00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռեյ Բրեդբերի. համալսարան չավարտած գրողը, որն ուզում էր, որ իր աճյունն ամփոփվի Մարսում

© AP Photo / STEVE CASTILLOՌեյ Բրեդբերին
Ռեյ Բրեդբերին - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2023
Ռեյ Բրեդբերին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նա երազում էր ապրել 100 տարի, բայց կյանքից հեռացավ ուղիղ 11 տարի առաջ՝ 2012 թվականի հունիսի 5-ին՝ 92 տարեկանում։ Մի անգամ ակնարկել էր, թե ուզում է, որ իր աճյունն ամփոփվի Մարս մոլորակի վրա՝ կաղամբի ապուրի պահածոյի մետաղյա տուփի մեջ, բայց թաղված է Կալիֆոռնիայում և մարդիկ խատուտիկներ են բերում նրա գերեզմանին։ Նրա գրքերը ամենակարդացվողներից են ողջ աշխարհում, և ընթերցողները նրա ստեղծագործություններում խորը փիլիսոփայական իմաստ են որոնում, այնինչ, ինքն ասել է. «Առաջին բանը, որն իմանում ես կյանքում, այն է, որ դու հիմար ես։ Վերջին բանը, որն իմանում ես, այն է, որ դու նույն հիմարն ես»։
Մի անգամ, ելույթ ունենալով գրական ինստիտուտներից մեկում, նա անկեղծ ասաց ուսանողներին. «Եվ դուք կարծում եք, թե գրական բուհ ավարտելով կարո՞ղ եք գրող դառնալ։ Իզուր էլ ժամանակ ու փող եք վատնում, գնացեք գրադարան և առավոտից իրիկուն գիրք կարդացեք՝ միայն դա ձեզ գրող կդարձնի»։ Սեփական փորձից էր ելնում՝ երբ ավարտեց միջնակարգ դպրոցը, սկսեց թերթ վաճառել։ Բա ինչ աներ՝ ընտանիքն այնքան աղքատ էր, որ չէր կարող համալսարանում սովորելու վարձը տալ։ Շաբաթական երեք օր գնում էր գրադարան և ագահորեն գրքեր կարդում։ Նրա հանրահայտ վեպում հրշեջն այրում է գրքերը, բայց մեկնաբանելով իր այդ ստեղծագործությունը, գրողը պնդել է. «Գիրք այրելուց ավելի վատ բան էլ կա՝ գիրք չկարդալը»։
Ռեյ Բրեդբերի. գրող, որը համալսարան չէր ավարտել, ատում էր ավտոմեքենաները եւ ցանկանում էր, որ իր աճյունն ամփոփվի Մարսում
Ապագա տիկնոջ՝ Մեգգիի հետ ծանոթանալու առիթն էլ գրքերն էին. նրանք հանդիպեցին գրախանութում, որտեղ աշխատում էր աղջիկը։ Հետագայում Մեգգին խոստովանել է. «Սկզբում համոզված էի, որ այդ երիտասարդը գիրք գողանալու նպատակով է գալիս խանութ՝ երկար վերարկու ուներ, որի տակ շատ հարմար էր թաքցնել գրքերը»։ Իրականում այդ մշտական հաճախորդը գողացավ Մեգգիի սիրտը, և նրանք տասնամյակներ շարունակ միասին ապրեցին մինչև կինը մահացավ 2003 թվականին։
«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ մարդիկ կրկին ու կրկին չեն սիրահարվում միմյանց, որպեսզի երկարացնեն իրենց երջանկությունը», - ասում էր գրողը։
Նա երբեք չէր հայհոյում, կյանքում ընդամենը մեկ անգամ նրան հունից հանեցին քոլեջներից մեկի ուսանողները, որոնք սկսեցին վիճաբանել այն հարցի շուրջ, թե ինչ էր ուզում ասել հեղինակը իր երևի թե ամենահայտնի վեպում՝ «451 աստիճան՝ ըստ Ֆարենհայթի»։ Էստեղ արդեն գրողը պարզապես չդիմացավ. «Տեսնում եմ, որ դուք ձեզ այնքան իմաստուն եք զգում, որ փորձում եք ինձ՝ գրքի հեղինակիս, բացատրել, թե ես ինչ էի ուզում ասել իմ վեպում, այ ձեր հերն ու …»… Ու հետևեց շատ բովանդակալից բառերի մի գեղեցիկ փունջ, որին ուսանողները ապշահար հետեւում էին կլորացած աչքերով։
Որոշ գրողներ շատ արագ են ստեղծում իրենց գրքերը, մյուսներն ընդհակառակը՝ տարիներով աշխատում են դրանց վրա։ Այս իրողությունը հաստատեց Անդրեյ Բիտովը, որի հետ տարիներ առաջ ինձ բախտ վիճակվեց զրուցելու Հրանտ Մաթևոսյանի մասին։ «Ինքը իմ հակապատկերն էր, ասաց ռուսաստանցի գրողը։ Ես կարող եմ մի պոռթկումով վիպակ ծնել, Հրանտը այդպես չէր աշխատում, շատ բծախնդիր էր սեփական ստեղծագործությունների հանդեպ, ծանրութեթև էր անում յուրաքանչյուր բառը, գրում-ջնջում էր, հետո նորից գրում էր ու նորից ջնջում։ Դրա համար էլ նրա գրքերն այդքան հղկված են»։ Իսկապես, կարելի է այլ օրինակ էլ բերել։ Գաբրիել Գարսիա Մարկեսը «Հարյուր տարվա մենությունը» ստեղծել է երկու տարում, այնինչ, «451 աստիճան՝ ըստ Ֆարենհայթի» վեպի հեղինակը դրա վրա աշխատել է ընդամենը մեկ շաբաթ։
Մինչև կյանքի վերջը նա միայն գրամեքենա էր օգտագործում։ Որքան էլ զարմանալի թվա, ֆանտաստ գրողը, որը նկարագրում էր ապագան, ընդհանրապես շատ մեծ վերապահումներով էր վերաբերվում նույնիսկ իր ժամանակի գիտության և տեխնիկայի նվաճումներին։ Համակարգիչն ընդհանրապես չէր ընդունում, վարորդական իրավունք չուներ, իսկ ավտոմեքենաներն ատում էր։ Ու թեև ոմանք պնդում են, թե պատճառը սարսափելի ավտովթարն է եղել, որի պատահական ականատեսն է դարձել ապագա գրողը երիտասարդ տարիներին, կարծում եմ, որ միայն դա չէ։ Ու ճիշտն ասած, կիսում եմ գրողի խիստ բացասական զգացմունքներն ավտոմեքենաների նկատմամբ, երբ տեսնում եմ, թե ինչպես է այդ մետաղի կտորը տիրոջ համար դառնում հարազատ որդուց էլ կարևոր։ Եվ այդ տարօրինակ սերը հաճախ չարիքի է վերածվում։ Փորձեք մի աննշան խազ անել նրա մեքենայի փայլուն մակերեսին՝ կտա, կսպանի։ «Չարն ընդամենը մի զորություն ունի, դա այն զորությունն է, որը չարին հաղորդում ենք մենք՝ ինքներս»։ Երևի չեք առարկի՝ շատ դժվար է չհամաձայնել Ռեյ Բրեդբերիի այս մտքի հետ։
Մայքլ Առլեն (ձախից), 1925 թ. - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2022
Մայքլ Առլեն. հայազգի գրող, որը փորձում էր մոռանալ իր ազգությունը
Լրահոս
0