https://arm.sputniknews.ru/20230605/hh-ag-pvokhnakhararary-litvaci-gvortsynkervojy-nerkajacrel-e-lghi-shurj-verjin-zargacumnery-60674990.html
ՀՀ ԱԳ փոխնախարարը լիտվացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ–ի շուրջ վերջին զարգացումները
ՀՀ ԱԳ փոխնախարարը լիտվացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ–ի շուրջ վերջին զարգացումները
Sputnik Արմենիա
Քաղաքական խորհրդակցությունների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև հայ–լիտվական առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված գործնական քայլերին։ 05.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-05T17:56+0400
2023-06-05T17:56+0400
2023-06-05T18:19+0400
պարույր հովհաննիսյան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ռիգա
լատվիա
փոխնախարար
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60673212_0:249:2753:1798_1920x0_80_0_0_03de7e27b001b5bd32100a687078d83d.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Ռիգայում քաղաքական խորհրդակցությունների ժամանակ Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից։Նախարարի տեղակալը շեշտել է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը և հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ջանքեր գործադրելու կարևորությունը։Միևնույն ժամանակ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է հայ-լատվիական երկկողմ փոխգործակցության լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված գործնական քայլերին։Փաշինյանը սխալ պատկերացումներ ունի, կամ ինչպես Արցախը դարձավ «ժողովրդավարության» զոհՆշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Ընդգծվել է միջազգային կազմակերպություններում հայ-լատվիական համագործակցության զարգացման կարևորությունը։
ռիգա
լատվիա
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60673212_12:0:2741:2047_1920x0_80_0_0_63c148fd9064c8f8ad37310254de47fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարույր հովհաննիսյան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ռիգա, լատվիա, փոխնախարար, լաչինի միջանցք
պարույր հովհաննիսյան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ռիգա, լատվիա, փոխնախարար, լաչինի միջանցք
ՀՀ ԱԳ փոխնախարարը լիտվացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ–ի շուրջ վերջին զարգացումները
17:56 05.06.2023 (Թարմացված է: 18:19 05.06.2023) Քաղաքական խորհրդակցությունների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև հայ–լիտվական առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված գործնական քայլերին։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Ռիգայում քաղաքական խորհրդակցությունների ժամանակ Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները։ Այս մասին տեղեկանում ենք
ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Այդ համատեքստում ընդգծվել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցին»,–նշվում է հաղորդագրությունում։
Նախարարի տեղակալը շեշտել է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը և հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ջանքեր գործադրելու կարևորությունը։
Միևնույն ժամանակ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է հայ-լատվիական երկկողմ փոխգործակցության լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված գործնական քայլերին։
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Ընդգծվել է միջազգային կազմակերպություններում հայ-լատվիական համագործակցության զարգացման կարևորությունը։