https://arm.sputniknews.ru/20230605/menq-lernajin-gharabaghi-kargavitshaki-hamar-chenq-banakcum-ararat-mirzvojan-60639686.html
Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար չենք բանակցում. Արարատ Միրզոյան
Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար չենք բանակցում. Արարատ Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` իրենք շեշտում են, որ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ամբողջականության համար... 05.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-05T11:36+0400
2023-06-05T11:36+0400
2023-06-05T13:03+0400
արարատ միրզոյան
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53991303_0:0:1601:901_1920x0_80_0_0_fd66c0f62919f5ab665a8f10f0cb62ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագայի մասին բանակցելու։ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։«Մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացրել, չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան–Ադրբեջան կարգավորման գործընթացում, հետևյալն է` մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական, ամբողջական, երկարատև, տևական, կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են և կարևոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ապագայի համար»,– ասաց Միրզոյանը` պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե արդյոք Արցախի ժողովուրդը լիազորել է կառավարությանը բանակցել Ադրբեջանի հետ իրենց անունից։Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու. քաղաքագետՄիրզոյանը շեշտեց` կառավարությունը բազմիցս է ասել, որ խաղաղության կայուն, աշխատող և երկարատև լինելու համար պետք է առկա խնդիրները հասցեագրվեն` հավելելով` որևէ մեկն աշխարհում չի կարող ժխտել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված բազմաթիվ բաց հարցեր կան։Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի գործընկերներին կոչ էր արել համապատասխան պատրաստակամությամբ վերաբերվել Բաքու–Ստեփանակերտ երկխոսության օրակարգին։ Փաշինյանի կարծիքով` ճիշտ ճանապարհը Ստեփանակերտ–Բաքու երկխոսությունն է միջազգային մեխանիզմի շրջանակում, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման վերաբերյալ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53991303_88:0:1511:1067_1920x0_80_0_0_b1f804520a6ea22ae37c43999603ff4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ
արարատ միրզոյան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ
Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար չենք բանակցում. Արարատ Միրզոյան
11:36 05.06.2023 (Թարմացված է: 13:03 05.06.2023) ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` իրենք շեշտում են, որ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ամբողջականության համար պետք է նաև Ստեփանակերտ–Բաքու երկխոսության հարթակ ձևավորվի։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագայի մասին բանակցելու։ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացրել, չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան–Ադրբեջան կարգավորման գործընթացում, հետևյալն է` մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական, ամբողջական, երկարատև, տևական, կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են և կարևոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ապագայի համար»,– ասաց Միրզոյանը` պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե արդյոք Արցախի ժողովուրդը լիազորել է կառավարությանը բանակցել Ադրբեջանի հետ իրենց անունից։
Միրզոյանը շեշտեց` կառավարությունը բազմիցս է ասել, որ խաղաղության կայուն, աշխատող և երկարատև լինելու համար պետք է առկա խնդիրները հասցեագրվեն` հավելելով` որևէ մեկն աշխարհում չի կարող ժխտել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված բազմաթիվ բաց հարցեր կան։
«Այդ հարցերը պետք է քննարկվեն և հասցեագրվեն ոչ թե մեր, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված լիզոր մարմինների, ինստիտուտների կողմից։ մենք պետք է փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը, մեկնարկը, հարթակը»,– նշեց Միրզոյանը։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն Արցախի գործընկերներին կոչ էր արել համապատասխան պատրաստակամությամբ վերաբերվել Բաքու–Ստեփանակերտ երկխոսության օրակարգին։ Փաշինյանի կարծիքով` ճիշտ ճանապարհը Ստեփանակերտ–Բաքու երկխոսությունն է միջազգային մեխանիզմի շրջանակում, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման վերաբերյալ։