https://arm.sputniknews.ru/20230605/inchu-e-hhn-anyndhat-khvosum-adrbejani-taratsqy-tshanachelu-masin-mirzvojani-parzabanumy-60645773.html
Ինչու է ՀՀ–ն անընդհատ խոսում Ադրբեջանի տարածքը ճանաչելու մասին. Միրզոյանի պարզաբանումը
Ինչու է ՀՀ–ն անընդհատ խոսում Ադրբեջանի տարածքը ճանաչելու մասին. Միրզոյանի պարզաբանումը
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը չի կարդացել բոլոր պայմանագրերը, բայց ենթադրում է, որ որևէ երկրի փոխադարձ ճանաչման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման պայմանագրում... 05.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-05T12:05+0400
2023-06-05T12:05+0400
2023-06-05T12:29+0400
հայաստան
ադրբեջան
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60641912_0:0:1272:716_1920x0_80_0_0_dd19176e633d3ef43827e715495ec31c.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի կողմից Ադրբեջանը 86.6 ք/կմ մակերեսով, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանը 29.8 ք/կմ մակերեսով ճանաչելը քաղաքական հայտարարություններ են։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։Մանուկյանը հետաքրքրվեց` արդյոք ՀՀ–ն որևէ այլ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս, տարածքային ամբողջականությունը ճանաչելիս այդ երկիրը մակերեսով ճանաչել է, թե ոչ։ Նա նկատեց, որ իշխանությունն ամեն օր բարձրաձայնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մակերեսը և փորձեց Միրզոյանից պարզաբանում ստանալ` արդյոք Ադրբեջանի որևէ պաշտոնյա հստակ ասել է «ՀՀ տարածքը 29.8 ք/կմ է» արտահայտությունը։Նա շեշտեց, որ Մանուկյանը ճիշտ է նկատել` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.8 ք/կմ տարածքով։ ԱԳ նախարարը վստահեցրեց` ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից հետո, որի միջնորդությամբ հանդիպում էր տեղի ունեցել և որին ներկա է եղել նաև Իլհամ Ալիևը, որևէ հրապարակային հերքում էլ չի եղել։Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունն առաջիկայում հրապարակավ հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ երբ կառավարության կողմից անընդհատ շեշտվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության 86,6 քառակուսի կմ–ը, դրանով արդեն կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` առանց դրա համար ունենալով ԼՂ իշխանությունների արտոնությունը։Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60641912_106:0:1237:848_1920x0_80_0_0_4d0c77e94698ab544be6f6a87d7c67f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, արարատ միրզոյան
հայաստան, ադրբեջան, արարատ միրզոյան
Ինչու է ՀՀ–ն անընդհատ խոսում Ադրբեջանի տարածքը ճանաչելու մասին. Միրզոյանի պարզաբանումը
12:05 05.06.2023 (Թարմացված է: 12:29 05.06.2023) ՀՀ արտգործնախարարը չի կարդացել բոլոր պայմանագրերը, բայց ենթադրում է, որ որևէ երկրի փոխադարձ ճանաչման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման պայմանագրում չկա մակերեսի հիշատակում։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի կողմից Ադրբեջանը 86.6 ք/կմ մակերեսով, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանը 29.8 ք/կմ մակերեսով ճանաչելը քաղաքական հայտարարություններ են։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։
Մանուկյանը հետաքրքրվեց` արդյոք ՀՀ–ն որևէ այլ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս, տարածքային ամբողջականությունը ճանաչելիս այդ երկիրը մակերեսով ճանաչել է, թե ոչ։ Նա նկատեց, որ իշխանությունն ամեն օր բարձրաձայնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մակերեսը և փորձեց Միրզոյանից պարզաբանում ստանալ` արդյոք Ադրբեջանի որևէ պաշտոնյա հստակ ասել է «ՀՀ տարածքը 29.8 ք/կմ է» արտահայտությունը։
«Որևէ երկրի փոխադարձ ճանաչման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման պայմանագրում չկա մակերեսի հիշատակում։ Ենթադրում եմ, որովհետև բոլորը չեմ կարդացել։ Հայաստանի դեպքում 29.8 ք/կմ մակերեսը, իսկ Ադրբեջանի դեպքում 86.6 ք/կմ–ը քաղաքական հայտարարություններ են։ Սրանք այն մասին են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը չունի տարածքային պահանջ Հայաստանից այն մակերեսով ու այն սահմաններով, որոնք եղել են Խորհրդային Միության մաս կազմող երկու սոցիալիստական հանրապետության համար»,– ասաց Միրզոյանը։
Նա շեշտեց, որ Մանուկյանը ճիշտ է նկատել` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.8 ք/կմ տարածքով։ ԱԳ նախարարը վստահեցրեց` ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից հետո, որի միջնորդությամբ հանդիպում էր տեղի ունեցել և որին ներկա է եղել նաև Իլհամ Ալիևը, որևէ հրապարակային հերքում էլ չի եղել։
Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունն առաջիկայում հրապարակավ հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ երբ կառավարության կողմից անընդհատ շեշտվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության 86,6 քառակուսի կմ–ը, դրանով արդեն կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` առանց դրա համար ունենալով ԼՂ իշխանությունների արտոնությունը։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց`
Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ
Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։