https://arm.sputniknews.ru/20230605/erkragndi-vra-gerazancvel-e-plastik-tapvonneri-mvolvorakajin-sahmany-wwf-i-zekujcy-60672135.html
Երկրագնդի վրա գերազանցվել է պլաստիկ թափոնների «մոլորակային սահմանը». WWF-ի զեկույցը
Երկրագնդի վրա գերազանցվել է պլաստիկ թափոնների «մոլորակային սահմանը». WWF-ի զեկույցը
Sputnik Արմենիա
Մինչև 2050 թվականը պլաստմասսե ապրանքների արտադրությունը կարող է եռապատկվել, ինչի արդյունքում մոտ 12 միլիարդ տոննա պլաստիկ թափոններ կհայտնվեն բնական... 05.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-05T17:20+0400
2023-06-05T17:20+0400
2023-06-05T17:32+0400
պլաստիկ
մոլորակ
երկիր մոլորակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41287695_0:84:1600:984_1920x0_80_0_0_69ecd2580f4b6b5eefc46625b7149012.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Երկրագնդի վրա գերազանցվել է պլաստիկ թափոնների և շրջակա միջավայրի քիմիական աղտոտման «մոլորակային սահմանը», ինչը փաստացի անդառնալի վնաս է հասցնում կենդանական աշխարհին և մարդու առողջությանը։ Այս մասին ասված է զեկույցում, որը Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) հրապարակել է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ։Թափոնը զենք է. վերամշակված պլաստիկից զինվորների համար տաք իրեր են ստեղծվելու«Պլաստմասսա. բնությունից դեպի մարդիկ։ Գործելու ժամանակը» վերնագրով փաստաթղթում կոչ է արվում շտապ միջոցներ ձեռնարկել աղբի առանձին հավաքումը առավելագույնի հասցնելու համար` սպառողական պլաստիկ թափոնների առավել ամբողջական ուտիլիզացիայի և վերամշակման նպատակով:Եթե այս միտումը չփոխվի, պլաստմասսայից արտադրանքի արտադրությունը կարող է եռապատկվել մինչև 2050 թվականը, ինչի արդյունքում շուրջ 12 միլիարդ տոննա պլաստիկ թափոններ կհայտնվեն բնական միջավայրում: Այս դեպքում ծովում ավելի շատ պլաստմասսա կլինի, քան ձուկ, զգուշացնում է WWF-ն։Մետաղի ջարդոն և պլաստիկ. ինչ են անում ՀՀ-ն ու ԵԱՏՄ այլ երկրները «կանաչ» տնտեսության համար
երկիր մոլորակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41287695_88:0:1512:1068_1920x0_80_0_0_cf55900fdd454f094e9188bce06fe9dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պլաստիկ, մոլորակ, երկիր մոլորակ
պլաստիկ, մոլորակ, երկիր մոլորակ
Երկրագնդի վրա գերազանցվել է պլաստիկ թափոնների «մոլորակային սահմանը». WWF-ի զեկույցը
17:20 05.06.2023 (Թարմացված է: 17:32 05.06.2023) Մինչև 2050 թվականը պլաստմասսե ապրանքների արտադրությունը կարող է եռապատկվել, ինչի արդյունքում մոտ 12 միլիարդ տոննա պլաստիկ թափոններ կհայտնվեն բնական միջավայրում, և արդյունքում ծովում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ:
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Երկրագնդի վրա գերազանցվել է պլաստիկ թափոնների և շրջակա միջավայրի քիմիական աղտոտման «մոլորակային սահմանը», ինչը փաստացի անդառնալի վնաս է հասցնում կենդանական աշխարհին և մարդու առողջությանը։ Այս մասին ասված է զեկույցում, որը Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) հրապարակել է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ։
«Պլաստմասսա. բնությունից դեպի մարդիկ։ Գործելու ժամանակը» վերնագրով փաստաթղթում կոչ է արվում շտապ միջոցներ ձեռնարկել աղբի առանձին հավաքումը առավելագույնի հասցնելու համար` սպառողական պլաստիկ թափոնների առավել ամբողջական ուտիլիզացիայի և վերամշակման նպատակով:
«Պլաստմասսայի անընդհատ աճող արտադրության պայմաններում պլաստիկի ուտիլիզացիան այսօր շարունակում է ծայրաստիճան անարդյունավետ մնալ. աշխարհում դրա վերամշակման մակարդակը 10%-ից պակաս է։ Արդյունքում տարեկան մինչև 22 միլիոն տոննա պլաստիկ թափոն է հայտնվում ծովային միջավայրում, մոտավորապես նույն քանակությամբ էլ ցամաքում է մնում։ Բացի այդ, պլաստմասսայի արտադրությունը ներկայում ստեղծում է ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների մոտավորապես 3,7%-ը, և, ըստ կանխատեսումների, այդ թիվը մինչև 2060 թվականը կարող է աճել մինչև 4,5%»,-ասված է զեկույցում:
Եթե այս միտումը չփոխվի, պլաստմասսայից արտադրանքի արտադրությունը կարող է եռապատկվել մինչև 2050 թվականը, ինչի արդյունքում շուրջ 12 միլիարդ տոննա պլաստիկ թափոններ կհայտնվեն բնական միջավայրում: Այս դեպքում ծովում ավելի շատ պլաստմասսա կլինի, քան ձուկ, զգուշացնում է WWF-ն։