագործման մասին» կլոր սեղանի ժամանակ։Փոխնախարարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում աֆրիկյան, ասիական-խաղաղօվկիանոսյան, լատինա–ամերիկյան տարածաշրջանների ավելի քան 60 երկրներում ռուսերենով կրթության կենտրոններ ստեղծելու ուղղությամբ:Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսերենով ուսուցում է իրականացվում 3 դպրոցում։ Երևանում ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցում ընդունելությունն իրականացվում է միայն ՌԴ զինծառայողների և դիվանագետների երեխաների համար, իսկ Գյումրու թիվ 19 ռուսական դպրոցում սովորում են ՌԴ զինծառայողների երեխաները, սակայն այդտեղ կրթություն ստանալու հնարավորություն ունի ՌԴ ցանկացած քաղաքացու երեխա։ Երրորդն Արտաշատի սահմանապահ զորամասի դպրոցն է։Հայաստանի 63 դպրոցում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում: Հայաստանը ՌԴ-ին է ներկայացրել ռուսական դպրոցներ բացելու հնարավոր 2 պատկերացումները
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1402/24/14022491_83:0:1416:1000_1920x0_80_0_0_a67a890335a2ad695cd1723de6f92de2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսերեն, հայաստան, սիրիա, դպրոց, ռուսաստան
ռուսերեն, հայաստան, սիրիա, դպրոց, ռուսաստան
Հայաստանում, Սիրայում և աֆրիկյան երկրներում ռուսական դպրոցներ կստեղծվեն
Աշխատանքներ են տարվում աֆրիկյան, ասիական-խաղաղօվկիանոսյան, լատինա–ամերիկյան տարածաշրջանների ավելի քան 60 երկրներում ռուսերենով կրթության կենտրոններ ստեղծելու համար։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՌԴ կրթության նախարարությունը մշակում է Հայաստանում, Սիրիայում, ինչպես նաև աֆրիկյան մի շարք երկրներում համատեղ դպրոցների ստեղծման հարցը: Նման հայտարարություն է արել ՌԴ կրթության փոխնախարար Տատյանա Վասիլևան «Ռուսաց լեզվի պաշտպանության, աջակցության և առաջխաղացման ոլորտում պետական քաղաքականության կատարելագործման մասին» կլոր սեղանի ժամանակ։
Փոխնախարարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում աֆրիկյան, ասիական-խաղաղօվկիանոսյան, լատինա–ամերիկյան տարածաշրջանների ավելի քան 60 երկրներում ռուսերենով կրթության կենտրոններ ստեղծելու ուղղությամբ:
«Նման կենտրոնների բացումը նպաստում է ոչ միայն մեր լեզվի առաջխաղացմանը, այլև մշակույթին, ավանդույթներին ծանոթանալուն»,- հավելել է Վասիլևան:
Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսերենով ուսուցում է իրականացվում 3 դպրոցում։ Երևանում ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցում ընդունելությունն իրականացվում է միայն ՌԴ զինծառայողների և դիվանագետների երեխաների համար, իսկ Գյումրու թիվ 19 ռուսական դպրոցում սովորում են ՌԴ զինծառայողների երեխաները, սակայն այդտեղ կրթություն ստանալու հնարավորություն ունի ՌԴ ցանկացած քաղաքացու երեխա։ Երրորդն Արտաշատի սահմանապահ զորամասի դպրոցն է։
Հայաստանի 63 դպրոցում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում: