00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պետք է հասկանալ, որ Ադրբեջանի նպատակը խաղաղությունը չէ. Կարեն Իգիթյան

Ալիևի համար ընդհանրապես Ադրբեջանում ստեղծված նարատիվի համաձայն` Հայաստան չկա
Բաժանորդագրվել
Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանը չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե ինչ–որ կետ չունենա, ինչն իրեն թույլ կտա հետագայում որոշակիորեն լեգետիմացնել Հայաստանի տարածքների դեմ իրականացրած ագրեսիան։
Ցավոք, սովորական է դարձել, որ ՀՀ ղեկավարությունն ուղղակի ստում է, ու այդ վարքագիծը դրսևորվել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Կարեն Իգիթյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ–ի հայտարարությունը, որով հերքվում է ՀՀ վարչապետի տեսակետը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվելու է 1975 թվականի քարտեզների հիման վրա:
Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, որ Բաքուն և Երևանը կոնկրետ քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չունեն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի` 1975 թվականի քարտեզների հիման վրա: Հունիսի 1-ին Մոլդովայում Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների, Գերմանիայի կանցլերի և Եվրախորհրդի ղեկավարի հետ հնգակողմ հանդիպումից հետո Փաշինյանը Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ կրկին խոսել էր 1975 թվականի քարտեզների մասին։
«Ադրբեջանը չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե ինչ–որ կետ չունենա, ինչն իրեն թույլ կտա հետագայում որոշակիորեն լեգետիմացնել Հայաստանի տարածքների դեմ իրականացրած ագրեսիան։ Գուցե դա կլինի փախստականների վերադարձը կամ գուցե այլ կետ։ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանի նպատակը խաղաղությունը չէ»,– ասաց քաղաքագետը։
Նրա դիտարկմամբ` Ալիևի համար Ադրբեջանում ստեղծված նարատիվի համաձայն` Հայաստան չկա, Հայաստանն անօրինական, հանցագործ կերպով ստեղծվել է Ադրբեջանի պատմական տարածքների վրա։ Իգիթյանի համոզմամբ` դրված է հստակ քաղաքական նպատակ, ըստ որի` Ադրբեջանը պետք է գրավի նաև Երևանը, ինչի մասին մի քանի անգամ հայտարարել է հենց Ալիևը։
Հետևաբար տրամաբանական հարց է առաջանում, թե Ադրբեջանն ինչու պետք է ճանաչի մի բան, եթե ստեղծված իրավիճակում ՀՀ ղեկավարությունը, Իգիթյանի կարծիքով, ոչ թե փորձում է ինչ–որ կերպ զսպել Ադրբեջանին, ոչ թե ձգտում է ապահովել այնպիսի ռազմաքաղաքական հաշվեկիռ, ինչը թույլ չի տա Ադրբեջանին առաջ գնալ, այլ փորձում է ինչ–որ թուղթ ստանալ, որում ինչ–որ բան գրված կլինի։
Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը անվերապահ չէ. Սիլաև
Քաղաքագետի խոսքով` Հայաստանի ղեկավարությունը փորձում է հարցերն Ադրբեջանի հետ լուծել թղթի միջոցով, ինչը թույլ կտա հետագայում ռուսական զորախումբը դուրս բերել Արցախից, իսկ հետո նաև Հայաստանից։ Դա հենց այն պայմանն է, որի մասին մեր իշխանությանն ասել են Արևմուտքում, հետևաբար այդ քաղաքական գիծը, մեր զրուցակից գնահատմամբ, Հայաստանի շահերի հետ ոչ մի կապ չունի։
Հիշեցնենք` հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հերթական հանդիպումը Բրյուսելում։
Լրահոս
0