https://arm.sputniknews.ru/20230605/keghts-kajqer-en-samvel-martirvosjany-zgushacnum-egumari-shvortman-nvorkhardakhutjan-masin-60685727.html
Կեղծ կայքեր են․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է գումարի շորթման նոր խարդախության մասին
Կեղծ կայքեր են․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է գումարի շորթման նոր խարդախության մասին
Sputnik Արմենիա
Սամվել Մարտիրոսյանը հորդորել է չխաբվել ուղարկվող կեղծ հաղորդագրություններին, թե ժառանգություն եք ստացել։ 05.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-05T20:08+0400
2023-06-05T20:08+0400
2023-06-05T20:27+0400
սամվել մարտիրոսյան
կայք
դրամ
խարդախություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2034/88/20348880_0:83:1600:983_1920x0_80_0_0_612481b944c585877158978068d5933a.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «ՀայՓոստ»-ից հետո մարդկանցից բանկային տվյալների կորզման համար կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում այլ կազմակերպությունների անունից։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։«Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են, որոնք փորձում են ձեզանից կորզել բանկային քարտի տվյալները ու գողանալ վրայի գումարները»,-գրել է նա։Մարտիրոսյանի հրապարակած լուսանկարից երևում է, որ մարդկանց կազմակերպությունների անունից կեղծ հաղորդագրություն է ուղարկվում, որ առաքանի ունեն ստանալու և հարկերից ազատվելու համար վճարում կատարեն։Մարտիրոսյանը որպես հետգրություն հորդորել է չխաբվել ուղարկվող կեղծ հաղորդագրություններին, թե ժառանգություն եք ստացել․ «Կրկինձեռի հետ կրկնեմ. դուք ժառանգություն չեքստացել»։Ավելի վաղ մեդիափորձագետը հայտնել էր «ՀայՓոստից» ստացվող կեղծ sms–ների մասին։ Պարզվել էր, որ այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին «ՀայՓոստի» անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ` առաջարկելով կատարել 233.12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցն առաքվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2034/88/20348880_90:0:1510:1065_1920x0_80_0_0_c0f1744c1ec9be3548b2c5677c06888c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել մարտիրոսյան, կայք, դրամ, խարդախություն
սամվել մարտիրոսյան, կայք, դրամ, խարդախություն
Կեղծ կայքեր են․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է գումարի շորթման նոր խարդախության մասին
20:08 05.06.2023 (Թարմացված է: 20:27 05.06.2023) Սամվել Մարտիրոսյանը հորդորել է չխաբվել ուղարկվող կեղծ հաղորդագրություններին, թե ժառանգություն եք ստացել։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «ՀայՓոստ»-ից հետո մարդկանցից բանկային տվյալների կորզման համար կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում այլ կազմակերպությունների անունից։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են, որոնք փորձում են ձեզանից կորզել բանկային քարտի տվյալները ու գողանալ վրայի գումարները»,-գրել է նա։
Մարտիրոսյանի հրապարակած լուսանկարից երևում է, որ մարդկանց կազմակերպությունների անունից կեղծ հաղորդագրություն է ուղարկվում, որ առաքանի ունեն ստանալու և հարկերից ազատվելու համար վճարում կատարեն։
Մարտիրոսյանը որպես հետգրություն հորդորել է չխաբվել ուղարկվող կեղծ հաղորդագրություններին, թե ժառանգություն եք ստացել․ «Կրկինձեռի հետ կրկնեմ. դուք ժառանգություն չեքստացել»։
Ավելի վաղ մեդիափորձագետը հայտնել էր «ՀայՓոստից» ստացվող կեղծ sms–ների մասին։ Պարզվել էր, որ այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին «ՀայՓոստի» անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ` առաջարկելով կատարել 233.12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցն առաքվի։