https://arm.sputniknews.ru/20230605/inchu-er-erdvoghani-erdmnakalutjan-zhamanak-pashinjany-2rd-sharqum-mirzvojani-pataskhany-60641461.html
Ինչո՞ւ էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում. Միրզոյանի պատասխանը
Ինչո՞ւ էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում. Միրզոյանի պատասխանը
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` զուտ արարողակարգային հարցեր են, այլ ենթատեքստեր չկան։ 05.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-05T11:48+0400
2023-06-05T11:48+0400
2023-06-05T11:56+0400
արարատ միրզոյան
նիկոլ փաշինյան
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
երդմնակալություն
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/1725/29/17252939_0:0:1498:844_1920x0_80_0_0_81791ac15754c7d034c17e2dd0a0ca9c.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։«Բոլոր վարչապետները երկրորդ շարքում էին»,– ասաց Միրզոյանը։Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացի համար երբևէ նախապայմաններ չեն առաջադրվել. ՄիրզոյանՆա արձագանքեց նաև նիստերի դահլիճից հնչած մեկնաբանություններին` Էրդողանի կողմից Փաշինյանի անունը ներկա ղեկավարների ցանկում չնշելու վերաբերյալ։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, արձագանքելով Միրզոյանի պատասխանին, նշեց` Արևելեքում սիմվոլներին մեծ ուշադրություն են դարձնում։ Ըստ նրա` հարյուրավոր աթոռների մեջ Փաշինյանին հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետևում նստեցնելը պատահականություն չէր կարող լինել։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1725/29/17252939_104:0:1437:1000_1920x0_80_0_0_cb42295bcfdd0d4d8fc4bec5e69aa311.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, նիկոլ փաշինյան, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, երդմնակալություն, նախագահ
արարատ միրզոյան, նիկոլ փաշինյան, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, երդմնակալություն, նախագահ
Ինչո՞ւ էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում. Միրզոյանի պատասխանը
11:48 05.06.2023 (Թարմացված է: 11:56 05.06.2023) ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` զուտ արարողակարգային հարցեր են, այլ ենթատեքստեր չկան։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Բոլոր վարչապետները երկրորդ շարքում էին»,– ասաց Միրզոյանը։
Նա արձագանքեց նաև նիստերի դահլիճից հնչած մեկնաբանություններին` Էրդողանի կողմից Փաշինյանի անունը ներկա ղեկավարների ցանկում չնշելու վերաբերյալ։
«Ի՞նչ ասեմ` Հունգարիայի վարչապետը պակաս կարևոր մարդ չէ, կարծում եմ, նախագահ Էրդողանի համար, ըստ էության` ոչ մի տարբերություն չկար ո՛չ նստեցնելիս, ո՛չ թվարկելիս։ Սրանք արարողակարգային բաներ են։ Վստահ չեմ, որ կենսունակ են նման շահարկումները»,– հավելեց Միրզոյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, արձագանքելով Միրզոյանի պատասխանին, նշեց` Արևելեքում սիմվոլներին մեծ ուշադրություն են դարձնում։
Ըստ նրա` հարյուրավոր աթոռների մեջ Փաշինյանին հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետևում նստեցնելը պատահականություն չէր կարող լինել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: