00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե խոսքը վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա անկալվների խնդիրը լուծելի է. մարզպետ

Հայկ Ղալումյան - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2023
Բաժանորդագրվել
Տավուշի մարզպետի խոսքով` Բերքաբեր գյուղի հատվածը 950 հա է, և այն գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Եթե խոսքը վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա անկլավների հարցերը լուծելի են։ ՀՀ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
«Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, այնպես էլ մենք Տավուշի մարզում, նաև ՀՀ մյուս տարածքներում ունենք նման խնդիր։ Ինչպես ասել է վարչապետը, հարցը լուծվելու է սահմանագծման, սահմանազատման ընթացքում։ Ես գյուղերի անուններ չեմ կարող տալ, միայն ասեմ, որ Բերքաբերի հատվածը 950 հա է, և այն գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ»,– վստահեցրեց մարզպետը։
Ըստ նրա` Տավուշի մարզում վերջին ժամանակահատվածում ոչինչ տեղի չի ունենում` սահմանների փոփոխություն չկա, մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով, ոչինչ տեղի չի ունենում նաև կոնկրետ անկլավների հարցով բանակցություններում։
Այն, որ անկլավների փոխանցման դեպքում մարզի բնակիչները կենսական խնդիրների առաջ են կանգնելու, մասնավորապես` Ոսկեպարի ճանապարհի մի հատվածն անցնելու է թշնամու վերահսկողության տակ, գյուղեր էլ կան` ջրամբարն է անցնելու, Հայկ Ղալումյանը կրկին խնդիր չի համարում. «Այդ անկլավները չեն առաջացել հեղափոխությունից հետո, դրանք միշտ էլ եղել են»։
Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, որ 1920 թ. քարտեզներով այդ տարածքները եղել են Հայաստանի մաս, մարզպետ Ղալումյանը միայն ասաց, որ դեռ ոչինչ չի որոշվել։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Հավելենք, որ հունիսի 5–ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող խաղաղության պայմանագրի նախագծում անկլավների հիշատակում չկա։
Լրահոս
0