https://arm.sputniknews.ru/20230605/kvonkret-qartezi-shurj-verjnakan-pajmanavvorvatsutjun-chka-mirzvojany-sahmanazatman-masin-60646283.html
Քիշնևի հանդիպման ժամանակ Ալիևը չի առարկել. Միրզոյանը` 1975 թվականի քարտեզի մասին
Քիշնևի հանդիպման ժամանակ Ալիևը չի առարկել. Միրզոյանը` 1975 թվականի քարտեզի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարի խոսքով` Հայաստանի Հանրապետության համար ընդունելի լուծում է սահմանազատման գործընթացը սկսել 1975 թվականի քարտեզով։ 05.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-05T12:13+0400
2023-06-05T12:13+0400
2023-06-05T12:27+0400
հայաստան
ադրբեջան
քարտեզ
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/01/60524420_0:2:1280:722_1920x0_80_0_0_7fad86d205d260f740e1d100ee7a2f9a.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա։ Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։«Բայց կա պարտավորություն և հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնել Ալմա Աթայի հռչակագրին համահունչ։ Անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում սրա շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Որ քարտեզով` պայմանավորվածություն չկա»,– ասաց արտգործնախարարը։Նա հավելեց, որ որքանով իրեն է հայտնի, հնգակողմ հանդիպման ժամանակ Քիշնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առարկություն չի հայտնել 1975 թվականի քարտեզի վերաբերյալ։Նա նշեց, որ ըստ իրենց պատկերացման` սահմանազատման հիմք պետք է լինեն ոչ թե այնպիսի փաստաթղթեր և քարտեզներ, որոնք ձեռնտու են այս կամ այն կողմին, այլ որոնք իրավականորեն ամենաանխոցելին են։Միրզոյանը հավելեց, որ իրեն հայտնի հանդիպումների արդյունքներով` Ալիևը միշտ առարկել է սահմանազատման համար որպես հիմք վերցնել 1975 թվականի քարտեզները, և միայն վերջին` քիշնևյան հանդիպման ժամանակ է, որ ասել է` դեմ չէ։Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց կա, բայց չեն կարող ասել, որ այդ հարցը վերջնական լուծված է։Ադրբեջանի ԱԳՆ–ն այսօր հայտարարել է, որ Բաքուն և Երևանը կոնկրետ քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չունեն։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/01/60524420_68:0:1205:853_1920x0_80_0_0_5af1a127c8820c5a283da311a685f4b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, քարտեզ, արարատ միրզոյան
հայաստան, ադրբեջան, քարտեզ, արարատ միրզոյան
Քիշնևի հանդիպման ժամանակ Ալիևը չի առարկել. Միրզոյանը` 1975 թվականի քարտեզի մասին
12:13 05.06.2023 (Թարմացված է: 12:27 05.06.2023) ՀՀ արտգործնախարարի խոսքով` Հայաստանի Հանրապետության համար ընդունելի լուծում է սահմանազատման գործընթացը սկսել 1975 թվականի քարտեզով։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա։ Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Բայց կա պարտավորություն և հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնել Ալմա Աթայի հռչակագրին համահունչ։ Անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում սրա շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Որ քարտեզով` պայմանավորվածություն չկա»,– ասաց արտգործնախարարը։
Նա հավելեց, որ որքանով իրեն է հայտնի, հնգակողմ հանդիպման ժամանակ Քիշնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առարկություն չի հայտնել 1975 թվականի քարտեզի վերաբերյալ։
«Խոսքն այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում և պատրաստակամություն կա շարունակելու աշխատանքները միջազգային ողջ հանրության և Հայաստանի Հանրապետության կողմից։ Մենք կարծում ենք, որ միմյանց տարածքային ամբողջականությունը 1975 թվականի քարտեզով ճանաչելը և դելիմիտացիայի աշխատանքներն այդ հիմքով սկսելը ընդունելի լուծում է ՀՀ–ի համար»,– նշեց Միրզոյանը։
Նա նշեց, որ ըստ իրենց պատկերացման` սահմանազատման հիմք պետք է լինեն ոչ թե այնպիսի փաստաթղթեր և քարտեզներ, որոնք ձեռնտու են այս կամ այն կողմին, այլ որոնք իրավականորեն ամենաանխոցելին են։
Միրզոյանը հավելեց, որ իրեն հայտնի հանդիպումների արդյունքներով` Ալիևը միշտ առարկել է սահմանազատման համար որպես հիմք վերցնել 1975 թվականի քարտեզները, և միայն վերջին` քիշնևյան հանդիպման ժամանակ է, որ ասել է` դեմ չէ։
Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց կա, բայց չեն կարող ասել, որ այդ հարցը վերջնական լուծված է։
Ադրբեջանի ԱԳՆ–ն այսօր հայտարարել է, որ Բաքուն և Երևանը կոնկրետ քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չունեն։