00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Էրդողանն ազդարարեց Թուրքիայի «նոր դարը». Հայաստանի հնարավորությունները սահմանափակվում են

Էրդողանն ազդարարեց Թուրքիայի «նոր դարը». Հայաստանի հնարավորությունները սահմանափակվում են
Բաժանորդագրվել
Թուրքագետ Նելլի Մինասյանի դիտարկմամբ` որքան Թուրքիան նայում է դեպի արևելք, այնքան Հայաստանի հնարավորությունները սահմանափակվում են, իսկ գործողությունները՝ դժվարանում։
Թուրքիան կանգնած է կարևոր ջրբաժանի առաջ` կա՛մ պետք է կարողանա այնպես ինքնառեալիզացվել, որ դառնա տարածաշրջանային գերտերություն, կա՛մ պետք է զիջի դիրքերն Արևմուտքին։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Նելլի Մինասյանը` մեկնաբանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրությանը հաջորդած իրադարձություններն ու մեսիջները։
«Թուրքիայի նախագահն իր խոսքում նշեց այդ մասին, որ իր երդմնակալության արարողությունից սկսվում է Թուրքիայի «նոր դարը»։ Իմ կարծիքով, մենք այստեղ լուրջ փոփոխությունների պետք է սպասենք»,– կարծում է Մինասյանը` հավելելով, որ Թուրքիայի նախագահն իր ելույթում նշեց նաև, որ Թուրքիային անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Թուրքիայի նոր մայր օրենքը, Նելլի Մինասյանի համոզմամբ, միանգամայն տարբերվելու է Աթաթուրքի և քեմալականների գործող սահմանադրությունից։
«Այն, ինչ Էրդողանը վերջին տարիներին ցանկանում էր, բայց չէր կարողանում իրականացնել։ Խոսքը իսլամի դիրքերի վերջնական ամրապնդման մասին է թուրքական հասարակության մեջ։ Նաև, երբ նայում ենք, թե ինչպիսի խորհրդարան է ձևավորվել` իսլամիստական, ազգայնամոլական, պանթյուրքիստական, որոնց հավակնությնները, ագրեսիվ գործողությունները պատահական չեն։ Դրանք ամբողջությամբ կենտրոնանում են հենց Էրդողանի գրած «Աշխարհը 5-ից ավելի է» գրքի վրա»,– նկատում է մասնագետը։
Թուրքայի իսլամացման մասին էր վկայում նաև վերընտրված նախագահի երդմնակալության արարողության խորհրդանշական մասը` Էրդողանի աղոթքը, իսլամը խորհրդանշող բաց կապույտ գորգի ու դրոշների առկայությունը։
Թուրքիայի նախագահի կառավարման նոր առաջնահերթությունների մասին, Նելլի Մինասյանի գնահատմամբ, վկայում են նրա նոր կաբինետի անդամները։
«Կադրային փոփոխություններն Էրդողանը փորձել է հարմարեցնել ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխություններին, և, իմ կարծիքով, Էրդողանն ընտրել է իր լավագույն մարդկանց։ Օրինակ` ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մի շարք հաջողված օպերացիաների հեղինակ է համարվում և շատ լավ տիրապետում է աշխարհաքաղաքական այն իրավիճակին, որից Թուրքիան փորձում է առավելագույն օգուտներ քաղել։ Ֆինանսների նախարարի պաշտոնում Մեհմեթ Շիմշեքի նշանակումը վկայում է տնտեսության մեջ կարևոր փոփոխությունների նախաձեռնության մասին։ Սա որոշ մասնագետներ գնահատում են որպես մեսիջ Արևմուտքին, որ Արևմուտքը կարող է Թուրքիայում որոշակի ներդրումներ անել»,– ասաց Մինասյանը։
Էրդողանը արտաքին գործերի նախարար է նշանակել իր «գաղտնիքների պահապանին»
Թուրքիայի պաշտպանության նոր նախարար Յաշար Գյուլերի նշանակումը, որն մինչ այդ զբաղեցնում էր ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը, մեր զրուցակցի դիտարկմամբ, վկայում է այն մասին, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ կշարունակվի կիրառվել ռազմական բաղադրիչը։ Իսկ փորձառու դիվանագետ համարվող Իբրահիմ Քալընի` հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակելու նպատակը, ըստ Մինասյանի, նրա` որպես գործչի, աճն ապահովելն է, քանի որ առաջիկա տարիներին կարևոր խնդիր է լինելու, թե ով է լինելու Էրդողանի հետնորդը։
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին ու երդմնակալության արարողության ժամանակ ՀՀ վարչապետի նկատմամբ վերաբերմունքի դրսևորումներին՝ Նելլի Մինասյանը չհամաձայնեց տարածված տեսակետին, թե Փաշինյանին երկրորդ շարքում նստեցնելը, կամ երկրների առաջնորդների շարքում նրա անունը չնշելը անհարգալից քայլ էր։ Թուրքագետը նկատում է, որ ՀՀ վարչապետն արարողակարգով նստած էր վարչապետների համար հատկացված շարքում, իսկ անունը չի նշվել, քանի որ նշվել է միայն երկրների նախագահների անունները։
Փոխարենը թուրքագետը չի հերքում, որ Փաշինյանին Ադրբեջանի նախագահի ու նրա կնոջ հետևում նստեցնելու մեջ ինչ–որ մեսիջ իրականում եղել է։
Ի դեպ, առաջին երկիրը, որտեղ վերընտրվելուց հետո այցելելու է Էրդողանը, լինելու է Ադրբեջանը։ Նելլի Մինասյանը սա ևս պատահական չի համարում` նշելով, որ այդ այցով Թուրքիան վերահաստատում է, որ իր համար առաջնայինը լինելու է թուրքական միասնականության գաղափարը։
Այս համատեքստում է Մինասյանը դիտարկում նաև Թյուրքական ներդրումային ֆոնդի ստեղծումը, որը թյուրքական միասնական կապիտալի ձևավորման հիմքն է` համաթյուրքական ծրագրերը ֆինանսավորելու տեսանկյունից, նաև` Ղրղզստանում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության միասնական հանձնաժողովի առաջին նիստը, որի նպատակն է միասնական այբուբենի մշակումն ու ընդունումը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա թուրքագետի համոզմամբ, որքան Թուրքիան նայում է դեպի արևելք, այնքան Հայաստանի հնարավորությունները սահմանափակվում, իսկ գործողությունները դժվարանում են։
Ճիշտը չգնալն էր. ՀՀ նախկին արտգործնախարարը վերլուծել է Փաշինյանի` Թուրքիա կատարած այցը
«Բնականաբար, կմեծանան Հայաստանի նկատմամբ ճնշումները, անվտանգային խնդիրները։ Սրանք իրենց հետ կբերեն նաև շատ ավելի մանր խնդիրներ։ Այնպես որ սպասել արմատական դրական գործընթացների, կարծում եմ, տեղին չի լինի»,– ասաց Մինասյանը` միաժամանակ նկատելով, որ դեպի Արևելք նայող Թուրքիան այնուամենայնիվ փորձելու է ակտիվացնել կոմունիկացիոն հարթակները, և այս համատեքստում Հայաստանը սահմանների բացման որոշակի հնարավորություններ կստանա։ Բայց Հայաստանը պետք է նաև շատ զգույշ լինի, որպեսզի կարողանա կանխել այդ ճանապարհին հնարավոր թուրքական վտանգները։
Լրահոս
0